Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-----  2023 թվականի N –Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 814-Ն  որոշմամբ սահմանված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

  • Հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

  «4.Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությունն անցկացվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով:»։

  • Հավելվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  • Հավելվածի 21-րդ կետի 11-րդ ենթակետից և 22-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «՝ բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների» բառերը։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 28-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    03.11.2023 - 18.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1355

Տպել

Առաջարկներ`

Գայանե Նազարյան

03.11.2023

Ատեստավորումնչանցնելու դեպքում 2 տարին փիխսրինեք 5 տարով

Տեսնել ավելին