Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:44:04 4. ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի կողմից վճարովի ավտոկայանտեղիների վերաբերյալ արձանագրված իրավախախտումների մասին ՀՀ քաղաքացիների բողոքարկման գործընթացին, ապա հարկ է նշել, որ դրան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները վերաբերվում են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով, ինչով պարզապես ոտնահարում են ՀՀ քաղաքացիների պատշաճ վարչարարության սահմանադրական իավունքը: Եթե նախկինում այդպիսի իրավախախտումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում իրականացվում էր վարչական վարույթ, ապա ներկայում այդ պրակտիկան իսպառ վերացվել է: Դրա փոխարեն այդ գործընթացը դարձել է Երևանի քաղաքապետարան-Հայփոստ-ՀՀ ԱՆ ԴԱՀԿ փոխհամաձայնեցված կոռուպցիոն դրսևորում, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն՝ ըստ ՀՀ վարչապետի, դարձել են «տուգանքի մատերիալ», և նրանցից ապօրինաբար հսկայական գումարներ են գանձվում տարբեր բյուջեներ: Ներկայացված Երևան քաղաքի 2024թ. բյուջեի նախագծով՝ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիներ կառուցելու ծրագրերի մասով ծախսեր նախատեսված չեն: Նախագծում փոփոխություն չի կատարվել
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:44:04 5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների մեծ մասը, առանձին բացառություններով, ոչ միայն պատշաճորեն չեն կատարում ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց անմիջական պարտավորությունները, այլև պատշաճորեն չեն քննարկում Երևան քաղաքի զարգացմանը, բյուջետային մուտքերի ավելացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու ՀՀ քաղաքացիների առաջարկությունները: Այսպես, Երևան քաղաքի բյուջեների նախընթաց տարիների նախագծերի հանրային քննարկումների ժամանակ մեր կազմակերպությունը ներկայացրել էր մի քանի առաջարկություններ, սակայն դրանք, չնայած Երևանի քաղաքապետի աշխատակազմի բազմաթիվ պաշտոնյաների խոստումներին՝ այդպես էլ չքննարկվեցին մեզ հետ: Մասնավորապես,  մենք Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկել էինք Երևանի 33-րդ թաղամասում կառուցապատման մեր ծրագիրը, ինչը թույ կտար թաղամասի կառուցապատման նախագծով նախատեսված 35 ՄգՎՏ էներգիայի պահանջարկը նվազեցնել՝ հասցնելով՝ 22 ՄգՎՏ –ի, երբ կկիրառվեին մեր կողմից առաջարկվող տեխնիկան ու տեխնոլոգիաները և 8 ՄգՎՏ-ի, երբ դրանց հետ միասին կկիրառվեին մեր կողմից կառուցապատման ժամանակ առաջարկված շինանյութերն ու տեխնոլոգիաները: Չնայած այն հանգամանքին, որ Ա.Մեսչյանը հավանություն էր տվել ծրագրին, այդուհանդերձ, ցավոք, այդպես էլ քննարկումն արդյունք չտվեց: Ավելին, ի պատասխան 2022 թ. հանրային քննարկման ժամանակ մեր կողմից ներկայացված առաջարկություններին ի պատասխան խոստացված հանդիպումը համապատասխան վարչության հետ չկայացավ,  առաջարկել էինք Երևանի քաղաքապետարանի բյուջետային եկամուտներն ավելացնելու նպատակով Երևանի գերեզմանատներում կազմակերպել վճարովի սպասարկման ծառայություններ, որոնց արդյունքում դրանք կլինեին ավելի բարեկարգ և դրանցում կկրճատվեին ապօրինի կառուցապատումները, որոնք խոչընդոտում են գերեզմանտների այցելուների տեղաշարժը և կկրճատվեին զանգվածային գողությունները (համապատասխան նկարները կներկայացվեն ըստ պահանջի, երբ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումում կիրականացվի այս հարցի քննարկում),  մեր կազմակերպությունը Երևան քաղաքի Կոմիտասի 1, Գյուլբենկյան 37, 39 Ա, 39 Բ և 41 շենքերի բնակիչների բողոքի հիման վրա 2022 թ. օգոստոսի 15-ին դիմել էր ՀՀ ոստիկանապետին և Երևանքի քաղաքապետին (հ․611798)՝ խնդրելով կարգավորել նշված շենքերի բակում ճանապարհային երթևեկությունը, ինչը լուրջ դժվարությունների առջև է կանգնեցոնում այդ շենքերի բնակիչներին: Խնդիրն առ այսօր չի լուծված ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի կողմից փոխադարձաբար իրար վրա խնդրի լուծման պատասխանատվությունը բարդելու հետևանքով՞ Փաստորեն, այդ անգործությամբ ոտնահարվում են ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը և ճանապարհային երթևեկության կանոնակարգման օրենսդրությունը,  նույն կերպ անլուծելի են մնում ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի և ճանապարհային երթևեկության կանոնակարգման օրենսդրության իրավակարգավորումները վերոհիշյալ երկու մարմինների փոխադարձ անգործության արդյունքում, որի հետևանքով Երևանի նորակառույց ճանապարհներին, դրա հետ կապված ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխությունների, ճանապարհային նշանների տեղադրման պատասխանատվությունը գցվում է միմյանց վրա: Մինչդեռ այդ անգործության պարագայում Երևանի փողոցներում շատանում են խցանումները և ճանապարհա-տրանսպորտային պատահարները, ինչի արդյունքում մեծ վնաս են հասցվում ՀՀ քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այլև՝ նրանք կրում են լուրջ նյութական վնասներ: Այդպիսի փաստերից մեկն է Հյուսիս-Հարավ ճանապարհի Ա.