Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ  ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի՝ Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:

2024-2028 թվականների հնգամյա ծրագիրը կազմվել է նոր ձևաչափով, կառուցվածքով և մոտեցումներով, որն իրենից ներկայացնում է քաղաքի զարգացման տեսլականը առաջիկա 5 տարիների համար: Այստեղ նախանշված են չորս հիմնական գերակա ուղղություններ, դրանք են՝ Երևանը կյանքի համար հարմարավետ քաղաք, մարդկային ներուժի զարգացման և հնարավորությունների իրագործման քաղաք, կայուն և տնտեսական զարգացման քաղաք: Այս ուղղություններից յուրաքանչյուրն ունի ենթաբաղադրիչներ, որտեղ սահմանվում են այն ոլորտային խոշոր ծրագրերը, որոնց իրականացմամբ կունենանք առավել հարմարավետ, տնտեսապես կայուն, զարգացման և կենսագործունեության հնարավություններ ունեցող քաղաք:

Այսպես՝ մայրաքաղաքն առավել բարեկեցիկ և հարմարավետ ենթակառուցվածքներով դարձնելու նպատակով նախատեսվում է կառուցել Երևան քաղաքը Զվարթնոց միջազգային օդանավակայանին կապող այլընտրանքային ճանապարհ, որը օդանավակայանը կկապի Բաբաջանյան-Աշտարակ հատվածին, կնախագծվի նոր կամուրջ Հրազդանի կիրճի վրայով, որը կկապի Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները՝ զգալիորեն թեթևացնելով Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների երթևեկության ծանրաբեռնվածությունը: Կիրականացվեն տարեկան 50 կմ միջին նորոգման աշխատանքներ, արդյունքում կնորոգվի Երևանի ամբողջ 271 կմ ճանապարհացանցը:

Կարևորելով մայրաքաղաքում գործող երթուղային ցանցի արդյունավետության բարձրացման և նոր երթուղային ցանցի ստեղծման անհրաժեշտությունը՝ ներդրվելու է հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանց և նոր միասնական տրանսպորտային համակարգ՝ վերանայելով երթուղիները, նախատեսելով նոր, ժամանակակից շարժակազմերի ձեռքբերում, միասնական տոմսային էլեկտրոնային համակարգի ներդրում, զեղչային համակարգերի կիրառում, որը կբերի ուղևորների սպասարկման որակի զգալի բարձրացման:

Գործող կանգառասրահները փոխարինվելու են նոր, «խելացի» լուծումներով վերազինված կանգառասրահներով:

Երևանի Կասկադ համալիրի չկառուցապատված վերնամասում՝ ավելի քան 8 հա տարածքում, ավարտին են հասցվելու Կասկադ համալիրի կառուցման աշխատանքները: Տարածքում նախատեսվում են մշակութային նշանակության կառույցներ, հանրային գոտիներ, հետիոտն ճեմուղի դեպի մատենադարան:

Նախատեսված միջոցառումների իրականացմամբ այլևս չենք ունենալու վթարային վիճակում գտնվող վերելակներ, վերանորոգման կամ հիմնանորոգման կարիք ունեցող համայնքային մանկապարտեզներ: Վարչական շրջաններում, ընդհանուր առմամբ կկառուցվեն 14 նոր համալիր մարզաձևերի մարզադպրոցներ, որոնցում ընդգրկված կլինեն խաղային, մենապայքարային և կիրառական մարզաձևեր։

Մեծածավալ աշխատանքներ են իրականացվելու թվայնացման ոլորտում, մասնավորապես ներդրվելու է քաղաքացիներին ավելի քան 150 ծառայությունների մատուցման միասնական հարթակ և մեքենայացված ուսուցման գործիքներով հագեցված հարմարավետ բջջային հավելված։ Ծառայությունները ներառելու են հարկեր/տուրքերի վճարումներից, բոլոր տեսակի թույլտվությունների ստացումից մինչև երեխայի՝ պարզեցված կարգով մանկապարտեզում հերթագրվելը։

