Հիշել նախագիծը

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2022 թվականի մարտի 23-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-74-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ4» և Կառավարության լիազորող նորմի ամրագրման հանգամանքով, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի պահանջից:

Ներկայումս չկա որևէ իրավական ակտ, ինչը կկանոնակարգի Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման (այսուհետ՝ Վերաբնակեցում) գործընթացը, մինչդեռ շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնման, կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության, ինչպես նաև կենսամիջավայրերում կենդանական տեսակների վերականգնման տեսանկյունից այս գործընթացի կանոնակարգումն ոլորտի ռազմավարական առաջնահերթ ուղղություններից է:

Տարիների ընթացքում մշակվել և իրականացվել են Վերաբնակեցման մի շարք ծրագրեր, որոնց իրականացման գործընթացում սահմանված չի եղել մեկ միասնական մոտեցման, պայմաների և պահանջների սահմանման սկզբունքներ։ Բացի այդ շատ հաճախ, Վերաբնակեցման գործընթացի կարևորությունը չգիտակցելով, անհատ անձանց և կազմակերպությունների կողմից իրականացվում է կենդանական տեսակների վայրի բնություն վերաբնակեցնելու աշխատանքներ՝ հիմքում դնելով Վերաբնակեցման նպատակ, որն իր մեջ կրում է բազմաթիվ ռիսկեր և խնդիրներ։

Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել Վերաբնակեցման հետ կապված հարաբերությունները:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետության տարածքում Վերաբնակեցման կանոնակարգման համար հիմք են հանդիսանում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնին տրամադրած կենդանական աշխարհի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ դրական եզրակացությունը: Նախագծով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ, ինչի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում Վերաբնակեցումն իրականացվում է յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված ծրագրի՝ բացառությամբ Կառավարության կողմից հաստատված ծրագրերի։

Վերաբնակեցման համար հիմք է հանդիսանում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից տրամադրված դրական եզրակացությունը, ինչի համաձայն Լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվությամբ իրականացվում է Վերաբնակեցում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Կառավարության որոշման նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումը և «Կենդանական աշխարհի մասին» օրենքին համահունչ Կառավարությանը վերապահված լիազորության սահմանումը։

         Նախագծով կկարգավորվեն ոլորտում առկա իրավական բացերը, կներդրվի Վերաբնակեցման թույտվության մեխանիզմ, որով Վերաբնակեցման գործընթացը կլինի կառավարելի և վերահսկելի լիազոր մարմնի կողմից:

Արդյունքում կապահովի Վերաբնակեցվող կենդանական տեսակների պոպուլացիաների վերականգնումը համապատասխան  բնակմիջավայրերում, ինչն էլ կնպաստի էկոհամակարգի կայունությանը:

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Քննարկվել է

    08.02.2024 - 29.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1375

Տպել