Հիշել նախագիծը

««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու վերաբերյալ և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք չհանդիսացող ճանաչելու վերաբերյալ եզրակացությունների ձևի, լրացման կարգի, տրամադրման և կիրառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N - Ն

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԻ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը     ո ր ո շ ու մ     է.

 

  1. Հաստատել`
  • «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու վերաբերյալ եզրակացության (այսուհետ՝ Ազատ տնտեսական գոտում (այսուհետ՝ ԱՏԳ) կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ` Եվրասիական տնտեսական միության ապրանքի (այսուհետ՝ ԵԱՏՄԱ) ձևի եզրակացություն) ձևը՝ համաձայն հավելված N 1-ի,
  • «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք չհանդիսացող ճանաչելու վերաբերյալ եզրակացության (այսուհետ՝ ԱՏԳ-ում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ` օտարերկրյա ապրանքի (այսուհետ՝ ՕԱ) ձևի եզրակացություն) ձևը՝ համաձայն հավելված N 2-ի,
  • ԱՏԳ-ում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ ԵԱՏՄԱ ձևի և ՕԱ ձևի եզրակացությունների լրացման կարգը՝ համաձայն հավելված N 3-ի,
  • ԱՏԳ-ում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ ԵԱՏՄԱ ձևի և ՕԱ ձևի եզրակացությունների տրամադրման և կիրառման կարգը՝ համաձայն հավելված N 4-ի։
  1. Սույն որոշման իմաստով լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին:
  2. Առաջարկել՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման Հավելված 4-ի 3-րդ կետով նախատեսված դրույթների իրականացումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

           ՎԱՐՉԱՊԵՏ                                                       ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

-ի N... -Ն որոշման

 

ԵԱՏՄԱ ՁԵՎ

 

1. Հայտատու

2. թիվ_______________________________

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՏԳ-ում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ՝ ԵԱՏՄԱ ձևի

 

 

 

(ԱՏԳ-ի ռեզիդենտի անվանումը՝ ԱՏԳ-ի/ազատ պահեստի տիրապետողի անվանման նշումով)

 

 

 

(փոստային հասցեն կամ բնակության վայրը)

 

3. Ծառայողական նշումների համար

 

 

4

Համարը՝

ը/կ

5.Ապրանքի նկարագրությունը

6.Տեղերի թիվը և փաթեթավորման տեսակը

7.Բավարար վերամշակման չափանիշը

8.Ապրանքի քանակը

9.Հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը

 

10. Հայտատուի հայտարարությունը

Հայտատուն հաստատում է վերոնշյալ տեղեկությունների հավաստիությունը և հայտարարում է, որ բոլոր ապրանքները ենթարկված են բավարար վերամշակման՝ սահմանված չափանիշներին համապատասխան

 

 

 

____________         _________________

ԱԱՀ                    ստորագրություն

 

20__ թվականի _______ «__» Կ.Տ.

11. Հավաստում

Սույնով________________________________

(լիազոր մարմնի անվանումը)

հավաստում է, որ «ազատ մաքսային գոտի»/«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքի օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը ճանաչվել է որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք

_______ թիվ_______ փորձաքննության ակտ

____________              __________________

ԱԱՀ                             ստորագրություն

 

20__ թվականի _______ «__» Կ.Տ.

 

             

 

 

ԱՏԳ-ում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ՝ ԵԱՏՄԱ ձևի թիվ __________________ եզրակացության լրացուցիչ թերթ

4

Համարը՝

ը/կ

5.Ապրանքի նկարագրությունը

6.Տեղերի թիվը և փաթեթավորման տեսակը

7.Բավարար վերամշակման չափանիշը

8.Ապրանքի քանակը

9.Հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը

10. Հայտատուի հայտարարությունը

Հայտատուն հաստատում է վերոնշյալ տեղեկությունների հավաստիությունը և հայտարարում է, որ բոլոր ապրանքները ենթարկված են բավարար վերամշակման՝ սահմանված չափանիշներին համապատասխան

 

11. Հավաստում

Սույնով _____________________________

(լիազոր մարմնի անվանումը)

հավաստում է, որ «ազատ մաքսային գոտի»/«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքի օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը ճանաչվել է որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք

_____ թիվ_____ փորձաքննության ակտ

____________      __________________

ԱԱՀ                     ստորագրություն

 

20__ թվականի _______ «__» Կ.Տ.

