Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հիմնադրամների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 4-րդ մասը  «անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող նվիրատուի մատնանշած նպատակին» բառերով։

 

Հոդված 2․Օրենքի 39․4-րդ հոդվածում`

  • 1-ին մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«1․ Անձեռնմխելի կապիտալը կարող է կառավարվել բացառապես բանկային ավանդներում դրամական միջոցներ ներդնելու, պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու, դրանց տոկոսավճարներից և մարումից եկամուտներ ստանալու և ստացված եկամուտները սույն օրենքով սահմանված կարգով ծրագրին կամ նվիրատուի մատնանշած նպատակին համապատասխան օգտագործելու միջոցով, եթե նվիրատուի մատնանշած նպատակը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։»:

  • 3-րդ մասում՝

ա) 1-ին կետից հանել «՝ դիլերի կամ գանձապետական պահառուի միջոցով» բառերը,

բ) 2-րդ կետից հանել « ՝ դիլերի միջոցով» բառերը,

գ) լրացնել 3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․ «3) բանկային ավանդներում։»:

  • 6-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«6. Պետական պարտատոմսեր ձեռք բերելուց կամ բանկային ավանդներում դրամական միջոցներ ներդնելուց հետո առկա դրամական միջոցների մնացորդը կամ ներդրվում է բանկային ավանդներում կամ մնում է հիմնադրամի բանկային ցպահանջ հաշվում և առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվում է պետական պարտատոմսերում (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա կարող է մնալ հիմնադրամի գանձապետական ցպահանջ հաշվում և առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվել պետական պարտատոմսերում)»:

 

Հոդված 3․ Օրենքի 39․5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտը անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող նվիրատուի մատնանշած նպատակին համապատասխան տրամադրվում է շահառուներին։»:

 

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    20.12.2023 - 04.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 598

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