Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1․ Անհրաժեշտությունը - Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, որի շրջանակներում լուծվում են նաև ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման նպատակով հայցվող դիմումների քննությունը։

Որոշմամբ սահմանված է վերոնշյալ շինությունների կառուցման պարզ ընթացակարգ, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում ոչ բարեխիղճ կառուցապատողների կողմից չարաշահումներ  իրականացնելու համար։ Մասնավորապես՝ տարածքում հորման աշխատանքներ կատարելու նպատակով անբարեխիղճ կառուցապատողները պարզեցված կարգով ստանում են ձկնաբուծարաններ կառուցելու մասին շինարարական թույլտվություններ, որոնք նպատակային չեն օգտագործվում, այն է՝  հորման աշխատանքները իրականացնելուց հետո տարածքում աշխատանքները դադարեցվում են և արդյունքում հորված տարածքները վերածվում են ճահճանման տարածքների, որի արդյունքում պետություն կրում է վնասներ։

Այսպիսով, ներկայացված նախագծով առաջարկվում է՝ երաշխիք ներկայացնելու պարտավորություն սահմանելու միջոցով ապահովել կառուցապատողների կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը։

 2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս, ՀՀ-ում ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է պարզ կարգով, որը չարաշահումների բարենպաստ պայմաններ է ստեղծում անբարեխիղճ կառուցապատողների համար, որոնք ստանալով ձկնաբուծարան կառուցելու վերաբերյալ թույլտվությունները ավարտին չեն հասցնում շինարարական աշխատանքները և արդյունքում առաջանում են ճահճանման տարածքներ, որի պատճառով պետությունը կրում է նյութական և բնապահպանական վնասներ։

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Որոշման նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա­րա­րության կողմից:

4․ Ակնկալվող արդյունքը – բացառել ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով տրված շինարարական թույլտվությունների անվան տակ բացառապես հորման աշխատանքների իրականացումը, որի արդյունքում պետությունը կրում է նյութական և բնապահպանական վնասներ։

5․ Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

6․ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշուման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ-Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:

 

  • Քննարկվել է

    01.02.2024 - 16.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 971

Տպել