Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>.   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.​ Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի հանձնարարականից:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2)-րդ կետով և 50-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև դրանց կատարման արդյունքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման ընթացակարգերի բացակայությամբ:

Միաժամանակ, ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի ապրիլի 20-ի N 01/29.6/[402791]-17 հանձնարարականից (հիմք՝ քաղվածք Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի նիստի N29.6/[402791]-17(16) արձանագրությունից):

2.​ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Համաձայն Հայաստանի Հանրապետության  Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ և 50-րդ հոդվածների՝ ընդերքօգտագործողները երկրաբանական ուսումնասիրու­թյունների իրականացման և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու ժամանակ ներկայացնում են ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների նկարագիրը: Սակայն օրենսգրքով սահմանված չէ կատարված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը: Այդ տվյալների բացակայությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների կողմից համապատասխան որոշումների կայացման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման ոլորտի գումարային և հավաքական ազդեցության ճշգրիտ գնահատման վրա: Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելով նախատեսվում է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվության տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Օրենսդրական բացի շտրկման նպատակով 2017թ.-ին մշակվեցին և 17.11.2017թ.-ի ՀՕ-124-Ն օրենքով ընդունվեցին ՀՀ ընդերքի մասին օրեսգրքի համապատասխան լրացումները:

Միաժամանակ, 2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ՝ ԱՃԹՆ) խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը համարվում է բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ և դրա ներդրումը ապահովում է բնական պաշարների արդյունավետ կառավարումն ու հանրության առջև հաշվետվողականության բարձրացումը: «Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը համահունչ է  ԱՃԹ նախաձեռնության հիմնարար սկզբունքներին:

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված էշրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահատմանը և դրա չեզոքացման/նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումների մշակմանը:

4.​ Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը և դրանց արդյունքների տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

5.​ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի​ծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախա​րա​րու​​​թյան ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կող​​​​մից:

6.​ Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմք ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածության առավել ամբողջական և տեղեկատվական տեսակետից արդյունավետ գործող համակարգի ձևավորման համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  

  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև  արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին>>   Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացումներ են նախատեսվել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 22.03.2012թ.-ի N 437 որոշման մեջ: Իրավական ակտերի նախագծերը ներկայացվում են միասնական փաթեթով:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև  արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին>>  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում: Կարգով նախատեսված հաղորդումների և հաշվետվությունների ընդունման, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման համար անհրաժեշտ տեխնիկայով և համապատասխան մասնագետներով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն համալրված է:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>                 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.​ Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2)-րդ կետով և 50-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների կատարման արդյունքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման ընթացակարգերի բացակայությամբ:

Միաժամանակ, ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2017 թվականի ապրիլի 20-ի N 01/29.6/[402791]-17 հանձնարարականից (հիմք՝ քաղվածք Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի նիստի N29.6/[402791]-17(16) արձանագրությունից):

2.​ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ և 50-րդ հոդվածների՝ ընդերքօգտագործողները երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու ժամանակ ներկայացնում են ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչների նկարագիրը: Սակայն օրենսգրքով սահմանված չէ ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը: Այդ տվյալների բացակայությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների կողմից համապատասխան որոշումների կայացման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման ոլորտի գումարային և հավաքական ազդեցության ճշգրիտ գնահատման վրա: Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելով նախատեսվում է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվության տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Միաժամանակ, 2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության (այսուհետ՝ ԱՃԹՆ) նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը համարվում է բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ և դրա ներդրումը ապահովում է բնական պաշարների արդյունավետ կառավարումն ու հանրության առջև հաշվետվողականության բարձրացումը: «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը համահունչ է ԱՃԹ նախաձեռնության հիմնարար սկզբունքներին:

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտմանը և դրա չեզոքացման/նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումների մշակմանը:

4. Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը և դրա արդյունքների տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

5.​ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի​ծը մշակվել է Հայաստանի Հանրապետության  բնապահպանության նախա​րա​րու​​​թյան ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կող​​​​մից:

6.​ Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմք ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածության առավել ամբողջական և տեղեկատվական տեսակետից արդյունավետ գործող համակարգի ձևավորման համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>               

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>               

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

 

  • Քննարկվել է

    11.01.2018 - 26.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7953

Տպել