Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 13.02.2024 16:29:43 Նախագծում հստակ չեն գործողությունների իրականացման համար նախատեսված ֆինանսական աղբյուրները: Գործողությունների ծրագրի աղյուսակում 8-րդ բաժինը, որում պետք է արտացոլվեին ֆինանսական աղբյուրները լիովին դատարկ է: ՖԻնանսավորման հստակության անհրաժեշտության մասին նշված է նաև բուն Նախագծի տեքստում՝ ընդգծելով դա որպես նախորդ գործողությունների պլանի թերություն: Առաջարկում ենք լրացնել և նախագիծը կրկին ներկայացնել հանրային քննարկման: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
2 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 13.02.2024 16:29:43 Գերակայություն 3-ի գործողություն 3֊ի ակնկալվող արդյունքը խմբագրել «սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները» փոխարինել «սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ» արտահայտությամբ: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
3 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 13.02.2024 16:37:12 Առաջարկում ենք Հավելված 2-ում Գերակայություն 4-ի Գործողություն 6-ը վերաշարադրել․ «Հակաբեղմնավորիչ միջոցների (պահպանակներ և ներարգանդային պարույր) անվճար տրամադրում մարգինալացված խմբերի կանանց, այդ թվում սոցիալապես անապահով խմբերին պատկանող եւ գյուղաբնակ կանանց, բռնի տեղահանված կանանց եւ փախստականների նման կարգավիճակում գտնվող կանանց , հաշմանդամություն ունեցող կանանց, ազատազրկված կանանց, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող և թմրամիջոց օգտագործող կանանց»: Ներկայիս ձևակերպումը ընդհանրական է, սակայն ներառում է վերարտադրողական ծառայությունների խիստ սահմանափակ շրջանակ: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
4 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.02.2024 15:48:10 Հիմք ընդունելով պետական գենդերային քաղաքականությունը և մեդիաոլորտը կարգավորող ազգային օրենսդրությունը և հաշվի առնելով կանանց իրավունքների պաշտպանության համակարգը կազմող ՄԱԿ-ի փաստաթղթերը ու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած մի շարք բանաձևերը և հանձնարարականները, որոնք հատուկ անդրադարձ են կատարում ԶԼՄ-ների առանցքային դերակատարման, կանանց և տղամարդկանց գործունեության հավասար լուսաբանման, հանրությանը կանանց ոչ կարծրատիպային կերպարի մատուցման հարցերին՝ առաջարկում ենք Ռազմավարության փաստաթղթում ավելացնել «Մեդիայի հետ աշխատանք և ներգրավում» բաժին հետևյալ ձևակերպումներով․ Նպատակներ • Լրատվամիջոցների գենդերային զգայունության ապահովում և կանանց հավասարակշռված, ոչ կարծրատիպային կերպարի ներկայացում • Մեդիաոլորտի գործունեությունը կարգավորող մարմինների կազմում գենդերային հավասարակշռության ապահովում Ակնկալվող արդյունքներ • Առկա են և արդյունավետ գործում են ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինների հետ համագործակցության տարբեր ձևաչափեր • Ոլորտը կարգավորող օրենսդրությունը գենդերային զգայուն է • Պարբերաբար անցկացվող գենդերային մշտադիտարկումների արդյունքները հրապարակվում և քննարկվում են բոլոր շահագրգիռ մարմինների հետ • Սեքսիզմի, ատելության խոսքի բացահայտված դրսևորումներն արժանանում են համապատասխան արձագանքի՝ գործող օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև ԶԼՄ-ների գործունեությունը ինքնակարգավորող մեխանիզմների շրջանակում • Գենդերային դասընթացները ներդրված են լրագրողների մասնագիտական ուսուցման ընթացքում, համապատասխան վերապատրաստումներն անցկացվում են գործող լրագրողների շրջանում Ցուցիչներ • Հանրային իրազեկման միջոցառումներում գենդերային թեմաներին և խնդիրներին առնչվող մասնաբաժին. Իրականացված քարոզարշավների և իրազեկման միջոցառումների, մրցանակաբաշխությունների և դրանց ներկայացված լրագրողական նյութերի թիվ • Անցկացված մշտադիտարկումների թիվ • Սեքսիզմի, ատելության խոսքի բացահայտված դրսևորումները թիվ, որոնք արժանանացել են համապատասխան արձագանքի՝ գործող օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև ԶԼՄ-ների գործունեությունը ինքնակարգավորող մեխանիզմների շրջանակում • Վերապատրաստումների քանակը և դրանց մասնակցած լրագրողների թիվը և մասնաբաժինը Առաջարկը լրացուցիչ հստակեցման կարիք ունի։ Պատրաստ ենք լրացուցիչ քննարկել։
