Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Լիլիթ Հարությունյան 25.01.2018 23:36:21 Առաջարկում եմ նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր` 24-րդ կետով հետևյալ բովանդակությամբ. «24) կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե»,` հաշվի առնելով Լեզվի պետական տեսչության` օրենքի ուժով ստեղծված լինելու փաստը: Ընդունվել է ի գիտություն:
2 Աննա Ավագյան 30.01.2018 20:28:13 Առաջարկում եմ նախագծի Հոդված 4.-ի 2-րդ կետում /Կառավարության ենթական մարմիններն են/ կատարել լրացում` ավելացնել նոր ենթակետ` 13) Քաղաքաշինական տեսչական մարմին` հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառում վերահսկողության կարևորությունը Ընդունվել է ի գիտություն:
3 Հասմիկ Հովհաննիսյան 31.01.2018 11:07:41 Նախագծում բացակայում է կարևորագույն և քաղաքաշինության ոլորտի վերահսկողական տեսչական մարմինը: Առաջարկում եմ 4-րդ հոդվածի 2-րդ կետում ավելացնել 13)-րդ ենթակետ` Քաղաքաշինական տեսչական մարմին և ներկայացված ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ Հոդվածը` Օրենքի 26-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել», փոխարինել «Օրենքի 26-րդ կետում կատարել փոփոխություն` «քաղաքաշինական պետական տեսչություն» բառերը և և դրանց հոլովաձևերը փոխարինել «քաղաքաշինական տեսչական մարմին» բառերով և համապատասխան հոլովաձևերով» Ընդունվել է ի գիտություն:
4 Տիգրան Սարաֆյան 01.02.2018 16:08:12 «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի նախագծում հոդված 4-ում անհրաժեշտություն է Կառավարությանը ենթակա մարմինների շարքում ավելացնել նաև աշխատանքի տեսչություն տեսչական մարմինը, քանի որ Պետ. եկամուտների կոմիտեն ստուգում է աշխատողի ձևակերպված լինել/չլինելը, որը ևս կարևոր է, իսկ մնացած առումներով գտնում եմ կան հարցեր որ անգամ Առողջապահության տեսչության իրավասության հարցեր չեն իսկ դատական լուծումները աշխատանքային խնդիրների պետք է մնան որպես վերջին ատյանի, իսկ ավելի արագ կարող են լուծումներ ստանալ այդպիսի տեսչության առկայության պարագայում, քանի դեռ երկրում աշխատանքայի ռեսուրսների առաջարկի ու պահանջարկի տարբերությունը մեծ է, և այդ ոլորտում արագ լուծում տվող վերահսկող մարմնի կարիք կա, Ընդունվել է ի գիտություն:
5 Արտեմ Պետրոսյան 08.02.2018 02:06:52 Հաշվի առնելով ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործման հնարավորությունները և Հանրապետությունում առկա պոտենցիալը (Հայկական ԱԷԿ, Ալիխանյան եղբայրների անվան ԳՀԻ, Հայատոմ ԳՀԻ, Ֆանարջանի անվ ուռուցքաբանական կենտրոն, և այլն) առաջարկում եմ ՀՀ Վարչապետին ենթակայության տակ ստեղծել Ատոմային Էներգիայի Խաղաղ Նպատակներով Անվտանգ Օգտագործման համակարգող մարմին, որի հիմնական գործառույթներից կլինի ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործման զարգացման համակարգումը լինի դա էներգետիկայի, առողջապահության թե ՀՀ տնտեսության այլ բնագավառ: Արդյունքում տվյալ բնագավառում կունենանք առաջատար տեխնոլոգիաներին համապատասխան զարգացում: (օրինակ՝ առողջապահության բնագավառում ունենք բոլոր նախադրյալները այսպես կոչված միջուկային բժշկության զարգացման համար օգտագործելով Ֆիզիկայի ինստիտուտի հնարավորությունները): Ի տարբերություն միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի առաջարկվող կառույցը կիրականացնի ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառի միասնական համակարգում, վերջինիս մուլտիպլիկատիվ ազդեցությունը ՀՀ տնտեսության զարգացման վրա ակնհայտ է: (հետազոտման համար պահանջվող դեղարայքի ներմուծման փախարեն տեղական արտադրություն արտահանման հնարավորությամբ): Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն: «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման գործառույթները վերապահված են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին, որի գործունեության ոլորտային բազմազանությունը և առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կոմիտեի նախատեսվել է որպես Կառավարությանը ենթակա մարմին: