Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Տիգրան Ստեփանյան 14.11.2023 10:33:37 Նախագծի նպատակը պարզ է՝ վարչարարության սուբյեկտների իրավունքների ոտնահարման հաշվին հնարավորինս դյուրինացնել վարչական մարմինների գործողությունները։ Նման գործելաոճը տպավորություն է ստեղծում, որ գործ ունենք ոչ թե հայրենի, այլ օկուպանտ պետության հետ։ Չի ընդունվել
2 Տիգրան Ստեփանյան 14.11.2023 10:33:52 Նախագծով <<Պատշաճ ծանուցում>> հասկացությունը խեղաթյուրվում է, ներմուծվում է դրա կեղծ պատրանք՝ այսպես կոչված <<ինտերնետով ծանուցում>>, որի արդյունքում ըստ ամենայնի ակնկալվում է, որ անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք փաստացի չծանուցվեու կամ ուշ ծանուցվելու արդյունքում բաց կթողնեն իրենց իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու օրենքով սահմանված ժամկետները։ Չի ընդունվել:
3 Տիգրան Ստեփանյան 14.11.2023 10:41:20 Այսինքն ինչ է՝ անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք բան ու գործ չունեն՝ օրը երկու անգամ պետք է պարտադիր մտնեն ձեր կայք, որպեսի հանկարծ բաց չթողներն հերթական վարչական մարմնի կողմից իրենց գլխին հերթական գույժ բերելը։ Չի ընդունվել:
4 Տիգրան Ստեփանյան 14.11.2023 10:41:20 Բացի այդ, կան նաև բազմաթիվ անհատ ձեռներեցներ և իրավաբանական անձինք, որոնք իրենց գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրել են, որի մասին համապատախսան հայտ են ներկայացրել, փաստացի չեն գործում և ՊԵԿ-ի կայք այդ ընթացքում առհասարակ չեն մտնում։ Չի ընդունվել:
5 Տիգրան Ստեփանյան 14.11.2023 10:41:20 Առաջարկվում է սահմանել առնվազն մեկ անգամ պատվիրված նամակով ծանուցումն ապահովելու պայման, հակառակ դեպքում ստացվում է, որ պետությունը վարչարարության սուբյեկտին ծանուցելու իր պարտականությունը պատշաճ չի կատարում և թոթափելով այդ պարտականությունն իր վրայից՝ ոտնահարում է վարչարարության սուբյեկտների իրավունքները։ Չի ընդունվել:
6 Տիգրան Ստեփանյան 14.11.2023 11:04:03 Առաջարկվում է <<ինտերնետով ծանուցում>>-ը պատշաճ ծանուցում համարելու դեպքում վարչական մարմինների կողմից կայացված բոլոր տեսակի վարչական ակտերի և գործողությունների բողոքարկման ժամկետները սահմանել ոչ պակաս քան 1 տարի Չի ընդունվել:
7 Andranik Ghazaryan 19.11.2023 21:19:27 Ծանուցումների թվայնացումը բնական, անհրաժեշտ և օրինաչափ գործընթաց է, որը պետք է հետագայում տարածվի նաև ֆիզիակական անձանց հետ հարաբերություններում։ Սակայն կարևորվում է նաև որոշակիությունը և պատշաճությունը այս գործընթացում՝ որպես սուբյեկտի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ ապահովման նախապայման։ Ուստի այս առումով բացառապես հարկային մարմնի անձնական էջը որպես միակ տարբերակ սահմանելու դեպքում խաթարվում են այն իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի շահերը, ովքեր երկար ժամանակ գործունեություն չեն ծավալում և չեն հաշվառված հարկային մարմնի հարթակում։ Արդյունքում, բացակայելու է նման սուբյեկտներին ծանուցելու տարբերակը սահմանող իրավական հիմքը և ցանկացած ծանուցում կարող է հեշտությամբ համարվել ոչ պատշաճ՝ այդպիսով նաև ստեղծելով իրավական բաց, որը հատկապես վարչաիրավական հարաբերություններում մեկնաբանվելու է հօգուտ մասնավոր սուբյեկտի։ Հետևաբար, անհրաժեշտ է առավել գործուն և համակողմանի մեխանիզմ, որի առնչությամբ առաջարկում եմ Հարկային օրենսգրքում կամ փոփոխություն նախատեսող օրենքում որպես անցումային դրույթներ սահմանել տնտեսվարողների հարկային մարմնում անձնական էջ ունենալու իմպերատիվ պահանջը և հետևանքները այդ պահանջի խախտման համար՝ հարկային օրենսգրքով կամ ՎիՎՕ-ով՝ կախված հետագա օրենսդրական քաղաքականությունից, ինչպես նաև սահմանել Հարկային մարմնի պարտավորությունը անձնական էջում հաշվառված էլեկտրոնային փոստի հասցեն պետ․ռեգիստրին փոխանցելու և այն ռեգիստրի հրապարակային և հասանելի տեղեկությունների մեջ ներառելու իրավական հիմքեր։ Այդպիսով՝ իրավաբանկան անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ ցանկացած տեսակի հարաբերություններում գտնվող անձինք և մարմինները լայն հնարավորություններ կունենան սեղմ ժամկետներում վերջիններիս ծանուցումները ուղարկելու, վարչական և դատական վարույթները ողջամիտ ժամկետներում անցակացնելու, քանի որ համընդհանուր պարտադիր պայմանի, այն է՝ անձնական էջի և էլեկտրոնային փոստի առկայության պայմաններում նման ծանուցումը կահամարվի պատշաճ, արգելք չի հանդիսանա վարույթային և դատավարական, ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող սուբյեկտի պայմանագրային իրավունքների և լիազորությունների իրականացման համար, որի միջոցով միմիայն կխթանվի քաղաքացիական շրջանառության ակտիվությունը և արդյունավետությունը։ Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: