29.11.2023
Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 35. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2024 թ. տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (https://www.e-draft.am/projects/6482/about) նախատեսված է, որ. «Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:»: Ըստ մեզ ձևակերպումը հստակ չէ և երկիմաստ: Խնդրում ենք այն ավելի հստակ ձևակերպել՝ հասկանալու համար արտոնություն կա, թե՝ ոչ: