Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

     ՈՐՈՇՈՒՄ

 

______  2024 թվականի  N ___ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» N228-Ն որոշման N2 hավելվածի 5-րդ կետում «3 » թիվը փոխարինել «1» թվով։

2․  Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի  «Շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը հաստատելու մասին» N546-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4 -րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եզրակացությունը, ինչպես նաև դրա ստացման համար ներկայացվող դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով։»․

  • 5-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով․
  • 9-րդ կետում «երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն)» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում (էլեկտրոնային եղանակով)» բառերով․
  • 12-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով։

3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին»  N1524-Ն որոշման N4 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

  • 4-րդ կետում «3-օրյա» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա» բառերով․
  • 13-րդ կետում «մինչև երեք» բառերը փոխարինել «մեկ» բառով․
  • 24-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով։

4․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին»  N2017-Ն որոշման հավելվածի   11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11․ Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի մասով պետական վերահսկողության ակտի, սակագնային քվոտայի շրջանակներում գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների  և միջուկային և ռադիոակտիվ նյութերի թույլատվական փաստաթղթերի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։»։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                     Ն․ Փաշինյան

 

 

  • Քննարկվել է

    22.01.2024 - 06.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1101

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