Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2024 թվականի N ...... -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1063-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1063-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 2-դ ենթակետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1)  ծրագրի 5-րդ կետի 6-րդ սյունակում «2024 թվականի 1-ին եռամսյակ» թվերը և բառերը փոխարինել «2025 թվականի 1-ին եռամսյակ» թվերով և բառերով.

2) ծրագրի 6-րդ կետի 6-րդ սյունակում «2024 թվականի 4-րդ եռամսյակ» թվերը և բառերը փոխարինել «2025 թվականի 4-րդ եռամսյակ» թվերով և բառերով:

  • Քննարկվել է

    23.02.2024 - 09.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 730

Տպել