Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 05.01.2024 - 20.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ 2481 ազատազրկված շահառուներ առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով կստանան ՀՀ «Հիմնական դեղերի ցանկ»-ում առկա անվճար դեղեր: 2024 թվականի ընթացքում նախատեսվում է տրամադրել շուրջ 39 մլն. ՀՀ դրամ արժողությամբ դեղեր:
0 1344

Քննարկվել է 22.12.2023 - 06.01.2024

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման պատշաճ կազմակերպման համար նախատեսվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ունենալ առանձին քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժ կկրեն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող ազատազրկման դատապարտված անձինք:
0 904

Քննարկվել է 15.05.2023 - 31.05.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվում է հաստատել  Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը հասցեագրում է  ոլորտի խնդիրները.  1) Քրեակատարողական և պրոբացիայի ծառայության օրենսդրության բարեփոխում 2) Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխում 3) Վերասոցիալականացման և վերականգնողական մոտեցման ընդլայնում 4) Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում 5) Անչափահասների պահման պայմանների բարելավում 6) Կին դատապարտյալների պահման պայմանների բարելավում 7) Հաշմանդամություն ունեցող անձանց քրեակատարողական հիմնարկներում պահելու համար մատչելի պայմանների ապահովում 8) Պրոբացիայի ծառայության պայմանների բարելավում 9) Առողջապահության և բուժօգնության ծառայությունների որակի բարձրացում 10) Հեռաբժշկության մոդելի ներկայացում 11) Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումների կարողությունների հզորացում, այդ թվում՝ անձնակազմի համալրման տեսանկյունից 12) Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին ստացիոնար հիվանդանոցային խնամքի տրամադրում 13) Հավելյալ կամ դիետիկ սննդի ապահովում 14) Վերասոցիալականացման և վերականգնման բարելավում, վերասոցիալականացման ծրագրերի մշակում 15) Քրեակատարողական հիմնարկներում արտախցային զբաղվածության բարելավում 16) Անվտանգության դինամիկ համակարգի մշակում 17) Կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարումը 18) Էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում քրեակատարողական և պրոբացիայի համակարգում 19) Քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային գործիքների բարելավում, աշխատանքային ծանրաբեռնվածության և կառավարչական խնդիրների կրճատում 20) Պրոբացիայի ծառայության զինում էլեկտրոնային մշտադիտարկման համար անհրաժեշտ ռեսուրսներով և տարածքներով 21) Պրոբացիայի ծառայության հանրային վարկանիշի բարձրացում 22) Գործընկերության ձևավորում արտաքին շահառու կողմերի հետ 23) Համագործակցություն և սիներգիա քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայությունների միջև և այլն:
0 1990

Քննարկվել է 27.02.2023 - 14.03.2023

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներ Նախագծով առաջարկվող կարգավորմամբ դատապարտյալներին (մեղադրյալներներին)  հնարավորություն կտրվի հանձնուքի կամ ծանրոցի համար սահմանված շաբաթական քաշից զատ ստանալ նաև մինչև 20 լիտր գործարանային շշալցման խմելու ջուր, կենցաղային առարկաներ, այդ թվում՝ սառնարան, հեռուստացույց, ինչպես նաև անկողնային պարագաներ։
1 1769

Քննարկվել է 16.02.2023 - 03.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) գործող խմբագրությամբ տարբերակը չի պարունակում որևէ լիազորող նորմ, քանի որ Որոշման ընդունման պահին վերջինիս ընդունման համար օրենսդրությամբ որևէ լիազորող նորմ սահմանված չի եղել: Գործնականում լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը բացառելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունվել է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-513-Ն օրենքը, որով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածում լրացվել է 5-րդ մաս, համաձայն որի՝ Կառավարությունը լիազորվում է ընդունել Որոշումը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որով Որոշման մեջ կլրացվի համապատասխան լիազորող նորմ, ինչպես նաև Որոշման բովանդակությունը կհամապատասխանեցվի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի ձևակերպումներին:
0 1911

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 30.11.2022 - 16.12.2022

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՀՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության նոր քրեակատարողական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք), որը նախատեսել է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, անհրաժեշտություն է առաջացել ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող և կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ: Այս առումով, կարևորելով քրեակատարողական հիմնարկներում էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման խիստ անհրաժեշտությունը, կարիք է առաջացել ընդունել Կառավարության որոշում, որով կսահմանվեն էլեկտրոնային հսկողության կազմակերպման և իրականացման կանոնակարգումներ,  որոնց արդյունքում համապարփակ կսահմավեն էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների կիրառման կարգը, էլեկտրոնային հսկողության արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպահման և ոչնչացման պայմանների հետ կապված իրավահարաբերությունները:
0 2250

Քննարկվել է 04.10.2022 - 19.10.2022

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին», «Ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելիս պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից օգտվելու կարգը սահմանելու մասին», «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու, ինչպես նաև հավելյալ կամ դիետիկ սննդամթերքով ապահովման կարիք ունեցող հիվանդությունների ցանկը և հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալին տրամադրվող հավելյալ կամ դիետիկ սննդամթերքի չափաբաժինները հաստատելու մասին», «Պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրելու կարգը, ինչպես նաև դատապարտյալներին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափը և տրամադրման կարգը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825- Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի N 961-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության նոր քրեակատարողական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք), որը նախատեսել է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, վերացրել նախկինում գործող կարգավորումները, սահմանել  նոր ինստիտուտներ և մոտեցումներ, այդպիսով` անհրաժեշտություն առաջացնելով ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող Հայաստանի Հանրապետության Կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) նոր որոշումներ: Ասվածն առավել ակնհայտ դրսևորվում է հատկապես այն դեպքում, երբ դեռ շարունակում են գործողության մեջ գտնվել այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունվել են նախկին՝ 2004 թվականին ընդունված քրեակատարողական օրենսգրքի հիմքով և հետևաբար բովանդակում են այնպիսի կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում նոր Օրենսգրքի, իսկ երբեմն՝ հակասում: Բացի այդ, ելնելով այդ հանգամանքից, որ Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Օրենսգրքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն իրավասու մարմիններն ընդունում են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում, հետևաբար, մինչև 2023 թվականի հունվարի 1-ը պետք է ընդունված լինեն այն ենթաօրենսդրական ակտերը, որոնց մասին հիշատակվում է Օրենսգրքի հիշյալ իրավակարգավորմամբ: Այդպիսով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով, և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, նախատեսվում է համապատասխան որոշման Նախագծով ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն, 2003 թվականի հուլիսի 31-ի՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդամթերքը մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները, կենցաղային և խոհանոցային պարագաների ու սարքավորումների շահագործման ժամկետները հաստատելու մասին» N 961-Ն, Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և շահագործման ժամկետները, անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1182-Ն որոշումները:
2 2333

Քննարկվել է 31.05.2022 - 15.06.2022

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Գործող օրենսդրության համաձայն՝ հանրապետական գործադիր մարմինների, ներկայիս՝ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի համար որպես հիմք և լիազորող նորմ է հանդիսանում Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշումը, որն իր հերթին չի պարունակում որևէ լիազորող նորմ։ Առաջացած խնդրին լուծում տալու և գործնականում լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում ավելացնել համապատասխան լիազորող նորմ:
0 2602

Քննարկվել է 15.03.2022 - 31.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.   Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի ««Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 5-րդ կետը լրացնել նոր թ), ժ), ժա), ժբ), ժգ), ժդ) և ժե) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
0 3253