Հիշել նախագիծը

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.12.2023 20:57:54 Մովսես արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Հիմնականում համակարծիք լինելով օրինագծի հիմնավորումների հետ և ըստ այդմ նոր ՊՈԱԿ ստեղծելու նախաձեռնության հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ. 1. հիմնավորման մեջ համոզիչ չէ պետական կառավարման մարմիններում ՏՏ ոլորտի աշխատողներիաշխատանքի վարձատրության մակարդկի ցածր լինելու հանգամանքի նշումը, 2. օրինագծի և դրա հիմնավորման մեջ սխալ կերպով է նշվում ՊՈԱԿ-ի անվանումը՝ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ»: Հավանամար պետք է լինի «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՊՈԱԿ, 3. ՊՈԱԿ-ի ստեղծմամբ չի նխատաեսվում արդյոք ՀՀ ՖՆ և ՀՀ ՊԵԿ աշխատակազմերից նշված կառույցների վերացմանը համահունչ վերացնել նաև պետական կառավարման այլ մարմինների աշխատակազմերում համանման ստորաբաժանումները, 4. և վերջապես ինչու է ՊՈԱԿ-ը ստեղծվում ՀՀ ՊԵԿ համակարգում և ոչ թե ավելի մասնագիտացված կառույցի համակարգում, ինչպիսին է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, որի կանոնադրական նպատակներից է ՏՏ ոլորտի զարգացումը: Հետևապես առաջարկում ենք. 1. խմբագրել և սրբագրել օրինագիծը և հիմնավորւոմը, 2. ՊՈԱԿ-ը ստեղծել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության համակրգում. 3. ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինների համակարգերից վերացնել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունները և/կամ համանման ստորաբաժանումները և ողջ մարդկային ու ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնել նորաստեղծ ՊՈԱԿ-ում:
2 Քրիստինե Ղազարյան 04.01.2024 15:59:04 Հարգելի՛ գործընկեր,տեսանելի է, որ արվում է ամեն բան` երկրի, պետության զարգացման համար։Դուք կամենում եք ստեղծել կառավարող մի մարմին, որը կհսկի, կևետևի յուրաքանչյուրի աշխատանքին և նաև կաջակցի, որպեսզի մեր պետությունը կարողանա կանգնել տեխնոլոգիապես զարգացած երկրների կողքին, բերի մեր երկիր նորարարություններ և աշխարհին տա նաև իր սեփականը։Այս ամենը ողջունելի է։Հարգելի՛ գործընկեր, ես ուսուցիչ եմ, ես փորձում եմ նոր չափորոշիչների համաձայն դասեր կազմակերպել յուրաքանչյուր պահին։Սակայն հատկանշական է, որ դպրոցները լիարժեք հագեցած չեն տեղեկատվական տեխնոլոգիաներով, ինչն էլ թույլ չի տալիս ուսուցչին իրագործել այն, ինչ ինքը ծրագրում է։Այսօր աշակերտը հոգնում է սոսկ գրել _կարդալուց, մեր ժամանակներում երեխային գրավում է տեխնիկան, որն ունենալու դեպքում նպատակին ծառայեցնելիս կունենանք հաջողված դասեր, որոնց արդյունքում կունենանք զարգացած քաղաքացիներ։Կարելի է սկսել դպրոցից,տարիներ հետո,կարծում եմ, այդ ամբողջ ծանրությունը մեկ կամ մի քանի մարմնի վրա չի ընկնելու։Շնորհակալ եմ։