___________      __________________

ԱԱՀ                      ստորագրություն

 

20__ թվականի _______ «__» Կ.Տ.

             

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

-ի N... -Ն որոշման

 

ՕԱ ՁԵՎ

 

1.Հայտատու

2.Թիվ______________________________

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՏԳ-ում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ՝ ՕԱ ձևի

 

 

 

(ԱՏԳ-ի ռեզիդենտի անվանումը՝ ԱՏԳ-ի/ազատ պահեստի տիրապետողի անվանման նշումով)

 

 

 

(փոստային հասցեն կամ
բնակության վայրը)

 

3.Ծառայողական նշումների համար

 

 

4

Համարը՝

ը/կ

5.Ապրանքի նկարագրությունը

6.Տեղերի թիվը և փաթեթավորման տեսակը

7.Ապրանքի քանակը

8.Հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը

 

9.Հայտատուի հայտարարությունը

Հայտատուն հաստատում է վերոնշյալ տեղեկությունների հավաստիությունը

10.Հավաստում

Սույնով____________________________

(լիազոր մարմնի անվանումը)

հավաստում է, որ «ազատ մաքսային գոտի»/«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքի օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը ճանաչվել է որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք չհանդիսացող

______ թիվ_______ փորձաքննության ակտ

 

____________      ____________________

ԱԱՀ                   ստորագրություն

 

20__ թվականի _______ «__» Կ.Տ.

____________      _______________________

ԱԱՀ                        ստորագրություն

 

20__ թվականի _______ «__» Կ.Տ.

 
         

 

 

ԱՏԳ-ում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ՝ ՕԱ ձևի թիվ_________________ եզրակացության լրացուցիչ թերթ

4

Համարը՝

ը/կ

5.Ապրանքի նկարագրությունը

6.Տեղերի թիվը և փաթեթավորման տեսակը

7.Ապրանքի քանակը

8.Հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը

9.Հայտատուի հայտարարությունը

Հայտատուն հաստատում է վերոնշյալ տեղեկությունների հավաստիությունը

10.Հավաստում

Սույնով_____________________________

(լիազոր մարմնի անվանումը)

հավաստում է, որ «ազատ մաքսային գոտի»/«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքի օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը ճանաչվել է որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք չհանդիսացող

________ թիվ________ փորձաքննության ակտ

____________      ______________________

ԱԱՀ                      ստորագրություն

 

20__ թվականի _______ «__» Կ.Տ.

____________      ________________________

ԱԱՀ                          ստորագրություն

 

20__ թվականի _______ «__» Կ.Տ.

 

 

Հավելված 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

-ի N... -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՏԳ-ՈՒՄ ԿԱՄ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԱՏՄԱ ՁԵՎԻ ԵՎ ՕԱ ՁԵՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

 

  1. ԱՏԳ-ում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքի կարգավիճակի վերաբերյալ ԵԱՏՄԱ ձևի և ՕԱ ձևի եզրակացությունները (այսուհետ՝ ԵԱՏՄԱ ձևի եզրակացություն և ՕԱ ձևի եզրակացություն) ձևակերպվում են տպագիր եղանակով՝ А4 ձևաչափի պաշտպանված հատուկ ձևաթղթի վրա (210 х 297 մմ)՝ առնվազն 25 գ/մ2 խտությամբ, որը պատրաստվել է տպարանական եղանակով և համարվում է խիստ հաշվառման ձևաթուղթ։ ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը ձևակերպվում է բաց կանաչ ձևաթղթի վրա, իսկ ՕԱ ձևի եզրակացությունը՝ կապույտ ձևաթղթի վրա։
  2. ԵԱՏՄԱ ձևի եզրակացության և ՕԱ ձևի եզրակացության պատճենները, ինչպես նաև դրանց հետ առնչվող ցանկացած փաստաթուղթ, պահվում են ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը կամ ՕԱ ձևի եզրակացությունը տրամադրելու համար լիազորված՝ Հայաստանի Հանրապետության մարմնում (այսուհետ՝ լիազոր մարմին) առնվազն 3 տարի։
  3. ԵԱՏՄԱ ձևի եզրակացության և ՕԱ ձևի եզրակացության մեջ չիթույլատրվում անձանց ստորագրությունների ֆաքսիմիլեի օգտագործումը, ջնջումների, ինչպես նաև սահմանված կարգով չվավերացված ուղղումների և(կամ) լրացումների առկայությունը։

