Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծով առաջարկվում է Որոշման Հավելված N 1-ի 1-ին կետում նոր շահառունների` քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց ավելացում: Նշված շահառուներին, համաձայն կառավարության 2004 թվականի մարտի 04-ի թիվ 318-Ն որոշման, տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում: Նախագծով սահմանված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի առանձին ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց կտրամադրվի ֆինանսական փոխհատուցում՝ փաստացի կատարված աշխատանքների ծավալին համապատասխան: Ընդ որում, ներկայումս, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում: Հավելենք, որ խոսքը միայն առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով ՀՀ «Հիմնական դեղերի ցանկ»-ում առկա դեղերով ապահովման մասին է: 2023 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց թիվը կազմում է 2481: Միաժամանակ Նախագծի ընդունումը կապված է նաև ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 614-Ն որոշման ընդունման հետ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում թվով 10 քրեակատարողական հիմնարկներում: Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը իրականացվում է 24 ժամյա գրաֆիկով:

2022 թվականին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մշտապես պահվել են շուրջ 2300-2600 ազատազրկված անձ:

2023 թվականին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մշտապես պահվել են շուրջ 2500-2700 ազատազրկված անձ:

Համաձայն վիճակագրության ազատազրկված անձանց ճնշող մեծամասնությունը 20-60 տարեկան արական սեռի ներկայացուցիչներ են: Ազատազրկվածների շրջանում զգալի տոկոս են կազմում վնասակար սովորություններ ունեցող անձինք՝ թմրամոլներ, ալկոհոլային և նիկոտինային կախվածություն ունեցողներ և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք:

Բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպելիս ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք են բերվում դեղեր, բժշկական պարագաներ, լաբորատոր, ստոմատոլոգիական և ախտահանիչ նութեր:

ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականի ընթացքում ձեռք է բերել 78,425մլն. ՀՀ դրամի. 445 անվանում դեղեր, բժշկական պարագաներ, լաբորատոր, ստոմատոլոգիական և ախտահանիչ նյութեր:

2023 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը առ այսօր ձեռք է բերել 70 մլն. ՀՀ դրամի. 368 անվանում դեղեր, բժշկական պարագաներ, լաբորատոր և ստոմատոլոգիական նյութեր:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծի մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ 2481 ազատազրկված շահառուներ առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով կստանան ՀՀ «Հիմնական դեղերի ցանկ»-ում առկա անվճար դեղեր: 2024 թվականի ընթացքում նախատեսվում է տրամադրել շուրջ 39 մլն. ՀՀ դրամ արժողությամբ դեղեր:

5. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

2024 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում, դեղերի ձեռք բերումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին Առողջապահության նախարարության հատկացված միջոցների հաշվին, քանի որ անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղեր ծրագրով 2022թ-ի համեմատ 2023թ-ին առողջապահության նախարարության հատկացված միջոցները ավելացել են, մասնավորապես` 2022թ-ին հատկացվել էր 1.179.764,5 ՀՀ հազ. դրամ, 2023թ.` 1.675.265,59 ՀՀ հազ. դրամ, 2024թ-ին ֆինանսական միջոցների հատկացումը շարունակաբար տրամադրվում է: Տեղեկացնում եմ, որ ավելացված ֆինանսական միջոցների հաշվարկներում արդեն իսկ նախատեսված են նախագծով առաջարկվող շահառուների համար կատարվելիք ծախսերը:

Նշեմ, որ վերոնշյալ միջոցառումներն ընդգրկված են ՀՀ 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի հայ­տե­րում:

Նախագծի ընդունմամբ 2024 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային փաստաթղթից:

  • Քննարկվել է

    05.01.2024 - 20.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1539

Տպել