Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-Ի N 60-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

     Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հավատարմագրման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի փոփոխությամբ (փոփոխությունը՝ ս թ մայիսի 23-ի  ՀՕ-178-Ն օրենք), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները և դրանց ներկայացվող պահանջները և  շուկայահանման կարգը սահմանելու մասին» N 60-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) կիրարկման ընթացքում առաջացած օրենսդրական բացերի ուղղմամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հավատարմագրման գործընթացն իրականացնում է միջազգային պրակտիկայում ընդունված ստանդարտներին համապատասխան, համաձայն որոնց ստուգաչափում իրականացնող մարմիններն  իրենց գործունեությունը կարող են իրականացնել միայն սահմանված կարգով հավատարմագրվելուց հետո (բացառությամբ Օրենքով սահմանված դեպքերի)։ Նշյալ պահանջիը չի պահպանվում Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված Հավելված N 2-ի 2-րդ գլխի 5-րդ կետով սահմանված դրույթներում։

Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարությանը և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին է դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ ներկայացնելով RPT–3 տիպի տուրբինային գազի հաշվիչներին վերաբերող խնդիրը։ Նշյալ հաշվիչները դիտարկվում են որպես սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցներ, սակայն դրանց չափորոշիչները չեն համապատասխանում Որոշմամբ սահմանված սահմանաքանակներին, մասնավորապես՝ շահագործման մեջ գտնվող RPT–3 տիպի տուրբինային գազի հաշվիչների գազի ծախսի տիրույթը չի համապատասխանում Որոշման Հավելված 1-ի 3-րդ գլխի աղյուսակ 1-ով սահմանված պահանջներին։ Նշյալ RPT–3 տիպի տուրբինային գազի հաշվիչները շահագործումից հանելու և փոխարինելու համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել Որոշման մեջ։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հավատարմագրման և չափումների միասնականության ոլորտների լիազոր մարմին է հանդիսանում Էկոնոմիկայի նախարարությունը։ Ոլորտներում առկա խնդիրները և օրենսդրական անհամապատասխանությունները վերացնելու նպատակով՝ նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը, որն ուղղված է շուկայահանվող և շահագործվող չափման միջոցների և դրանց միջոցով կատարվող ծառայությունների բարձր որակի ապահովմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է օրենսդրական բացերի ուղղումը, շահագործման մեջ գտնվող և Որոշմամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող չափման միջոցների սահմանափակմանը և արգելմանը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  1. Ակնկալվող արդյունքը

Շուկայահանման և շահագործման փուլում օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող չափման միջոցների բացառում։

7Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունում չի նախատեսվում։

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրելու միջոցով։

8 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

      Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Քննարկվել է

    29.11.2023 - 19.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 932

Տպել