Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է քննչական կոմիտեի (այսուհետ` քննչական կոմիտե)` որպես քննչական մարմնի, կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:»:

 

Հոդված 2. Օրենքում՝

1) «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Կառավարություն» բառով և դրա հոլովաձևերով.

2) 4-րդ գլխի վերնագրում, 26-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 28-րդ,   30-րդ և 35-րդ հոդվածներում «կոչում» և «կոչումներ»բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «դասային աստիճան» և «դասային աստիճաններ»բառերով և դրանց հոլովաձևերով:

  

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Հանրապետության Նախագահին և» բառերը, իսկ «յուրաքանչյուր տարի» բառերից հետո լրացնել «` մինչև հունվարի 31-ը,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունում  «, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից նշանակված երկուական ներկայացուցիչ» բառերը փոխարինել   «և Կառավարության կողմից նշանակված չորս ներկայացուցիչ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «համապատասխանաբար Կառավարության և վարչապետի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով.

2) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով.

3) 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «Կառավարությունը և վարչապետը համապատասխանաբար»:

 

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանները

  1. Քննչական կոմիտեի ծառայողների համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորդհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:

2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային ստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Քննչական կոմիտեի ծառայողների մյուս դասային աստիճանները շնորհում է քննչական կոմիտեի նախագահը:

4. Քննչական կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով՝ նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

5. Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:

6. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով լիազորությունները դադարեցվելու դեպքում քննչական կոմիտեի ծառայողը կարող է զրկվել քննչական կոմիտեում ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:»:

 

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

  1. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի:
  2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդակաի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի:
  3. Բարձրագույն պաշտոնի երրորդ ենթախմբի և գլխավոր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երկրորդ դասի:
  4. Գլխավոր պաշտոնի երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի:
  5. Գլխավոր պաշտոնի երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ առաջին դասի խորհրդականի:
  6. Առաջատար պաշտոնի առաջին և երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:
  7. Առաջատար պաշտոնի երրորդ ենթախմբի և կրտսեր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
  8. Կրտսեր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
  9. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է քննչական կոմիտեի ծառայողի դասային աստիճանին: Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանների շնորհման ժամկետները

  1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս՝ բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքի: Քննչական կոմիտեում մյուս պաշտոններում նշանակվելիս քննչական կոմիտեի ծառայողին շնորհվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:
  2. Եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է քննչական կոմիտեի ծառայողի տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:
  3. Քննչական կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում պաշտոնավարման սահմանված ժամկետը լրանալուց հետո` 10 օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 2 տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 4 տարի.

5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար՝ 5 տարի:

5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

7. Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է:

8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման` սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, քննչական կոմիտեի ծառայողին շնորհվում է հերթական դասային աստիճանը:»:

 

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ մարմինը:».

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ ՝

7. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների նկատմամբ կիրառում է նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածի 2-5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ մարմինը՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի:

3.Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը չի կիրառվում բարձրագույն դասային աստիճան ունեցող քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը չի կիրառվում քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների նկատմամբ:»:

 

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող մարմինը» բառերով:

 

Հոդված 13. Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քննչական կոմիտեի նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:
  3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց պահից քննչական կոմիտեի ծառայողներին նախկինում շնորհված արդարադատության գեներալ-լեյտենանտ, արդարադատության գեներալ-մայոր, արդարադատության գնդապետ, արդարադատության փոխգնդապետ, արդարադատության մայոր, արդարադատության կապիտան, արդարադատության ավագ լեյտենանտ և արդարադատության լեյտենանտ կոչումները համապատասխանաբար փոխարինվում են Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով սահմանված դասային աստիճաններով:
  4. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «հատուկ քննչական ծառայության» բառերից հետո լրացնել «՝ որպես քննչական մարմնի,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածում, 2-րդ գլխի վերնագրում, 16-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում, 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում, 20-րդ և 21-րդ հոդվածներում «կոչում» և կոչումներ բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «դասային աստիճան» և դասային աստիճաններ բառերով և դրանց հոլովաձևերով:

 

Հոդված 3. Օրենքում`

1) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Ազգային ժողով» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) 4-րդ հոդվածի 2-րդ կետում, 20-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերում, 21-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության Նախագահ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հանրապետության նախագահ» բառերով և դրանց հոլովաձևերով.

