Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 145-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 19.02.2024 14:24:15 Իսկ ե՞րբ կներդրվի անապահովության գնահատման նոր համակարգը ,մոտավոր կամ հստակ ժամկետ կա՞ Ժամկետները պայմանավորված են Համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ։
2 Կարեն Աբրահամյան 19.02.2024 14:26:30 Անապահովության գնահատման նոր համակարգով նպաստի ո՞ր տեսակներն են պահպանվելու (ընտանեկան, սոցիալական, հրատապ օգնություն) Առաջարկը դուրս է Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից։ Այդուհանդերձ, նախատեսվում է նոր համակարգի շրջանակում ունենալ մեկ առավելագույնը 12 ամսյա աջակցություն (անապահովության նպաստ) և կարճաժամկետ՝ հրատապ օգնություն (եռամսյա հրատապ օգնություն, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում)։
3 Կարեն Աբրահամյան 19.02.2024 14:28:50 Անապահով համարվող ընտանիքի մեկ չափահաս անձին հավասարեցված ինչքա՞ն գումարն է համարվելու աղքատության շեմ և նշանակվելու նպաստ Ներկայացված առաջարկը դուրս է Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից։ Այդուհանդերձ, նախատեսվում է նոր համակարգի թիրախ խումբ սահմանել ծայրահեղ աղքատ ընտանիքներին։
4 Կարեն Աբրահամյան 19.02.2024 14:54:24 Նախագծից կարելի է ենթադրել,որ նշված 3000 ընտանիքները անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման պահից կզրկվե՞ն նպաստից Անապահովության գնահատման նոր համակարգը արմատապես տարբերվելու է գործող համակարգի գնահատման մեթոդաբանությունից։ Ուստի նշված 3000 ընտանիքների՝ նպաստից զրկվելու վերաբերյալ եզրահանգում անելը ճիշտ չէ։ Այս, ինչպես նաև մյուս ընտանիքների նպաստի իրավունքի հարցը կդիտարկվի գնահատման նոր համակարգի մեթոդաբանությամբ։