Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան համայքում 2024 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

 

  ___ « ____________ » 2023թ.                                                                              N __ -Ն   

ՈՐՈՇՈՒՄ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
  • Քննարկվել է

    20.11.2023 - 05.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

01.12.2023 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 895

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 36. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2024 թ. տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/6482/about) հիմնավորում բաժնում նշված է, որ. «2024 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևանի ավագանու որոշման նախագծին առնչվող նյութերի էլեկտրոնային տարբերակը ներկայացված է «Ֆայելեր» հատվածում, մինդեռ այդ կայքում չգտանք այդ հատվածը և ֆայլերը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 35. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2024 թ. տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (https://www.e-draft.am/projects/6482/about) նախատեսված է, որ. «Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:»: Ըստ մեզ ձևակերպումը հստակ չէ և երկիմաստ: Խնդրում ենք այն ավելի հստակ ձևակերպել՝ հասկանալու համար արտոնություն կա, թե՝ ոչ:

Տեսնել ավելին