Հիշել նախագիծը

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետում «խմբի ղեկավար,» բառերից հետո լրացնել «քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման բաժնի ավագ հսկիչ,» բառերը,

2) 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետում «քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման բաժնի հսկիչ,» բառերը,

3) 1-ին մասի 5-րդ կետի «ա» ենթակետում «քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման բաժնի կրտսեր հսկիչ,» բառերը:

 

Հոդված 2․ Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝ «30 տարին» բառերից հետո լրացնել «, իսկ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանում ընդունվողների համար՝ 35 տարին» բառերը,

2) 3-րդ մասում՝ «Քրեակատարողական ծառայություն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանում ընդունվելու համար,» բառերը,

3) 3-րդ մասից հետո լրացնել նոր 3․1-3.4-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ․    

«3․1. Քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանում դիմած և քրեակատարողական ծառայության պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող քաղաքացիները, մրցույթը հաղթահարելուց հետո, համապատասխան նախարարի հրամանով ներգրավվում են վեցամսյա ուսումնական դասընթացներում՝ ներառյալ պրակտիկ դասընթացի՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստանալու նպատակով: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները քրեակատարողական ծառայողներ չեն համարվում:

3.2. Քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոնի անցնելու համար դիմած քրեակատարողական ծառայողները, մրցույթը հաղթահարելուց հետո քրեակատարողական ծառայության պետի համապատասխան իրավական ակտով գործուղվում են մասնակցել սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ուսումնական դասընթացներին։

3.3. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ուսումնական դասընթացների արդյունքում դրական գնահատական ստացած քաղաքացիները և քրեակատարողական ծառայողները ստանում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության դիպլոմ, և քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոնի նշանակվելուց հետո համարվում են ատեստավորված: Սույն մասում նշված անձանց համար հաշվարկվում է հավելավճար՝ հիմք ընդունելով ստացած գնահատկանները։ Սույն մասում նշված՝ ատեստավորված քրեակատարողական ծառայողների համար հաջորդ ատեստացիայի ժամկետը սկսվում է հաշվարկվել համապատասխան նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը ստանալուց հետո առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց երեք տարի հետո։

3.4. Ուսումնական դասընթացի ընթացքում մասնակիցների վարձատրության չափը և կարգը սահմանում է Կառավարությունը:»։

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ  14.2-րդ հոդվածով՝

«Հոդված 14.2. Քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոն զբաղեցնելու առանձնահատկությունները

  1. Քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանումում թափուր հաստիքներ առաջանալու դեպքում դրանք համալրվում են քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոն զբաղեցնելու մրցույթը հաղթահարած և համապատասխան նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցող անձանցից կամ առաջխաղացման ցուցակում ընդգրկված քրեակատարողական ծառայողներից։
  2. Քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոն զբաղեցնելու թեկնածուների մրցույթի, ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու, ինչպես նաև առաջխաղացման ցուցակ ձևավորելու, ցուցակում ընդգրկվելու, ցուցակից պաշտոնի նշանակվելու կարգը և պայմանները սահմանում է համապատասխան նախարարը։

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայության պետը» բառերից հետո հանել «,բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը։

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2.Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն իրավասու մարմիններն ընդունում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում:

3․ Քրեակատարողական հիմնարկում անվտանգային կառավարման ստորաբաժանման ներդրման համար համապատասխան քրեակատարողական հիմնարկի կառուցվածքում և հաստիքային ցուցակներում համապատասխան նախարարի կողմից փոփոխություններ են կատարվում՝ ոչ ուշ, քան տվյալ քրեակատարողական հիմնարկում անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ավարտական քննություններն անցնելուց հետո տասն օրվա ընթացքում:

 

  • Քննարկվել է

    16.01.2024 - 31.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 954

Տպել