Հիշել նախագիծը

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      » ________________ թ. N______- Ն

 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ4» կետով՝ Կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Կառավարության ______ թվականի

_________ «      » N        –Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման հետ կապված հարաբերությունները:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցումն (այսուհետ՝ Վերաբնակեցում) իրականացվում է համաձայն յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված վերաբնակեցման ծրագրի: Ծրագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական լիազորված մարմին (այսուհետ՝ լիազորված մարմին), որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է թույլտվություն, բացառությամբ Կառավարության կողմից հաստատված վերաբնակեցման ծրագրերի։
  3. Վերաբնակեցման ծրագիրը ներառում է՝
  • Վերաբնակեցման նպատակը,
  • Վերաբնակեցվող կենդանական տեսակի (հայերեն և լատիներեն անվանումները), առանձնյակների քանակի, սեռի, տարիքի և այլնի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն սույն կարգի ձևի,
  • Վերաբնակեցման ենթակա տարածքի կենսամիջավայրի ներկա վիճակի և ներուժի գնահատումը՝ նախատեսվող վերաբնակեցման տարածքում իրականացված գիտական ուսումնասիրությունների, տվյալ տարածքում վերաբնակեցվող կենդանական տեսակի առկայության, կամ դրա վերաբերյալ գրական տվյալների առկայության (եթե նախկինում հանդիպել է և ներկայումս չի հանդիպում) մասին համապատասխան տեղեկատվությունը,
  • Վերաբնակեցման արդյունքում հնարավոր ռիսկերի գնահատումը և վերլուծությունը՝ յուրաքանչյուր կենդանական տեսակի առանձնահատկություններով պայմանավորված՝ ներառյալ սոցիալական, տնտեսական և բնապահպանական հարցերը,
  • Վերաբնակեցման ծրագրի իրականացման և վերաբնակեցված տեսակի մոնիթորինգային պլանի կազմումը,
  • բաց թողնման վայրերի ընտրության գործընթացում շահագրգիռ կողմերի հետ քննարկման արդյունքները,
  • Վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված սուբյեկտներից որևէ մեկի կողմից տրամադրված դրական եզրակացությունը:
  1. Սույն կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված մոնիթորինգը կազմակերպվում և իրականացվում է լիազորված մարմնի կողմից։
  2. Վերաբնակեցման ծրագրի շրջանակներում վայրի կենդանիների բնություն բաց թողնման գործընթացը համակարգվում է աշխատանքային խմբի կողմից, որի կազմը և աշխատակարգը հաստատվում է լիազորված մարմնի կողմից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 

  1. Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանական տեսակ(ներ)ը (հայերեն և լատիներեն անվանումները)

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

2.Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանական տեսակ(ներ)ի համար նախատեսված անազատ և կիսաազատ պայմաններում պահման տարածքի չափը և զոոհիգիենիկ բնութագիրը

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

 

  1. Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանական տեսակ(ներ)ի համար անհրաժեշտ գույքի և սարքավորությունների բնութագիրը

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

  1. 4. Այլ տեղեկություններ

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

­­___________________________________________________________________________

 

 

 

Պարտավորվում եմ Թույլտվությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում սահմանել և լիազորված մարմին ներկայացնել յուրաքանչյուր կենդանական տեսակի համար նախատեսված սննդակարգ


 

 

 

Պարտավորվում եմ Թույլտվությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում սահմանել և լիազորված մարմին ներկայացնել յուրաքանչյուր կենդանական տեսակի համար նախատեսված պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկ

 

________________________

(կենսաբանության կամ կենդանաբանության կամ

տվյալ բնագավառում որակավորված մասնագետի

անունը, ազգանունը)

 

_____________________

(ստորագրություն)

 

 

 

 

__ ___________ 202   թ.

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    08.02.2024 - 29.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1374

Տպել