Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին», «Լիազոր մարմին ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի N 821-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 2018 թվականի N            -Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 821-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունվարի 19-ի N 30-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզավորման կարգը, հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 821-Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

                  

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 2018 թվականի N            -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունվարի 19-ի N 30-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

   

 

 

 

       

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 2018 թվականի N            -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունվարի 19-ի N 30-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 1241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատա­կազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1461-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետը լրացնել նոր «14.1» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«14.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

         

 

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 2018 թվականի N            -Ն

 

«ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 Հիմք ընդունելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 4-րդ բաժնի 8-րդ և 9-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 4-րդ բաժնի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված ծանուցման ենթակագործունեության տեսակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

           

  • Քննարկվել է

    30.01.2018 - 15.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

29.01.2018 10:48

lvahramyan@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8350

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