3) «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Կառավարություն» բառով և դրա հոլովաձևերով.

4) «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «վարչապետ» բառով և դրա հոլովաձևերով.

5) 4-րդ հոդվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի» բառերով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի» բառերով, իսկ «Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի» բառերը` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «Հանրապետության Նախագահին և» բառերը, իսկ «յուրաքանչյուր տարի» բառերից հետո լրացնել «` մինչև հունվարի 31-ը,» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «համապատասխանաբար Կառավարության և վարչապետի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմաբգրությամբ՝

«Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը

  1. Հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է Կառավարությունը` վարչապետի ներկայացմամբ` վեց տարի ժամկետով:
  2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում:
  3. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը` անկախ վերանշանակման հանգամանքից՝ բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:
  4. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներին հատուկ քննչական ծառայության պետի ներկայացմամբ նշանակում է վարչապետը:
  5. Հատուկ քննչական ծառայության մյուս պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հատուկ քննչական ծառայության պետը:»:

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Հատուկ քննչական ծառայության ծառայողների դասային աստիճանները

  1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորդհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:

2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային ստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Հատուկ քննչական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:

4. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով` նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

5. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

6. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հիմքերով ծառայությունից ազատվելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողը կարող է զրկվել հատուկ քննչական ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:»:

 

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Հատուկ քննչական ծառայության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

  1. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի:
  2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդակաի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի:
  3. Հատուկ քննչական ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:
  4. Հատուկ քննչական ծառայության առաջատար պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
  5. Այլ պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելիս երեք ամսվա ընթացքում շնորհվում է զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան դասային աստիճան:
  6. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Դասային աստիճանների շնորհման ժամկետները

  1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակվելուց՝ բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի: Հատուկ քննչական ծառայությունում մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:
  2. Եթե սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է հատուկ քննչական ծառայությունում տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:
  3. Հատուկ քննչական ծառայությունում ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում պաշտոնավարման սահմանված ժամկետը լրանալուց հետո` 10 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 2 տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 4 տարի.

5) արդարադատության երկրորդ դասի դասաին աստիճան ունեցողի համար` 5 տարի:

5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե`

1) ատեստավորումից հետո նրա նկատմամբ որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու և վերապատրաստման գործուղելու մասին.

2) նա ունի կարգապահական տույժ.

3) նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կամ կատարվում է ծառայողական քննություն:

8. Հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանը շնորհվում է սույն հոդվածի 7-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված խրախուսման միջոցները հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ մարմինը՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:».

2) 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը` հատուկ քննչական ծառայության պետի ներկայացմամբ» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահը` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.

3) 7-րդ և 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում 2-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված կարգապահական տույժերը հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ մարմինը՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը չի կիրառվում բարձրագույն դասային աստիճան ունեցող հատուկ քննչական կոմիտեի ծառայության ծառայողի նկատմամբ:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը չի կիրառվում հատուկ քննչական ծառայության պետի և նրա տեղակալների նկատմամբ:»:

Հոդված 14. Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հատուկ քննչական ծառայության պետը շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:
  3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հատուկ քննչական ծառայության ծառայողներին նախկինում շնորհված արդարադատության գեներալ-լեյտենանտ, արդարադատության գեներալ-մայոր, արդարադատության գնդապետ, արդարադատության փոխգնդապետ, արդարադատության մայոր, արդարադատության կապիտան, արդարադատության ավագ լեյտենանտ և արդարադատության լեյտենանտ կոչումները համապատասխանաբար փոխարինվում են Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով սահմանված դասային աստիճաններով:

       4. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

  • Քննարկվել է

    18.01.2018 - 02.02.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8280

Տպել