Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
________________________ 2023 թվականի N -Ն


 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետի առաջին նախադասությունում «արտակարգ իրավիճակների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով.
բ. 2.2-րդ կետից հետո լրացնել 2․3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«2.3. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի դեպքում մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանքը տրվում է այդ անձին թափուր զինվորական պաշտոնի նշանակած զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (ղեկավարի) կողմից` հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ օրենքով սահմանված այլ շահառուի դիմումը զորամասում (զինվորական կառավարման մարմնում) սահմանված կարգով մուտք լինելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկանքում նշվում են թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձին թափուր զինվորական պաշտոնի նշանակելու հրամանի համարի և ժամկետի, այդ անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի ու վայրի վերաբերյալ տեղեկությունները: Տեղեկանքը կազմվում է երկու օրինակից, առաջին օրինակը տրվում է դիմումատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է զորամասում (զինվորական կառավարման մարմնում):».
2) որոշման N 4 հավելվածի 8.1-ին կետում «ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններից, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարարական» բառերը փոխարինել «ներքին գործերի, ազգային անվտանգության, քրեակատարողական կամ դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառների պետական լիազոր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    24.11.2023 - 10.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1307

Տպել