Հիշել նախագիծը

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

                                           «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96 օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում «էթիկայի կանոններ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վարքագծի կանոններ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 4-րդ մասով

«4. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտից հետո, երկու ամսվա ընթացքում, Հանձնաժողովը նախորդ տարվա բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «քաղաքացիական» բառը փոխարինել «ինքնավար» բառով:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ մասում՝

1) «մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների (այսուհետ՝ համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներ)» բառերը փոխարինել «հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողովներ)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1) բարձրաստիճան պաշտոնատար անձնաց և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի ուղենիշային սկզբունքների մեկնաբանման, ինչպես նաև հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների պահպանման միասնականությունն ապահովելը».:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի

  1. 1-ին մասի՝

1) 3-րդ կետում «բարձրաստիճան» բառը փոխարինել «հայտարարատու» բառով.

2) 7-րդ կետում «հանձնաժողովներին» բառից հետո լրացնել «, բարեվարքության հարցերով կազմակերպիչներին» բառերը, իսկ «սահմանափակումների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վարքագծի ուղենիշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների, շահերի բախման» բառերը.

3) 9-րդ կետից հանել «սույն» բառը, իսկ «սահմանափակումներ» բառից հետո լրացնել «, վարքագծի ուղենիշային սկզբունքները, ինչպես նաև հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները» բառերը.

4) 11-րդ կետում «սահմանափակումների» բառից հետո լրացնել «, վարքագծի կանոնների» բառերը.     

5) 16-րդ կետում «միջոցառումներ» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ կարողությունների զարգացմանն ուղղված)» բառերը:    

  1. 1-ին մասը լրացնել նոր 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«19) ընդունում է Բարձրաստիճան պաշտոնատար անձի (բացառությամբ պատգամավորի, դատավորի և դատախազի) վարքագծի կանոնները (կանոնագիրքը).

20) ընդունում է հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագիրքը.

21) մշակում է հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և կիրարկման վերաբերյալ ուղեցույցը.

22) ամփոփում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի ուղենիշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների, ինչպես նաև իրավիճակային շահերի բախման վերաբերյալ դրույթների իրացման պրակտիկան, ներկայացնում դրա միասնականության ապահովմանն ուղղված առաջարկություններ:».

  1. 2-րդ մասում «և 15-րդ կետերով» բառերը փոխարինել «, 15-րդ և 22-րդ» բառերով:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3. Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից  պահանջելու բարեվարքության համակարգին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, որոնք ենթակա են տրամադրման Հանձնաժողովի սահմանած ժամկետում»:

 Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-րդ կետերից հանել «համապատասխան մարմինների» բառերը», իսկ 35-րդ հոդվածի 1-ին մասից, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից, 2-րդ մասից, 38-րդ հոդվածի 1-ին մասից, 39-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերից, 40-րդ հոդվածից՝ «համապատասխան մարմնի» բառերը:

օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 6.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 6.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6.1. սահմանում է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից Հանձնաժողով ներկայացվող անհամատեղելիության բացակայության մասին գրավոր հայտարարության ձևանմուշը.»:

Հոդված 10.   Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվան հաջորդող ութերորդ ամսի 1-ից:
  • Քննարկվել է

    25.01.2018 - 15.02.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Կոռուպցիայի դեմ պայքար, Քրեական օրենսդրություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 508

Տպել