Շարունակվելու է կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման, հարմարվողականության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի կիրառմանն առնչվող միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են Երևանի քաղաքային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարելավման և շրջակա միջավայրի պահպանության երկարաժամկետ ռազմավարության իրականացմանը՝ նպատակ ունենալով նվազեցնելու CO2-ի արտանետումները:

Կանաչ տարածքների բարելավման և ընդլայնման, մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման նպատակով առաջիկա հինգ տարիների ընթացքում կիրականացվեն մի շարք ծրագրեր:

Դալմայի այգիներում առկա 230 հա-ից ավել տարածքում հիմնվելու է նոր քաղաքային այգի՝ բացառելով որևէ կառուցապատում այդ տարածքում, իսկ Նորքի նախկին այգիներում առկա շուրջ 10 հա տարածքում տնկվելու է անտառ՝ ստեղծելով բուֆերային գոտի:

Վերականգնվելու և արդիականացվելու է Երևանի ոռոգման համակարգի կեսից ավելին՝ շուրջ 120 կմ նոր ցանցի անցկացմամբ, իսկ երկարաժամկետ հեռանկարում արդիականցվելու և հնարավորինս ավտոմատացվելու է ոռոգման ամբողջ ցանցը՝ այն հասցնելով շուրջ 500 կմ-ի:

Երևանյան լճի և Հրազդան գետի ջրերի մաքրությունը կենցաղային աղբից և կոյուղաջրերից ապահովելու նպատակով Հրազդան գետի վրա կտեղադրվի ևս երկու աղբաորսիչ հարմարանք, կկառուցվի կոլեկտոր:

Այսպիսով հնգամյա ծրագրի նախագիծը 2023թ. նոյեմբերի 9-ին տրամադրվել է Երևանի քաղաքապետի՝ 2023թ. նոյեմբերի 6-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 7-ի հ. 1881-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ. 3637-Ա որոշմամբ հաստատված խորհրդի անդամներին, որոնք նոյեմբերի 16-ին հրավիրված նիստի ընթացքում կողմ են քվեարկել  (17 կողմ, 0 դեմ) ծրագրի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուն։

  • Քննարկվել է

    20.11.2023 - 05.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

01.12.2023 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1407

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

3. Հնգամյա Ծրագրում և Ծրագրում ներառված չեն ինչպես Երևանի զարգացման մասին ՀՀ վարչապետի, այնպես էլ Երևանի քաղաքապետի նախընտրական բազմաթիվ խոստումների ու Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրի մի շարք միջոցառումներ, որոնք մնացել են անկատար ու անավարտ։ Մասնավորապես, խոսք չկա Մալաթիա-Սեբաստիա համայնքում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ, ինչը նախատեսված էր Երևանի զարգացման 2018-2022 թթ. հնգամյա ծրագրում:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