Բաբաջանյան-Անդրանիկի թողոցների հատվածներում ճանապարհային երթևեկության կարգավորման գործում լուրջ բացթողումները: "Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված տեղական տուրքերի տեսակների և դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական տուրքերի տեսակները և դրանց դրույքաչափերը։ Ինչ վերաբերում է գերեզմանատներում վճարովի սպասարկման ծառայությունների վճարների տեսակի և դրույքաչափերի սահմանմանը, նշեմ, որ հարցը գտնվում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի լիազորությունների շրջանակում:" Բակային տարածքներում քաղաքապետարանի կողմից երթևեկության կազմակերպում չի կատարվում: Յուրաքանչյուր երթևեկության փոփոխություն և փողոցների կահավորում իրկանացվում է համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում, որը համաձայնեցվում է ՀՀ Ոստիկանության հետ:Նոր ճանապարհների սպասարկումը իրկանացվում է ճանապարհների հանձնումից հետո: Նախագծում փոփոխություն չի կատարվել
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:44:19 Վերոհիշյալի հետ մեկտեղ կցանկանայինք նշել 2021-2023 թթ ընթացքում Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի, առողջապահության, երեխաների և սոցիալական պաշտպանության, եկամուտների վարչությունների հետ կառուցողական լուրջ համագործակցությունը մեր կազմակերպության հետ, ինչի արդյունքում լուծում են ստացել մեր կազմակերպությանը դիմած շահառուների խնդիրները: Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ստեղծելով նոր հարթակներ համայնք-քաղաքացիական հասարակություն կապն էլ ավելի ամրապնդելու նպատակով: Նախագծում փոփոխություն չի կատարվել
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:46:25 Բացի վերոհիշյալից, քննարկվող Նախագծերի վերաբերյալ մեր կազմակերպությունն ունի հետևյալ հարցերն ու առաջարկությունները․ 1. Հարկ ենք համարում նշել, որ արմատապես փոխվել է Երևան քաղաքի զարգացման ծրագրերի կազմման ուղղված աշխատանքների որակը՝ դրա մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այդ գործընթացը սկսվել է 2023 թ. ծրագրի մշակումից: Նոր խոսք է ասված Երևան քաղաքի 2024-2028 թթ զարգացման հնգամյա ծրագրի (այսուհետ՝ Հնգամյա ծրագիր) կազմման գործում. Ծրագրի ծավալն էապես կրճատվել է, դրաակի ձևակերպումների անհարկի կրկնում վերացել են որոշնությունները, ծրագրային գերակայությունները ներկայացվել են բովանդակային առումով ավելի հստակ և նպատակային: Նույնպիսի փոփոխություններ ն կատարվել նաև Երևան քաղաքի զարգացման 2024 թ. ծրագրի նախագծում (այսուհետ՝ Ծրագիր) ինչը շահեկանորեն տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից. դրանում ակնհայտ են տրամաբանական կառուցվածքը, հիմնախնդիրների ճշգրիտ ներկայացումն ու դրանց լուծման առարկայական ու գործուն ուղիները: Ծրագիրը հիմնականում ներկայացնում է Երևան քաղաքի քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2024 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2024-2028 թթ. Հնգամյա ծրագիրը։ Այդուհանդերձ, բավարար չէ Հնգամյա ծրագրի և Ծրագրի գերակայությունների փոխկապակցվածույթունը կարևորագույն այնպիսի փաստաթղթղերի հետ, ինչպիսիք են.  ՄԱԿ կողմից ընդունված «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» փաստաթուղթը (այսուհետ՝ ԿԶՕ) (Կայուն զարգացման նպատակները),  2017 թ. Նոյեմբերի 24-ն կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (այսուհետ՝ ՀԸԳՀ) ,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 – Ա որոշմամբ հաստատված և ՀՀ ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագիրրը» : ինչի ուղղությամբ հետագայում հրամայական է ավելի լավարկել ծրագրային աշխատանքը, որի ժամանակ անհրաժեշտ ենք համարում կառուցողական համագործակցությունը համապատասխան ոլորտներում փորձ ունեցող քաղաքացիական ասարկության մասնագիտացված կառույցների (այդ թվում մեր կազմակերպության) հետ: Երևան քաղաքն ամեն տարի առերեսվում է նոր մարտահրավերների՝ պայմանավորված քաղաքային բնակչության աճի բարձր տեմպերով և դրան փոխկապակցված բազմաթիվ այլ հանգամանքներով։ Ուստի, որքան էլ որ միամյա ծրագրի մշակման համար հիմք