5 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.02.2024 15:50:17 Առաջարկում ենք նաև՝ ԶԼՄ-ների ոլորտում պետության գենդերային քաղաքականության իրականացմանն աջակցող գործողությունների, գործիքների և մեխանիզմների լայն շրջանակ, որոնց թվում՝ -Լրագրողների գենդերային կրթության ապահովմանը վերաբերող տարբեր նախաձեռնությունների իրականացում` ուղղված լրագրողների և լրատվամիջոցների գենդերային իրազեկվածության բարձրացմանը, գենդերային զգայուն լրագրության հմտությունների ձևավորմանը։ -Լրատվամիջոցների գենդերային զգայունության պարբերական մշտադիտարկումների անցկացում, մշտադիտարկման արդյունքների լայն տարածում ու քննարկում: -Մրցանակաբաշխությունների և այլ խրախուսական մեխանիզմների կիրառում՝ ուղղված պետության գենդերային քաղաքականության հարցում ԶԼՄ-ների սոցիալական պատասխանատվության բարձրացմանը: -ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինների հետ սերտ համագործակցության ապահովում՝ ուղղված լրագրողական էթիկայի կանոնների մեջ գենդերային հավասարության և գենդերային զգայունության ապահովման սկզբունքների, խտրականության, ատելության խոսքի, սեքսիզմի դրսևորումների բացառման պահանջի ներդրմանը: -Լրատվական դաշտը կարգավորող օրենսդրության գենդերային զգայունության ապահովում՝ օրենքների գենդերային ուղղորդում։ -Մեդիաոլորտը կարգավորող և ինքնակարգավորող բոլոր մարմինների կազմում գենդերային հավասարակշռության ապահովում Առաջարկը լրացուցիչ հստակեցման կարիք ունի։ Պատրաստ ենք լրացուցիչ քննարկել։
6 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.02.2024 15:55:48 Առաջարկում ենք միջոցառումների ծրագրում ավելացնել ստորև միջոցառումը․ Միջոցառում՝ Լրագրողների գենդերային կրթության և վերապատրաստումների կազմակերպում, Ակնկալվող արդյունք՝ Գենդերային դասընթացները ներդրված են լրագրողների մասնագիտական ուսուցման ընթացքում և պարբերաբար անցկացվում են գործող լրագրողների շրջանում, Արդյունքային ցուցանիշներ՝ -Մասնագիտական բուհերի թիվ, որտեղ ներդրված են գենդերային դասընթացները, Գործող լրագրողների շրջանում անցկացված վերապատրաստումների թիվ, Կատարող՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Համակատարող՝ Գենդերային հարցերով զբաղվող ՀԿ-ներ, փորձագետներ Առաջարկն ընդունելի է, բխում է Միջոցառումների ծրագրի Գերակայություն 1-ի 10-րդ կետից։
7 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.02.2024 15:56:55 Առաջարկում ենք միջոցառումների ծրագրում ավելացնել ստորև միջոցառումը․ Միջոցառում 2՝ Օնլայն դասընթացների մշակում, կազմակերպում Ակնկալվող արդյունք` Օնլայն դասընթացների արդյունքում ստացված սերտիֆիկատները արտոնություններ են տալիս լրագրողների աշխատանքային կարիերայի առաջընթացի համար, Արդյունքային ցուցանիշներ՝ Օնլայն դասընթացների մասնակցած լրագրողների թիվ, Պատասխանատու՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմիններ, Գենդերային հարցերով զբաղվող կազմակերպություններ և փորձագետներ, Համակատարող՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմիններ Առաջարկը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, պատրաստ ենք աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել։
8 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.02.2024 15:58:14 Առաջարկում ենք միջոցառումների ծրագրում ավելացնել ստորև միջոցառումը․ Միջոցառում՝ Լրատվական հոսքերի բովանդակության գենդերային մշտադիտարկումների անցկացում և դրանց արդյունքների հանրայնացում Ակնկալվող արդյունք` Լրատվական հոսքերի բովանդակության գենդերային մշտադիտարկումները պարբերաբար անցկացվում, և դրանց արդյունքները Արդյունքային ցուցանիշներ՝ Սեքսիզմի, ատելության խոսքի բացահայտված դրսևորումների թիվը, որոնք արժանանում են համապատասխան արձագանքի գործող օրենսդրական կարգավորումների , ինչպես նաև ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների շրջանակում Պատասխանատու՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմիններ Համակատարող՝ Լրագրողական ՀԿ-նե Առաջարկը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, պատրաստ ենք աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել։
9 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.02.2024 15:59:30 Առաջարկում ենք միջոցառումների ծրագրում ավելացնել ստորև միջոցառումը․ Միջոցառում՝ Պետության գենդերային քաղաքականությանը վերաբերող հիմնախնդիրների շուրջ լրատվամիջոցներում քարոզարշավների անցկացում Ակնկալվող արդյունք` Պետության կողմից գենդերային քաղաքականության շրջանակում անցկացվող բոլոր միջոցառումները լուսաբանվում են ԶԼՄ-ներում Արդյունքային ցուցանիշներ՝ Անցկացված քարոզարշավների թիվ Պատասխանատու՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմիններ Համակատարող՝ Լրատվամիջոցներ, լրագրողական և կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ Առաջարկն ընդունելի է։ Բխում է Միջոցառումների ծրագրի Գերակայություն 1-ի 10-րդ միջոցառումից։
10 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.02.2024 16:00:48 Առաջարկում ենք միջոցառումների ծրագրում ավելացնել ստորև միջոցառումը․ Միջոցառում՝ ԶԼՄ-ներում գենդերային խնդիրների լավագույն լուսաբանման շուրջ մրցանակաբաշխությունների անցկացում՝ տարվա լրագրողի և գենդերային զգայուն քաղաքականություն իրականացնող լրատվամիջոցի խրախուսմամբ Ակնկալվող արդյունք` Տարեցտարի աճում են մրցանակաբաշխությանը ներկայացվող նյութերի թիվն ու որակը Արդյունքային ցուցանիշներ՝ Մրցանակաբաշխությանը ներկայացվող նյութերի թիվ Պատասխանատու՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով Համակատարող՝ Լրագրողական և կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ Առաջարկն ընդունելի է։ Ենթակա է քննարկման այլ գերատեսչությունների հետ։
11 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.02.2024 16:01:55 Առաջարկում ենք միջոցառումների ծրագրում ավելացնել ստորև միջոցառումը․ Միջոցառում՝ Պետական պատվերով սերիալների նկարահանում՝ ուղղված կանանց ոչ կարծրատիպային կերպարների, գենդերային հավասարության, ընտանեկան պարտականությունների հավասար բաշխման և պետության գենդերային քաղաքականության այլ խնդիրների ներկայացմանը Ակնկալվող արդյունք` Պետական պատվերով նկարահանված սերիալներում հանրությանը ներկայացվում են գենդերային կարծրատիպերի հաղթահարման հաջողված օրինակներ, կանանց ոչ կարծրատիպային կերպարներ, գենդերային հավասարության, ընտանեկան պարտականությունների հավասար բաշխման, խտրականության և բռնության բացառման սկզբունքների վրա ընտանիքների մոդելներ Արդյունքային ցուցանիշներ՝ Պետական պատվերով նկարահանված գենդերազգայուն և կանանց առաջընթացին նպաստող սերիալների թիվ Պատասխանատու՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով Համակատարող՝ Պրոդյուսերական կազմակերպություններ Սույն առաջարկը չի կարող հանդիսանալ Ռազմավարության շրջանակում ուղղակի կատարման ենթակա միջոցառում, սակայն, կարևորելով բարձրացված խնդիրները, հնարավոր լուծումներ կտրվեն կարճ հոլովակներ նկարահանելու և իրազեկող նյութեր հրապարակելու տարբերակով։