ԵԱՏՄԱ ձևի եզրակացության և ՕԱ ձևի եզրակացության մեջ ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու և ճշգրտված այն տեղեկությունները դրա վրա տպելու կամ ձեռքով մուտքագրելու միջոցով, որոնք վավերացվում են լիազոր անձի ստորագրությամբ և ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը կամ ՕԱ ձևի եզրակացությունը տրամադրած լիազոր մարմնի կնիքով։

  1. ԵԱՏՄԱ ձևի եզրակացության և ՕԱ ձևի եզրակացության լրացումն իրականացվում է հետևյալ կարգով՝

վանդակ 1՝ նշվում է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտի անվանումը։ Բացի այդ, վանդակում նշվում է փոստային հասցեն՝ իրավաբանական անձի համար կամ բնակության վայրը՝ անհատ ձեռնարկատիրոջ համար.

վանդակ 2՝ նշվում է ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության գրանցման համարը։ Գրանցման համարը բաղկացած է 12 նիշից, որտեղ 1 և 2 նիշերը արտահանող երկրի տառային ծածկագիրն է, 3 և 4 նիշերը ներմուծող երկրի տառային ծածկագիրն է, 5 և 6  նիշերն ընթացիկ տարվա վերջին երկու թվերն են, իսկ հաջորդ վեց նիշը հավաստագրի հերթական համարն է։ Գրանցման համարը թույլատրվում է մուտքագրել ձեռքով կամ դրոշմակնիքի միջոցով.

վանդակ 3՝ «Ծառայողական նշումների համար»։ Տվյալ վանդակում ձեռքով կամ դրոշմակնիքի միջոցով կարող են տպվել, մուտքագրվել հետևյալ գրառումները՝ «Կրկնօրինակ», «Տրված է եզրակացության փոխարեն», ինչպես նաև սույն Կարգով նախատեսված այլ գրառումներ։

Տվյալ վանդակում ձեռքով մուտքագրվող գրառումները վավերացվում են լիազոր անձի ստորագրությամբ և ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը կամ ՕԱ ձևի եզրակացությունը տրամադրած լիազոր մարմնի կնիքով։

վանդակ 4՝ «Համարը՝ ըստ կարգի»։ Նշվում է ապրանքի հերթական համարը.

վանդակ 5՝ «Ապրանքի նկարագրությունը»։ Նշվում են ապրանքի առևտրային անվանումը և հայտարարագրման ժամանակ հայտագրված ապրանքի մասին այլ տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անցկացնել այն ապրանքի միանշանակ նույնականացումը, որի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրվել է ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը կամ ՕԱ ձևի եզրակացությունը։

5-րդ վանդակի լրացման համար բավականաչափ տեղ չլինելու դեպքում թույլատրվում է ստորագրությամբ, կնիքով վավերացված և ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության 2-րդ վանդակում նշված գրանցման նույն համարն ունեցող ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության լրացուցիչ թերթի (թերթերի) կիրառումը։ Ընդ որում, «Ծառայողական նշումների համար» 3-րդ վանդակում մուտքագրվում է գրառում՝ «Լրաց. թերթերի քանակ»՝ լրացուցիչ թերթերի քանակը նշելով թվանշաններով և տառերով։

վանդակ 6՝ «Տեղերի թիվը և փաթեթավորման տեսակը»։ Նշվում են տեղերի թիվը և ապրանքների փաթեթավորման տեսակը.

վանդակ 7՝ «Բավարար վերամշակման չափանիշը»՝ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության։ Նշվում է բավարար վերամշակման չափանիշը, որի կատարմամբ պայմանավորված, ապրանքը ճանաչվել է որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք՝

 «Кхххх»` այն դեպքում, երբ ապրանքի պատրաստման (ստացման) արդյունքում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխություն՝ առաջին չորս նշաններից ցանկացածի մակարդակով՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի՝ վերջնական արտադրանքի ծածկագրի առաջին չորս թվերի նշումով, օրինակ՝ К2604.

 «ПО»՝ այն դեպքում, երբ ապրանքի պատրաստման (ստացման) արդյունքում կատարվել են անհրաժեշտ պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործողությունները, որոնք բավարար են՝ ապրանքը Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու համար.

