Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 01.12.2023 10:02:20 Առաջարկում եմ շուկայի տարածքում կենդանիների բարեկեցությանը վերաբերող բաժին ևս ավելացնել։ Հարգելի պարոն Ստեփանյան, նախագծում ներկայացված դրույթները ապահովում են շուկայում վաճառվող կենդանիների բարեկեցությունը։
2 Թաթուլ Ստեփանյան 01.12.2023 10:04:03 <<Հիվանդության կասկածանքով կենդանիներ հայտնաբերելու դեպքում՝ կենդանիները մեկուսացվում են և իրականացվում է կլինիկական հետազոտություն անասնաբույժի կողմից, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ տեսուչի ցուցումով և հանձանարարությամբ>>։ Այս պահանջի կատարման համար << ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ>> բաժնում չեք անրադարձել։ Հարգելի պարոն Ստեփանյան, Ձեր կողմից արված առաջարկությունը ընդունվել է։ 2․ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 6. Գյուղատնտեսական կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն` 1) կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով, 2) առանձին դարպասներով՝ շուկայից կենդանիների մուտքի և ելքի համար, 3) ապահովված լինեն լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով, 4) կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով, 5) կառուցված կենցաղային հարմարություններով (էլեկտրա- և ջրամատակարարում), 6) փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, 7) սանիտարական հանգույցով, վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: 7. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը պետք է լինի ցանկապատված՝ առնվազն 1,5 մետր բարձրությամբ, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով։ 8. Կենդանիների համար պետք է նախատեսված լինեն կացատեղեր՝ ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակով։ 9. Շուկայի տարածքը պետք լինի հարմարավետ ջրահեռացման, մեխանիկական մաքրման, լվացման և ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար։ 10. Շուկան պետք է ունենա՝ 1) կենդանիների կենսական պահանջներն ապահովող միջոցներ՝ ջրախմոցներ, կերամաններ, ինչպես նաև զոոհիգենիկ պահանջներն ապահովող՝ գոմաղբի հավաքման և հեռացման հարմարանքներ, 2) ծածկ՝ տեղումներից և արևի ճառագայթներից կենդանիներին պաշտպանելու համար, 3) վարչական շինություն և անասնաբույժի սենյակ, պահեստային տարածք՝ սարքավորումներ, ախտահանիչներ, կեր պահելու համար։ 11. Առևտրային օրվա ընթացքում չվաճառված կենդանիները գիշերակացը կարող են անցկացնել շուկայում։ 12. Շուկայում մատուցված ծառայությունները վճարվում են կենդանիներ վաճառողի կողմից՝ համաձայն շուկայի գործունեությունը կազմակերպող սուբյեկտի կողմից սահմանված վճարի։ 13. Շուկայում թույլատրվում է վաճառել կեր, կենդանիների խնամքի համար նախատեսված պարագաներ և ձիաքարշ կցորդներ: 14. Շուկայի գործունեությունը կազմակերպող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարատավոր է ունենալ անասնաբույժ՝ վաճառքի ենթակա գյուղատնտեսական կենդանիներին պարտադիր անասնաբուժական զննում իրականացնելու համար։ 15. Շուկայում արգելվում է՝ 15․1 վաճառել հիվանդ կամ հիվանդության կասկածանքով կենդանիներ։ 15․2 գյուղատնտեսական սննդամթերքի և արդյունաբերական ապրանքների վաճառքը։ 16. Շուկայի տարածքը կարող է ապահովված լինել տեսահսկման համակարգով։