Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին», «Լիազոր մարմին ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի N 821-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 821-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

      Իրավական ակտի անհրաժեշտությունը

          Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան 2016 թվականի հուլիսի 29-ի N 821-Ն ՀՀ որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-169-Ն օրենքից, համաձայն որի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ ուժը կորցրած է ճանաչվել 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժինը, որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության տեսակը ենթակա էր լիցենզավորման:

     Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

       2017 թվականի դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-170-Ն օրենքը, համաձայն որի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 4-րդ բաժինը լրացվել է նոր 9-րդ կետով` որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում արտահանում, փոխադրում» գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա, նախկին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

       ՀՀ կառավարությունը որդեգրել է ձեռնարկատիրության զարգացման համար պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու քաղաքականություն:

Ակնկալվող արդյունքը

       Ներկայացվող նախագծի ընդունման դեպքում` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը կփոխարինվի ծանուցման ենթակա գործունությամբ, որի արդյունքում կնվազեն տնտեսավարողների վարչարարական ծախսերը:  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

      Իրավական ակտի անհրաժեշտությունը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-169-Ն օրենքից, համաձայն որի ուժը կորցրած է ճանաչվել 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժինը, որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության տեսակը ենթակա էր լիցենզավորման: 2017 թվականի դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-170-Ն օրենքը, համաձայն որի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում արտահանում, փոխադրում» գործունեությունը սահմանվել է որպես ծանուցման ենթակա, նախկին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն:

     Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

     Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշմամբ նշված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինները: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության տեսակը լիցենզավորող մարմին է հանդիսանում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

          Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

       ՀՀ կառավարությունը որդեգրել է ձեռնարկատիրության զարգացման համար պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու քաղաքականություն:

Ակնկալվող արդյունքը

         Հաշվի առնելով, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղի է ունեցել փոփոխություն, համաձայն որի ուժը կորցրած է ճանաչվել 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժինը, որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» լիցենզավորման ենթակա գործունեությունը  ուժը կորցրած է ճանաչվել, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

           Իրավական ակտի անհրաժեշտությունը

          Սույն որոշումների  ընդունումը  պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունվարի 19-ի N 30-Ա որոշման ընդունմամբ, համաձայն որի հաստատվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017                    թվա­կանի հոկտեմբերի 27-ի ՀՕ-170-Ն օրենքի կիրարկումն ապա­­հովող միջո­­ցա­ռումների ցանկը, որով սահմանված են «Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2010 թվականի սեպտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը, իրավական հիմքերը և պատասխանատու պետական կառավարման մարմինը:

  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-169-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժինը, որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության տեսակը ենթակա էր լիցենզավորման:

Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները և նպատակը

2017 թվականի դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-170-Ն օրենքը` համաձայն որի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 4-րդ բաժինը լրացվել է նոր 9-րդ կետով` որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում արտահանում, փոխադրում» գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա, նախկին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն:

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված տեղի են ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը վերապահված գործառույթների փոփոխություններ ծառայությունների մատուցման ոլորտում:

          Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

       Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու քաղաքականությունը:

      Ակնկալվող արդյունքը

     ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը վերապահված գործառույթների հստակեցում, իրավական ակտերում առկա փոփոխությունների և լրացումների, այդ թվում` ընթացակարգերն ու իրավասությունները սահմանող իրավական ակտերի համապատասխանեցում:

     Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

 

  • Քննարկվել է

    30.01.2018 - 15.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

29.01.2018 10:48

lvahramyan@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8357

Տպել