Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-Ի N 60-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի                        N   - Ն  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները և դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը սահմանելու մասին» N 60-Ն որոշման N 2 հավելվածի․
  • 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Օրենսդրական չափագիտության ոլորտներում շուկայահանվող կամ շահագործման ենթակա և տեսակը հաստատված չափման միջոց շուկայահանող կամ շահագործող անձը շուկայահանումից կամ շահագործումից առաջ հայտ է ներկայացնում Չափագիտության ազգային մարմին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգաչափման իրականացման իրավունք ստացած իրավաբանական անձին՝ առաջնային ստուգաչափման համար` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով հաստատված չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգի համաձայն։»:

  • 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով.

«7. Հանրային ծառայությունների ոլորտում շուկայահանվող կամ շահագործման ենթակա և տեսակը հաստատված չափման միջոց շուկայահանող կամ շահագործող անձը շուկայահանումից կամ շահագործումից առաջ հայտ է ներկայացնում Չափագիտության ազգային մարմին` առաջնային ստուգաչափման համար՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով հաստատված չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգի համաձայն:

  1. Սույն որոշմամբ սահմանված պահանջներին և չափանիշներին չհամապատասխանող չափման միջոցների շահագործումն օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում արգելվում է, ինչի մասին նշում է կատարվում ստուգաչափման վկայականի դարձերեսին:»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։

 

 

Հայաստանի Հանրապետության

     վարչապետ                                                                             Ն. Փաշինյան

 

 

  • Քննարկվել է

    29.11.2023 - 19.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 936

Տպել