Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «____»____________2017 թ. N____-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 24-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հաստատել.

  1. «Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. «Մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը»՝ համաձայն ձև 1-ի:
  3. «Մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաղորդումների և ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման օրինակելի ձևը»՝ համաձայն ձև 2-ի:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

«_____» __________ N ___-Ն որոշման

ԿԱՐԳ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

I . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով կարգավորվում է ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում) բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների (այսուհետ՝ մշտադիտարկում) իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) եռամսյակային կտրվածքով հաղորդումների, հաշվետվությունների ներկայացումը և ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրումը:
  2. Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով մշտադիտարկումների ցուցիչները մշակվում են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային ծրագրերին զուգընթաց՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրով, օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային նախագծով, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և ազդեցության գնահատման հաշվետվությամբ ամրագրված ցուցանիշների հիման վրա:
  3. Մշտադիտարկումների ծրագրի կազմման համար որպես ելակետային տվյալներ դիտարկվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտով և հիմնական հաշվետվությամբ ներկայացված տվյալները շրջակա միջավայրի փաստացի աղտոտվածության վերաբերյալ:

                                II. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

  1. Շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումները վերաբերում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով, հիմնական գնահատման հաշվետվությամբ և բնապահպանական կառավարման պլաններով նշված բացասական ազդեցությունների տեսակներին:
  2. Մշտադիտարկումների ծրագիրը կազմվում է ըստ շրջակա միջավայրի բոլոր բնական բաղադրիչների՝ հողային ծածկույթ, մթնոլորտային օդ, մակերևութային և ստորերկրյա ջրեր, բուսական ծածկույթ և կենդանական աշխարհ:
  3. Աղտոտվածության ուսումնասիրության նպատակով վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունն իրականացվում է հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում:
  4. Մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերում շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների տեսակների և ծավալների որոշմանը պետք է ցուցաբերվի տարանջատված մոտեցում՝ ելնելով բացասական ազդեցությունների դրսևորման հավանականությունից, ծավալից, ազդեցության աստիճանից:
  5. Մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը ներկայացված են ձև 1-ում:

           III. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Մշտադիտարկումների իրականացման վայրերը պետք է ներկայացվեն համապատասխան քարտեզագրական նյութերում, աղտոտիչների պարունակությունները և ենթակառուցվածքների ինժեներատեխնիկական ցուցանիշները՝ դիագրամներով կամ աղյուսակներով:
  2. Ընդերքօգտագործողները պարտավոր են ընդերքօգտագործման իրավունք հայցելու նպատակով ներկայացվող նախագծային/ծրագրային փաստաթղթերում, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և/կամ հիմնական գնահատման հաշվետվությամբ ամրագրված ցուցանիշներից բացասական շեղումների դեպքում նախաձեռնել անհրաժեշտ քայլերը հետևանքները վերացնելու համար։
  3. Մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումները (մետաղական օգտակար հանածոների դեպքում), տարեկան ամփոփ հաշվետվությունները ընդերքօգտագործողները լիազոր մարմնին են ներկայացնում թղթային կամ էլեկտրոնային եղանակով։
  4. Մետաղական օգտակար հանածոների դեպքում ընդերքօգտագործողները մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամյակային կտրվածքով հաղորդումը ընդերքօգտագործողները լիազոր մարմնին են ներկայացնում մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (բացառությամբ՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը մշտադիտարկումը ավտոմատ չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողների):
  5. Ամփոփ տարեկան հաշվետվությունը ընդերքօգտագործողներն լիազոր մարմնին են ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը (բացառությամբ՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը մշտադիտարկումը ավտոմատ չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողների):
  6. Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում:
  7. Շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումը ավտոմատ տրամաչափարկված չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողները չափման արդյունքները իրենց էլեկտրոնային կայքում տեղադրում են անմիջապես չափման ավտոմատ համակարգերից տվյալների փոխանցման միջոցով:
  8. Լիազոր մարմինն եռամյակային հաղորդումներն ու ամփոփ տարեկան հաշվետվությունները ստանալուց հետո ամփոփում է դրանք և 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում նախարարության պաշտոնական կայքում։
  9. Հաշվետվությունների օրինակելի ձևը ներկայացված է ձև 2-ում:
  10. Յուրաքաչյուր 5 տարին մեկ անգամ ընդերքօգտագործողները պարտավոր են վերանայել և լիազոր մարմնի հետ համաձայնեցնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները:

 

Ձև 1.

ՀՀ կառավարության 2017 թվականի

«_____» __________ N ___-Ն որոշման

 

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Մշտադիտարկումների օբյեկտը

Մշտադիտարկումների վայրը

Ցուցանիշը

Մշտադիտարկումների տեսակը

Նվազագույն հաճախականությունը

1

2

3

4

5

 

Մակերևութային ջրեր

Շահագործական փորվածքների արտահոսքեր, հիդրոտեխնիկական կառույցների արտահոսքեր, ջրերի հեռացման համակարգեր, կենացաղային արտահոսքեր:

ՀՀ կառավարության 27.01.2011թ.-ի N 75-Ն որոշմամբ սահմանված նորմեր

Նմուշառում, նմուշի լաբորատոր հետազոտություն, հոսքի ուսումնասիրություն:

Շաբաթական մեկ անգամ:

 