12 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.02.2024 16:02:55 Առաջարկում ենք միջոցառումների ծրագրում ավելացնել ստորև միջոցառումը․ Միջոցառում՝ Լրատվամիջոցների գենդերային զգայունության շուրջ ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինների հետ համագործակցության ձևաչափերի ձևավորում Ակնկալվող արդյունք` Պետության և ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինների հետ համագործակցության ձևաչափերի միջոցով առաջ են տարվում գենդերային քաղաքականության նպատակները Արդյունքային ցուցանիշներ՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինների հետ համագործակցության ձևաչափերի միջոցով իրականացված միջոցառումների թիվ Պատասխանատու՝ ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, լրատվամիջոցների ինքնակարգավորման մարմիններ Համակատարող՝ Լրագրողական և կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ Առաջարկը ենթակա է լրացուցիչ քննարկման և վերաձևակերպման։ Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժինը պատրաստ է աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել։
13 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.02.2024 16:04:14 Առաջարկում ենք միջոցառումների ծրագրում ավելացնել ստորև միջոցառումը․ Միջոցառում՝ Իրականացնել ոլորտը կարգավորող օրենսդրության և ազգային ծրագրերի, ինչպես նաև պետական կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության, այդ թվում՝ կանոնակարգերի և իրականացվող մշտադիտարկումների մեթոդաբանության գենդերային ուղղորդում Ակնկալվող արդյունք` Զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող օրենսդրությունը գենդերային զգայուն է Արդյունքային ցուցանիշներ՝ Գենդերային ուղղորդում անցած փաստաթղթերի թիվ Պատասխանատու՝ ՀՀ արդարադատության նախարարություն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, լրատվամիջոցների ինքնակարգավորման մարմիններ Համակատարող՝ Կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ, փորձագետներ Առաջարկը հստակ չէ։ Առաջարկում ենք աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել։
14 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.02.2024 16:07:41 Առաջարկում ենք միջոցառումների ծրագրում ավելացնել ստորև միջոցառումը․ Միջոցառում՝ Սեքսիզմի և ատելության խոսքի դրսևորումների բացառմանն ուղղված քարոզարշավների կազմակերպում ԶԼՄ-ների մասնակցությամբ և միջոցով Ակնկալվող արդյունք` Սեքսիզմի և ատելության խոսքի դրսևորումները արգելված են գործող օրենսդրությամբ և ստանում են հանրության բացասական արձագանքը Արդյունքային ցուցանիշներ՝ Քարոզարշավների թիվ Պատասխանատու՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն Համակատարող՝ Լրագրողական և կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ, ԶԼՄ-ներ, ՄԻՊ Ներկայացված բոլոր առաջարկները հիմված են վերջին 10 տարիների հետազոտությունների արդյունքների վրա, ըստ որոնց կարելի է փաստել, որ սկսած 2011 թվականից կանանց լուսաբանման ընդհանուր ծավալները չեն գերազանցել 20%-ը, ընդ որում՝ կին խոսնակների/փորձագետների թիվն առցանց մեդիայում և հեռուստաալիքների արտադրանքում աճել է ընդամենը 8 տոկոսային կետով` 2011-ին կազմելով 11% , 2014-ին՝ 14% , 2019-ին՝ 19% : Ըստ էության, չնայած վերջին տարիներին արձանագրված որոշ դրական շարժընթացին, կանանց լուսաբանման ծավալները լրատվական հոսքերում դեռևս զգալիորեն զիջում են տղամարդկանց և չեն գերազանցում 20%-ը, ինչը վկայում է, որ կանանց փորձագիտական կամ մասնագիտական կարծիքը շարունակում է շատ դեպքերում անտեսված մնալ, իսկ բովանդակային առումով հանրությանը մատուցվող կնոջ կերպարը հաճախ հիմնված է լինում կարծրատիպերի և խտրական նորմերի վերարտադրման վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով կանանց առաջընթացը և նրանց լիարժեք մասնակցությունը երկրի զարգացման գործընթացներում: Իրականացված հետազոտությունների շարքում առանձնանում են ընտրական գործընթացներում կին թեկնածուների լուսաբանման միտումները, որոնք նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից անցկացվող մեդիամոնիթորինգների պարտադիր մաս են կազմում: Հիմնվելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների՝ խորհրդարանական մի քանի ընտրությունների վերաբերյալ զեկույցների տվյալների վրա՝ կարելի է փաստել, որ  2007 թվականից ի վեր կին թեկնածուների տեսանելիությունը հայաստանյան մեդիայում չի գերազանցել 10%-ը, այն դեպքում, երբ  կանանց մասնակցությունը ընտրություններին որպես թեկնածուներ այդ ընթացքում աճել է 22.6%-ից մինչև 37%, իսկ  դրական շարժընթացն ապահովող քվոտան աճել է 15%-ից մինչև 30%: Նշված խնդիրների առկայությունը պայմանավորված է լրատվամիջոցների՝ գենդերային հավասարության հարցում սոցիալական պատասխանատվության բացակայությամբ և որպես հետևանք այդ ոլորտում գենդերային ոչ զգայուն քաղաքականությամբ: Թեև ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված են որոշակի միջոցառումներ լրատվամիջոցների գենդերային զգայունության բարձրացման ուղղությամբ, սակայն դրանք դեռևս չեն տվել իրենց արդյունքները և պետք է զուգորդվեն այլ մեխանիզմների կիրառմամբ: Հիմնական բացը կայանում է նրանում, որ ծրագիրը, որոշակի ակնկալիքներ կապելով զանգվածային լրատվամիջոցների հետ, չէր դիտարկում ԶԼՄ-ները որպես ակտիվ գործընկեր կամ համակատարող կառույց, որոնց միջոցով իրականացվելու են նախատեսված միջոցառումները և հատկապես գենդերային հավասարությանը վերաբերող լայնածավալ իրազեկվածությունը, մինչդեռ հասարակական կազմակերպությունները ծրագրում նշվում են որպես մի շարք միջոցառումների համակատարողներ: Նշված բացը, իրականում, վկայում է պետություն – ԶԼՄ-ներ համագործակցության մոդելների անկատարությունը: ԶԼՄ-ների հետ համագործակցությամբ իրազեկման միջոցառումներ նախատեսված են Միջոցառումների ծրագրի Գերակայություն 1-ի 10-րդ միջոցառմամբ։ Ձեր կողմից ներկայացված առաջարկը ընդունվում է ի գիտություն․ միջոցառման շրջանակում բարձրացված թեմային ևս անդրադարձ կկատարվի։
15 Zhenya Mayilyan 16.02.2024 12:23:02 Առաջարկում եմ ռազմավարության և կից փաստաթղթերի մեջ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող կին տերմինը փոխարինել ՄԻԱՎ-ով ապրող կին տերմինով։ Առաջարկը ենթակա է լրացուցիչ քննարկման։
16 Zhenya Mayilyan 16.02.2024 12:26:06 Փաստաթղթում կիրառվում է թմրադեղեր օգտագործող կամ թմրամիջոց օգտագործող տերմինները։ Առաջարկում եմ բոլոր տեղերում կիրառել նույն տերմինաբանությունը։ Առավել ընդունելի է հոգեներգործուն դեղամիջոցներ օգտագործող տերմինը։ Առաջարկն ը նդունվել է ի գիտություն, կարվեն համապատասխան փոփոխություններ։
17 Zhenya Mayilyan 16.02.2024 12:44:00 Ռազմավարության մեջ (Իրավիճակի նկարագրություն, կետ 17) հղում է տրված Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ-ի կողմից 2021 թվականին իրականացված հետազոտությանը։ Կազմակերպությունն ունի ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խարանի և խտրականության վերաբերյալ 2023 թվականին իրականացված ծավալուն հետազոտություն, որը կարող եք ներառել ռազմավարության մեջ։ Ստորև կարող եք տեսնել հետազոտություն հղումը․ https://goo.su/QQYcxLC Առաջարկն ընդունվել է ի գիտություն, կարվեն համապատասխան փոփոխություններ։
18 Zhenya Mayilyan 16.02.2024 12:47:27 Ռազմավարության մեջ և հարակից փաստաթղթերում կիրառվում է «մարգինալացված խմբեր» եզրույթը, ինչը խտրականացնող է։ Առաջարկում եմ փոխարինել «խոցելի խմբեր» եզրույթով։ Առաջարկն ընդունվել են ի գիտություն, կարվեն համապատասխան փոփոխություններ