Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2024 թվականի    __________________ №________ Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍ­ՏԱՏՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԻ 2024/2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ  ՆՊԱՍՏՆԵՐԻ  ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ

ՓՈԽՀԱ­ՏՈՒՑ­ՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  

Մ Ա Ս Ի Ն

 

      «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համա­պատաս­խան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսում­նական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուց­մամբ, մագիստրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերը՝ համաձայն հա­վել­վածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարությանն իրականացնել պահուստային տեղերի բաշխումը և բուհերին տրամադրված տեղերի շրջանակում՝ թափուր մնա­ցած տեղերի վերաբաշխումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    22.02.2024 - 11.03.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 945

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