Ստորերկրյա ջրեր

Հանքավայրի շրջակայքում առկա բնական աղբյուրների ելքեր, ստորգետնյա ջրերի հորիզոնների դիտակետեր:

-       Ջրերի քիմիական կազմ,

-       մակարդակ:

Նմուշառում, նմուշի լաբորատոր հետազոտություն:

Ամսական մեկ անգամ:

 

1

2

-       3

4

5

Մթնոլորտային օդ

Բացահանքի տարածք, ճանապարհներ, արտադրական հրապարակ,

ընդերօգտագործման թափոնների օբյեկտի տարածք,

ազդակիր համայնքներ, ըստ քամիների վարդերի գերակշռող ուղղությունների՝ արտանետումների աղբյուրից 5 կմ հեռավորություն:

-         Հանքափոշի, այդ թվում ծանր մետաղներ և կախյալ մասնիկներ (PM10 և PM2.5), ածխածնի օքսիդ, ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, մուր, ծծմբային անհիդրիդ, բենզ(ա)պիրեն,  մանգանի օքսիդներ, ֆտորիդներ, երկաթի օքսիդներ, ֆտորաջրածին

Նմուշառում, նմուշի լաբորատոր հետազոտություն, չափումներ ավտոմատ չափման սարքերով:

Շաբաթական մեկ անգամ 24 ժամ տևողությամբ:

 

Հողային ծածկույթ

Շահագործական փորվածքներ, արտադրական հրապարակ,

ընդերօգտագործման թափոնների օբյեկտի տարածք,

վերամշակող գործարանների, արտադրամասերի շրջակայք:

-   Հողերի քիմիական կազմը (pH, կատիոնա-փոխանակման հատկությունները, էլեկտրահաղորդականության հատկանիշներ, մետաղների պարունակություն` Fe, Ba, Mn, Zn, Sr, B, Cu, Mo, Cr, Co, Hg, As, Pb, Ni ,V, Sb, Se),

-   հողերի կազմաբանությունը՝ կավի պարու­նակությունը, բաշխումն ըստ մասնիկների չափերի, ջրակլանումը, ծակոտկենությունը,

-   հումուսի պարունակությունը,

-   հողերում նավթամթերքների պարունակությունը:

Նմուշառում, նմուշի լաբորատոր հետազոտություն, չափումներ ավտոմատ չափման սարքերով:

- տարեկան մեկ անգամ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- ամսական մեկ անգամ:

 

1

2

3

4

5

Վայրի բնություն, կենսամիջավայր, կարմիր գրքային, էնդեմիկ, տեսակներ

Ընդերքօգտագործման տարածքին հարակից շրջան:

Տարածքին բնորոշ վայրի բնության ներկայացուցիչների քանակ, աճելավայրերի և ապրելավայրերի տարածք, պոպուլյացիայի փոփոխություն:

Հաշվառում, նկարագրություն, քարտեզագրում:

Տարեկան մեկ անգամ:

 

 

 

Ձև 2.

ՀՀ կառավարության 2017 թվականի

«_____» __________ N ___-Ն որոշման

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ  ԿՏՐՎԱԾՔՈՎ  ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ  ԵՎ  ԱՄՓՈՓ  ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

Մշտադիտարկում­ների օբյեկտը

Մշտադիտարկումների վայրը

Ցուցանիշը

Մշտադիտար-կումների տեսակը

Հաճախականու-թյունը

Արդյունքը

Մակերևութային ջրեր

 

 

 

 

 

Ստորգետնյա ջրեր

 

 

 

 

 

Մթնոլորտային օդ

 

 

 

 

 

Հողային ծածկույթ

 

 

 

 

 

Վայրի բնություն, կենսամիջավայր, կարմիր գրքային, էնդեմիկ տեսակներ

 

 

 

 

 

Աղմուկ և թրթռում

 

 

 

 

 

Ոչ վտանգավոր թափոններ

 

 

 

 

 

Վառելանյութերի պահեստարաններ

 

 

 

 

 

Ցիանային լուծույթների օգտագործման հետ կապված ենթակառուցվածքներ

 

 

 

 

 


Տեղեկատվությունը ներկայացրեց

________________________________________________________________________

(գտնվելու և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կայքը, էլեկտրոնային հասցեն` առկայության դեպքում)

Ղեկավար ___________________________

_________________________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

_______________ 2017 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության  2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին>.  N437-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

  1. Որոշման հավելված 1-ի 3.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.4.27-րդ, 3.4.28-րդ և 3.4.29-րդ ենթակետերով.

«3.4.27 ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաղորդումները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (մետաղական օգտակար հանածոների դեպքում) և/կամ տարեկան հաշվետվությունը մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը:

3.4.28 Շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումը ավտոմատ տրամաչափարկված չափման սարքերով իրականացնելու դեպքում՝ չափման արդյունքները իրենց էլեկտրոնային կայքում տեղադրել անմիջապես չափման ավտոմատ համակարգերից տվյալների փոխանցման միջոցով:

       3.4.29 Յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ վերանայել և ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները::

  1. Որոշման հավելված 1-ի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4-րդ կետով.

«5.4 Ընդերքօգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին պարտավոր է ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաղորդումներ (մետաղական օգտակար հանածոների դեպքում) և/կամ տարեկան հաշվետվություն:

  1. Որոշման հավելված 2-ի 4.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4.11-րդ ենթակետով.

«4.4.11 ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը::

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.01.2018 - 26.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Բնապահպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 936

Տպել