Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2023 թվականի  N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետը և «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները և անասնաբուժասանիտարական վերահսկողության կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՎԱՐՉԱՊԵՏ                                                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 Հավելված  

 ՀՀ կառավարության 2023 թվականի

 ___________-ի   N _____-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով կարգավորվում են գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջների և դրանց անասնաբուժասանիտարական վերահսկողության հետ կապված հարաբերությունները:
  2. Գյուղատնտեսական կենդանիների շուկան՝ առևտրի իրականացման վայր է, որտեղ իրականացվում է գյուղատնտեսական կենդանիների առուվաճառք։
  3. Գյուղատնտեսական կենդանիների առուվաճառք կարող է իրականացվել նաև առցանաց։
  4. Կենդանիների վաճառքն առցանց կազմակերպելու նպատակով էլեկտրոնային տարբերակով պետք է հայտարարությանը կցված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի N 1 ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթը՝ վկայականը։
  5. Գյուղատնտեսական կենդանիների շուկաները հանդիսանում են անասնահամաճարակային նշանակության կամ անասնաբուժական պետական վերահսկման ենթակա օբյեկտներ։ Վերջիններիս գործունեությունը կազմակերպող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր են ծանուցել անասնաբուժության ոլորտի վերահսկողություն իրականացնող մարմնին (այսուհետ՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)` նշելով գործունեության վայրը:

 

2ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Գյուղատնտեսական կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն`
  • կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով,
  • առանձին դարպասներով՝ շուկայից կենդանիների մուտքի և ելքի համար,
  • ապահովված լինեն լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով,
  • կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով,
  • կառուցված կենցաղային հարմարություններով (էլեկտրա- և ջրամատակարարում),
  • փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով,
  • սանիտարական հանգույցով, վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով:
  1. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը պետք է լինի ցանկապատված՝ առնվազն 1,5 մետր բարձրությամբ, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով։
  2. Կենդանիների համար պետք է նախատեսված լինեն կացատեղեր՝ ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակով։
  3. Շուկայի տարածքը պետք լինի հարմարավետ ջրահեռացման, մեխանիկական մաքրման, լվացման և ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար։
  4. Շուկան պետք է ունենա՝

1) կենդանիների կենսական պահանջներն ապահովող միջոցներ՝ ջրախմոցներ, կերամաններ, ինչպես նաև զոոհիգենիկ պահանջներն ապահովող՝ գոմաղբի հավաքման և հեռացման հարմարանքներ,

2) ծածկ՝ տեղումներից և արևի ճառագայթներից կենդանիներին պաշտպանելու համար,

3) վարչական շինություն և անասնաբույժի սենյակ, պահեստային տարածք՝ սարքավորումներ, ախտահանիչներ, կեր պահելու համար։

  1. Առևտրային օրվա ընթացքում չվաճառված կենդանիները գիշերակացը կարող են անցկացնել շուկայում։
  2. Շուկայում մատուցված ծառայությունները վճարվում են կենդանիներ վաճառողի կողմից՝ համաձայն շուկայի գործունեությունը կազմակերպող սուբյեկտի կողմից սահմանված վճարի։
  3. Շուկայում թույլատրվում է վաճառել կեր, կենդանիների խնամքի համար նախատեսված պարագաներ և ձիաքարշ կցորդներ:
  4. Շուկաներում արգելվում է գյուղատնտեսական սննդամթերքի և արդյունաբերական ապրանքների վաճառքը։
  5. Շուկայի գործունեությունը կազմակերպող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարատավոր է ունենալ անասնաբույժ՝ վաճառքի ենթակա գյուղատնտեսական կենդանիներին պարտադիր անասնաբուժական զննում իրականացնելու համար։
  6. Շուկան տարածքը կարող է ապահովված լինել տեսահսկման համակարգով։

 

3ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

  1. Կենդանիներ վաճառողը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի N 1 ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթը՝ վկայականը պարտավոր է ներկայացնել շուկայի անասնաբույժին, վերահսկողության շրջանակներում՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչին:
  2. Կենդանիների անասնաբուժական զննման համար շուկայի մուտքի մոտ պետք է առանձնացնել հատուկ ցանկապատված տարածք և միայն անասնաբույժի ստուգումից հետո, կենդանին կարող է մուտք գործել շուկա։
  3. Վաճառքի ենթակա խոշոր եղջերավոր կենդանիները պետք է ունենան անհատական նույնականացման ականաջապիտակներ։ Մյուս գյուղատնտեսական կենդանիները, որոնք չունեն ականջապիտակներ պետք է ունենան տարբերանշաններ և ենթարկվեն պարտադիր անասնաբուժական զննման։
  4. Հիվանդության կասկածանքով կենդանիներ հայտնաբերելու դեպքում՝ կենդանիները մեկուսացվում են և իրականացվում է կլինիկական հետազոտություն անասնաբույժի կողմից, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ տեսուչի ցուցումով և հանձանարարությամբ։
  5. Կլինիկական հետազոտության ընթացքում անասնաբույժը պարտավոր է ծանոթանալ փաստաթղթերին, գնահատել կենդանու ընդհանուր առողջական վիճակը, անհրաժեշտության դեպքում ջերմաչափել, վտանգավոր ախտանշաններ հայտնաբերելու դեպքում՝ արգելել կենդանու մուտքը շուկա և վերջինիս վերադարձնել անասնատիրոջը։
  6. Շուկայի տարածքը և անասնահամաճարակային վիճակի, կանոնների ու ցուցումների պահպանումը պետք է լինի մշտական ​​անասնաբուժական վերահսկողության ներքո՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։
  7. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի գործունեությունը կասեցվում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, երբ․
  • շուկայի տարածքում վաճառվում է կենդանի՝ առանց (կամ ոչ պատշաճ լրացված) ուղեկցող N 1 անասնաբուժական վկայականի,
  • սույն կարգի 6-րդ կետով սահմանված գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները պահպանված չեն,
  • շուկայի տարածքում ախտանշաններով կենդանիներ են հայտնաբերվում,
  • սույն որոշման 14-րդ կետի դրույթի խախտման դեպքում։
  1. Սույն որոշման 23-րդ կետի դրույթներով սահմանված խախտումները երկրորդ անգամ կրկնելու դեպքում՝ կիրառվում է նաև վարչական տուգանք Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
  • Քննարկվել է

    30.11.2023 - 15.12.2023

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1954

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

01.12.2023

<<Հիվանդության կասկածանքով կենդանիներ հայտնաբերելու դեպքում՝ կենդանիները մեկուսացվում են և իրականացվում է կլինիկական հետազոտություն անասնաբույժի կողմից, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ տեսուչի ցուցումով և հանձանարարությամբ>>։ Այս պահանջի կատարման համար << ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ>> բաժնում չեք անրադարձել։

Թաթուլ Ստեփանյան

01.12.2023

Առաջարկում եմ շուկայի տարածքում կենդանիների բարեկեցությանը վերաբերող բաժին ևս ավելացնել։

Տեսնել ավելին