Հիշել նախագիծը

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«_____» «_____________» 2024 թ.   № _______- Ն

 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ3» կետով՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

 

 

  1. Սահմանել վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջների և պայմանները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

                                                                                                                       ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

 

 

«----»----------2024թ.

ք. Երևան

 

 

 

 

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի

«     »                                 N   -       Ն հրամանի

 

 

 

Կ Ա Ր Գ

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, այդ թվում Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների (այսուհետ՝ վայրի կենդանիների), դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջներ և պայմաններ սահմանելու հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքը կարող է իրականացվել կենդանիների շուկաներում, առևտրի օբյեկտներում, ինչպես նաև վայրի կենդանիների պահման վայրերից՝ պահման թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից:
  3. Կենդանիների շուկան առևտրի իրականացման վայր է, որտեղ իրականացվում է վայրի կենդանիների, դրանց արգասիքների ու մասերի առքուվաճառք:
  4. Առևտրի օբյեկտը գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց) է, որն օգտագործվում է կենդանիների, դրանց արգասիքների և մասերի, դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների առուվաճառքի համար:
  5. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքը կարող է իրականացվել ինչպես առձեռն, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով:
  6. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքն իրականացվում է գնորդի անձնագրի առկայության դեպքում, բացառությամբ՝ Լիազորված մարմնի կողմից հաստատված անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների:

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՊԱՀԱՋՆԵՐ

  1. 7. Առևտրի իրականացման վայրերին ներկայացվում են հետևյալ փաստաթղթային պահանջները.

1) պահման վայրերից վայրի կենդանիների վաճառք իրականացնելու համար անհրաժեշտ է, որ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք ունենան  Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ Լիազորված մարմին) կողմից տրամադրված տվյալ կենդանու պահման թույլտվություն, բացառությամբ այն կենդանատեսակների, որոնք ընդգրկված են Լիազորված մարմնի կողմից հաստատված՝ անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում,

  • վայրի կենդանիների, դրանց մասերի և արգասիքների վաճառքն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց մոտ վաճառված վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առքուվաճառքի վերաբերյալ գրանցամատյանի առկայություն՝ համաձայն Ձև 1-ի,
  • յուրաքանչյուր կենդանատեսակի, դրանց արգասիքների և մասերի ձեռքբերումը կամ ծագումը փաստող փաստաթղթի առկայություն,
  • առևտրի օբյեկտներում և կենդանիների շուկաներում յուրաքանչյուր կենդանատեսակի, արգասիքների և մասերի վերաբերյալ տեղեկատվական պիտակ, որտեղ նշվում է կենդանատեսակի հայերեն գիտական անվանումը (առկայության դեպքում) և լատիներեն անվանումը, հասակը, սեռը, թույրը (գույնը),  արգասիքների և մասերի դեպքում՝ անվանումը, մշակման և պահման վերաբերյալ համառոտ տեղեկատվական ակնարկ,
  • վաճառք իրականացնելիս անհրաժեշտ է գնորդին տրամադրել անասնաբույժի կողմից տրամադրված տվյալ կենդանատեսակի առողջության վիճակի մասին տեղեկատվություն,
  • անասնաբույժի հետ աշխատանքային պայմանագրի առկայություն,
  • Էլեկտրոնային եղանակով վաճառքի դեպքում՝ անհրաժեշտ է վաճառքի էլեկտրոնային հարթակում ունենալ սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջվող փաստաթղթերի լուսապատճենները:

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. 8. Առևտրի իրականացման վայրերին ներկայացվում են հետևյալ պահանջներն ու պայմանները.
  • վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքների բավարարման համար անհրաժեշտ սարքավորումների առկայություն,
  • վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքների բավարարման համար անհրաժեշտ կենցաղային հարմարությունների (էլեկտրա- և ջրամատակարարում) առկայություն,
  • ախտահանող, լվացող և ցողարկող սարքերի առկայություն,
  • կոյուղատար առվակների կամ խողովակաշարերի առկայություն,
  • կենդանիների կենսական պահանջներն ապահովող միջոցների՝ ջրախմոցների, կերամանների, ինչպես նաև կենդանիների գոյատևման և կենսաբանական առանձնահատկությունների զոոհիգենիկ պահանջներն ապահովող՝ գոմաղբի հավաքման և հեռացման հարմարանքների առկայություն,
  • կենդանիների շուկաներում տեղումներից և արևի ճառագայթներից կենդանիներին պաշտպանելու համար ծածկի առկայություն,
  • կենդանիների շուկաներում ցանկապատված, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերի առկայություն,
  • կենդանիների շուկաներում փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարությունների, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակի, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաներում նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով կացատեղերի առկայություն,
  • սարքավորումներ, ախտահանիչներ, կեր պահելու համար պահեստային տարածքի առկայություն:
  • Կենդանիների տեղափոխման դեպքում ՀՀ Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման Հավելված 1-ի Ձև2-ով սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների համար տրվող անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի» առկայություն, իսկ ներմուծված կենդանատեսակների համար՝ կենդանատեսակի կարանտին անցնելու փաստը հաստատող փաստաթղթի առկայություն:

4.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի վայրերում թույլատրվում է վաճառել վայրի կենդանիների համար կեր, կենդանիների խնամքի համար նախատեսված պարագաներ և ձիաքարշ կցորդներ:
  2. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի վայրերում արգելվում է գյուղատնտեսական սննդամթերքի, կենդանական ծագման սննդամթերքի և արդյունաբերական ապրանքների վաճառքը։
  3. Վայրի կենդանիների տեղափոխումն իրականացնել վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող փոխադրամիջոցներով։
  4. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի վաճառքը:
  5. Բոլոր սարքավորումները, ներառյալ էլեկտրական սարքերը, պետք է տեղադրվեն այնպես, որ այն չվնասի կենդանիներին և չվնասվի նրանց կողմից:

14.Վայրի կենդանիների վաճառքը պետք է իրականացնել դրանց արգասիքների և մասերի վաճառքից առանձնացված՝ առանձին տաղավարներում:

  1. Բացառել վայրի կենդանիների փախուստը վաճառքի վայրերից:
  2. Կանխարգելել զոոնոզ հիվանդությունների փոխանցման հնարավոր ռիսկերը:
  3. Առևտրի իրականացման վայրերում վայրի կենդանիների համար նախատեսված վանդակներն ու մեծավանդակներն ընտրելիս առաջնորդվել վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքների բավարարման համար անհրաժեշտ չափերից:
  4. Ոչ սահմանված վայրերում վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի վաճառք իրականացնելը հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:


  

Ձև 1

Գրանցամատյան

վայրի կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առքուվաճառքի վերաբերյալ

Հ/հ

Առք/վաճառքի իրականացման ամիսը, ամսաթիվը

Վաճառված վայրի կենդանիներ

Ձեռքբերվող վայրի կենդանիներ

Ձեռքբերվող վայրի կենդանիների արգասիքներ և մասեր

Հայերեն գիտական անվանումը (առկայության դեպքում)

Լատիներեն անվանումը

Վաճառված կենդանիների քանակ

Վաճառված կենդանու պահման թույլտվության համարը (առկայության դեպքում)

Գնորդի անձնական և անձնագրային տվյալներ

Հայերեն գիտական անվանումը (առկայության դեպքում)

Լատիներեն անվանումը

Կենդանու ծագումը, ձեռքբերումը  փաստող փաստաթուղթ

Ձեռքբերվող արգասիքների և մասերի անվանումը

Ձեռքբերումը փաստող փաստաթղթի առկայություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.02.2024 - 21.03.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 781

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