ընդունվի Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, այնուամենայնիվ, հնարավոր է միամյա ծրագրում լինեն նոր բաժինների, հիմնախնդիրների ավելացումներ, խմբագրումներ և վերաձևակերպումներ։ Երևանի զարգացման ինչպես միամյա, այնպես էլ հնգամյա ծրագրերը համահունչ են ելակետային ուսումնասիրությունների հիման վրա մշակված քաղաքային երկարաժամկետ ռազմավարական ծրագրերին։Ինչպես օրինակ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին», որը մշակվել է ԱՊՀ տարածաշրջանում առաջին անգամ և հիմնված է ՎԶԵԲ-ի մեթոդաբանության վրա, որը մշակվել է Տեղական բնապահպանական նախաձեռնությունների միջազգային խորհրդի (ICLEI) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ համատեղ։ Երևանի համար մշակված այս ծրագիրը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» մոտեցման առաջին կիրառությունն է։ Նախագծում փոփոխություն չի կատարվել
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:46:25 2. Անընդունելի ենք համարում, որ Հնգամյա ծրագրի հենց սկզբում ներկայացված է Երևանի քաղաքապետի ուղերձում նշվում է. «Սիրելի՛ երևանցի Երևան քաղաքի զարգացման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումը դու տեսել ես նախորդ հինգ տարիների ընթացքում: Տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների մի մասը մեր թիմը կարողացել է լուծել՝ …: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և քաղաքը զարգացնելու, այն մարդկանց համար դարձնելու մեր գաղափարին»: Այս ուղերձը անընդունելի է հետևյալ մի քանի պատճառներով.  Նախ ուղերձում առնվազն սխալ շեշտադրում է կատարվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջանքերով է, որ Երևանում վերացել են տասնամյակներ կուտակված հիմնախնդիրների մի մասը: Հակառակաը, այդ խնդիրները ոչ թե լուծվել են, այլ էլ ավելի խորացել ու շատացել են: Դրանց թվում հատկապես պետք է նշենք Երևան քաղաքի կառուցապատման մեջ լուրջ թերությունները՝ հատկապես բնակելի շինարարության աննախադեպ ծավալների աճման, դրա կոռուպցոն բնույթի և քաղաքաշինական նորմերին իսպառ հակասող փաստերով, ինչը հանգեցրել է Երևան քաղաքի ծանրաբեռնվածության մեծացման, դրանում օդի աղտոտածվուծյան մակարդակի բարջրացման, անասելի խցանումների, երթևեկության դժվարությունների, ճանապարհային երթևեկության պատահարների մեծացման, դրանց արդյունքում մարդկանց զոհերի և վնասվածքների, կոմունալ-կենցաղային, գազամատակարարման ու ջրամատակարարման լուրջ հիմնախնդիրների,  Ապա պետք է նշել, որ Երևան քաղաքի կառավարումն իրականացվում է բազմակուսակցական սկզբունքով և Երևանի քաղաքապետն ընտրվել է «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայի և Երևանի ավագանու առնվազն մեկ կուսակցության լոյալություն ցուցաբերելու արդյունքում: Հետևապես Հնգամյա ծրագիրը պետք է արտահայտի Երևանի ավագանին կազմող բոլոր կուսակցությունների միասնական նպատակադրումները և ոչ թե միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումները,  հետևապես Երևան քաղաքի զարգացումը չպետք է իրականանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներին և քաղաքը զարգացնելու, այն մարդկանց համար դարձնելու մեր գաղափարին համահունչ: Ի դեպ ուղերձում նշված հետևյալ բառակապակցությունից «… այն մարդկանց համար դարձնելու մեր գաղափարին համահունչ» ավտորատիզմի և ինքնասիրահարվածության շունչ է փչում: Ելնենով վերոհիշյալից առաջարկում ենք ամբողջությամբ խմբագրել ուղերձը և այն դարձնել Երևան քաղաքում կառավարման համակարգին և ժողովրդավարության սկզբունքներին համահունչ: Առաջարկն ընդունվել է, նախագծում կիրականացվի համամապատասխան փոփոխությունը: Նախագծում փոփոխություն է կատարվել:
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:46:47 3. Հնգամյա Ծրագրում և Ծրագրում ներառված չեն ինչպես Երևանի զարգացման մասին ՀՀ վարչապետի, այնպես էլ Երևանի քաղաքապետի նախընտրական բազմաթիվ խոստումների ու Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրի մի շարք միջոցառումներ, որոնք մնացել են անկատար ու անավարտ։ Մասնավորապես, խոսք չկա Մալաթիա-Սեբաստիա համայնքում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ, ինչը նախատեսված էր Երևանի զարգացման 2018-2022 թթ. հնգամյա ծրագրում: Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրում «Հասանելի տրանսպորտային համակարգով քաղաք» ենթակետում ներառված է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ավարտին է հասցվելու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան տանող մետրոյի կայարանի նախագիծը: Նախագծում փոփոխություն չի կատարվել