2. Անընդունելի ենք համարում, որ Հնգամյա ծրագրի հենց սկզբում ներկայացված է Երևանի քաղաքապետի ուղերձում նշվում է. «Սիրելի՛ երևանցի Երևան քաղաքի զարգացման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումը դու տեսել ես նախորդ հինգ տարիների ընթացքում: Տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների մի մասը մեր թիմը կարողացել է լուծել՝ …: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և քաղաքը զարգացնելու, այն մարդկանց համար դարձնելու մեր գաղափարին»: Այս ուղերձը անընդունելի է հետևյալ մի քանի պատճառներով.  Նախ ուղերձում առնվազն սխալ շեշտադրում է կատարվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջանքերով է, որ Երևանում վերացել են տասնամյակներ կուտակված հիմնախնդիրների մի մասը: Հակառակաը, այդ խնդիրները ոչ թե լուծվել են, այլ էլ ավելի խորացել ու շատացել են: Դրանց թվում հատկապես պետք է նշենք Երևան քաղաքի կառուցապատման մեջ լուրջ թերությունները՝ հատկապես բնակելի շինարարության աննախադեպ ծավալների աճման, դրա կոռուպցոն բնույթի և քաղաքաշինական նորմերին իսպառ հակասող փաստերով, ինչը հանգեցրել է Երևան քաղաքի ծանրաբեռնվածության մեծացման, դրանում օդի աղտոտածվուծյան մակարդակի բարջրացման, անասելի խցանումների, երթևեկության դժվարությունների, ճանապարհային երթևեկության պատահարների մեծացման, դրանց արդյունքում մարդկանց զոհերի և վնասվածքների, կոմունալ-կենցաղային, գազամատակարարման ու ջրամատակարարման լուրջ հիմնախնդիրների,  Ապա պետք է նշել, որ Երևան քաղաքի կառավարումն իրականացվում է բազմակուսակցական սկզբունքով և Երևանի քաղաքապետն ընտրվել է «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայի և Երևանի ավագանու առնվազն մեկ կուսակցության լոյալություն ցուցաբերելու արդյունքում: Հետևապես Հնգամյա ծրագիրը պետք է արտահայտի Երևանի ավագանին կազմող բոլոր կուսակցությունների միասնական նպատակադրումները և ոչ թե միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումները,  հետևապես Երևան քաղաքի զարգացումը չպետք է իրականանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներին և քաղաքը զարգացնելու, այն մարդկանց համար դարձնելու մեր գաղափարին համահունչ: Ի դեպ ուղերձում նշված հետևյալ բառակապակցությունից «… այն մարդկանց համար դարձնելու մեր գաղափարին համահունչ» ավտորատիզմի և ինքնասիրահարվածության շունչ է փչում: Ելնենով վերոհիշյալից առաջարկում ենք ամբողջությամբ խմբագրել ուղերձը և այն դարձնել Երևան քաղաքում կառավարման համակարգին և ժողովրդավարության սկզբունքներին համահունչ:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

Բացի վերոհիշյալից, քննարկվող Նախագծերի վերաբերյալ մեր կազմակերպությունն ունի հետևյալ հարցերն ու առաջարկությունները․ 1. Հարկ ենք համարում նշել, որ արմատապես փոխվել է Երևան քաղաքի զարգացման ծրագրերի կազմման ուղղված աշխատանքների որակը՝ դրա մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այդ գործընթացը սկսվել է 2023 թ. ծրագրի մշակումից: Նոր խոսք է ասված Երևան քաղաքի 2024-2028 թթ զարգացման հնգամյա ծրագրի (այսուհետ՝ Հնգամյա ծրագիր) կազմման գործում. Ծրագրի ծավալն էապես կրճատվել է, դրաակի ձևակերպումների անհարկի կրկնում վերացել են որոշնությունները, ծրագրային գերակայությունները ներկայացվել են բովանդակային առումով ավելի հստակ և նպատակային: Նույնպիսի փոփոխություններ ն կատարվել նաև Երևան քաղաքի զարգացման 2024 թ. ծրագրի նախագծում (այսուհետ՝ Ծրագիր) ինչը շահեկանորեն տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից. դրանում ակնհայտ են տրամաբանական կառուցվածքը, հիմնախնդիրների ճշգրիտ ներկայացումն ու դրանց լուծման առարկայական ու գործուն ուղիները: Ծրագիրը հիմնականում ներկայացնում է Երևան քաղաքի քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2024 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2024-2028 թթ. Հնգամյա ծրագիրը։ Այդուհանդերձ, բավարար չէ Հնգամյա ծրագրի և Ծրագրի գերակայությունների փոխկապակցվածույթունը կարևորագույն այնպիսի փաստաթղթղերի հետ, ինչպիսիք են.  ՄԱԿ կողմից ընդունված «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» փաստաթուղթը (այսուհետ՝ ԿԶՕ) (Կայուն զարգացման նպատակները),  2017 թ. Նոյեմբերի 24-ն կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (այսուհետ՝ ՀԸԳՀ) ,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 – Ա որոշմամբ հաստատված և ՀՀ ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագիրրը» : ինչի ուղղությամբ հետագայում հրամայական է ավելի լավարկել ծրագրային աշխատանքը, որի ժամանակ անհրաժեշտ ենք համարում կառուցողական համագործակցությունը համապատասխան ոլորտներում փորձ ունեցող քաղաքացիական ասարկության մասնագիտացված կառույցների (այդ թվում մեր կազմակերպության) հետ:

Տեսնել ավելին