 «Ахх»՝ այն դեպքում, երբ ապրանքի պատրաստման (ստացման) արդյունքում օգտագործվող օտարերկրյա նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժինը չի գերազանցել վերջնական արտադրանքի գնի ֆիքսված մասնաբաժինը՝ վերջնական արտադրանքի գնի մեջ նշելով օտարերկրյա այն ապրանքների մասնաբաժինը (տոկոսներով), որոնք ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով և օգտագործվել են պատրաստման ժամանակ, օրինակ՝ А36.

վանդակ 8՝ «Ապրանքի քանակը»՝ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության և վանդակ 7՝ «Ապրանքի քանակը»՝ ՕԱ ձևի եզրակացության։ Նշվում է ապրանքի համաքաշը/զտաքաշը (կգ) և քանակը՝          ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան չափման լրացուցիչ միավորներով։

Ապրանքի զտաքաշը նշվում է՝ հաշվի առնելով մանրածախ առևտրի ժամանակ ապրանքից անբաժանելի առաջնային փաթեթվածքը.

վանդակ 9՝ «Հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը»՝ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության և վանդակ 8՝ «Հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը»՝ ՕԱ ձևի եզրակացության։ Նշվում է հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ապրանքի քանականան բնութագրերի և արժեքի մասին տեղեկություններ պարունակող այլ փաստաթղթի համար և ամսաթիվ.

վանդակ 10՝ «Հայտատուի հայտարարությունը»՝ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության և վանդակ 9՝ «Հայտատուի հայտարարությունը»՝ ՕԱ ձևի եզրակացության։ Նշվում են հայտատուի լիազորանձի ազգանունն ու անվան սկզբնատառերը, ինչպես նաև դրվում է հայտատուի լիազոր անձի ստորագրությունը, հայտատուի կնիքը և վանդակում տեղեկությունները մուտքագրելու ամսաթիվը։

Ամսաթիվը, ինչպես նաև լիազոր անձի ազգանունը և անվան սկզբնատառերը թույլատրվում է մուտքագրել ձեռքով կամ դրոշմակնիքի միջոցով.

վանդակ 11՝ «Հավաստում»՝ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության և վանդակ 10՝ «Հավաստում»՝ ՕԱ ձևի եզրակացության։ Լրացվում է լիազոր մարմնի կողմից և պարունակում է դրա անվանումը, հասցեն, կնիքը, Փորձաքննության ակտի տրամադրման ամսաթիվը և համարը, ինչպես նաև ԵԱՏՄԱ ձևի եզրակացության տրամադրման ամսաթիվը, ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը կամ ՕԱ ձևի եզրակացությունը վավերացնելու համար լիազոր անձի ստորագրությունը, ազգանունը և անվան սկզբնատառերը։

Ամսաթիվը, ինչպես նաև լիազոր անձի ազգանունը և անվան սկզբնատառերը թույլատրվում է մուտքագրել ձեռքով կամ դրոշմակնիքի միջոցով։

  1. ԵԱՏՄԱ ձևի եզրակացության և ՕԱ ձևի եզրակացության լրացումը ձևաթղթի դարձերեսի վրա չի թույլատրվում։

 

 

Հավելված 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

-ի N... -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՏԳ-ՈՒՄ ԿԱՄ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԱՏՄԱ ՁԵՎԻ ԵՎ ՕԱ ՁԵՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ

 

  1. ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը կամ ՕԱ ձևի եզրակացությունը տրամադրվում է ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը կամ ՕԱ ձևի եզրակացությունը տրամադրելու համար լիազորված՝ Հայաստանի Հանրապետության մարմնի կողմից (այսուհետ՝ լիազոր մարմին) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կամ «ազատպահեստ» մաքսային ընթացակարգն ավարտելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին ներկայացնելու համար։
  2. ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը կամ ՕԱ ձևի եզրակացությունը ձևակերպվում և տրամադրվում են ապրանքի այն խմբաքանակի համար, որն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգն ավարտելիս հայտարարագրվում է ապրանքների մեկ մաքսային հայտարարագրի կիրառմամբ։ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության և ՕԱձևի եզրակացության կիրառման ժամկետը սահմանափակվում է 12 ամսով՝ սկսած դրա տրամադրման օրվանից։
  3. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ուղարկում է համապատասխանաբար ԵԱՏՄԱ ձևի եզրակացության և ՕԱ ձևի եզրակացության ձևաթղթերի նմուշները, նշված եզրակացությունները հավաստելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունների նմուշները, լիազորված մարմինների կնիքների դրոշմվածքները, ինչպես նաև լիազորված մարմինների անվանումների և հասցեների մասին տեղեկատվությունը։ Առանց նշված տեղեկությունների տրամադրման՝ ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունները և ՕԱ ձևի եզրակացությունները Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից ճանաչվում են անվավեր՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելու համար։
  4. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգն ավարտելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին ներկայացված՝ ապրանքների հայտարարագրում նշված ապրանքի քանակը չի կարող ավելի, քան 5%-ով գերազանցել ապրանքի այն քանակը, որը նշված է ԵԱՏՄԱ ձևի եզրակացության «Ապրանքի քանակը» 8-րդ վանդակում կամ ՕԱ ձևի եզրակացության «Ապրանքիքանակը» 7-րդ վանդակում։
  5. ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության կորստի կամ փչանալու դեպքում լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դրա կրկնօրինակը։ Կրկնօրինակի տրամադրման դեպքում ԵԱՏՄԱ ձևի եզրակացության «Հավաստում» 11-րդ վանդակում կամ ՕԱ ձևի եզրակացության «Հավաստում» 10-րդ վանդակում նշվում է կրկնօրինակի տրամադրման ամսաթիվը, իսկ «Ծառայողական նշումների համար» 3-րդ վանդակում նշվում է «Կրկնօրինակ» բառը, ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության կորած կամ վնասված բնօրինակի համարը և ամսաթիվը։ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության կրկնօրինակը գործում է ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության բնօրինակի տրամադրման օրվանից։ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության կրկնօրինակի կիրառման ժամկետը չի կարող գերազանցել ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության բնօրինակի տրամադրման օրվանից 12 ամիսը։ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության կրկնօրինակին տրվում է գրանցման նոր համար։
  6. Այն դեպքում, երբ պարզվում է, որ ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը կամ ՕԱ ձևի եզրակացությունը պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ և (կամ) տրամադրվել է կեղծ, ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական տեղեկությունների հիման վրա, ապա լիազոր մարմինը չեղյալ է ճանաչում այդ եզրակացությունը, ինչի մասին լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է հայտատուին և Հայաստանի Հանրապետության (կենտրոնական, վերադաս) մաքսային մարմնին։ Ընդ որում, լիազոր մարմնի արխիվում պահվող այդպիսի եզրակացության պատճենի վրա՝ «Ծառայողական նշումների համար» 3-րդ վանդակում կատարվում է գրառում՝ «Չեղյալ է ճանաչվել»։

Չեղյալ ճանաչված՝ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության փոխարեն հայտատուի գրավոր դիմումի հիման վրա կարող է տրամադրվել ԵԱՏՄԱ ձևի կամ ՕԱ ձևի նոր եզրակացություն։ Ընդ որում, «Ծառայողական նշումների համար» 3-րդ վանդակում մուտքագրվում է գրառում՝ «Տրվել է ԵԱՏՄԱ ձևի եզրակացության/ՕԱ ձևի եզրակացության փոխարեն»՝ չեղյալ ճանաչված/վերաձևակերպված՝ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության համարի և ամսաթվի նշմամբ։ Այլ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության փոխարեն տրամադրված ԵԱՏՄԱ ձևի եզրակացությանը կամ ՕԱ ձևի եզրակացությանը տրվում է գրանցման նոր համար։

  1. ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը կամ ՕԱ ձևի եզրակացությունը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից կարող է ճանաչվել անվավեր այն դեպքում, երբ՝

ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության մեջ կան ջնջումներ, շտկումներ կամ ուղղումներ, որոնք վավերացված չեն սույն Որոշման N 3 հավելվածով սահմանված՝ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության լրացման կարգին համապատասխան, ինչպես նաև բացակայում են անհրաժեշտ ստորագրությունները և (կամ) կնիքները.

ապրանքների մասին տեղեկությունները, որոնք նշված են ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության մեջ, չեն համապատասխանում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգն ավարտելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին ներկայացված ապրանքների մաքսային հայտարարագրում պարունակվող՝ ապրանքների մասին տեղեկություններին.

ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը կամ ՕԱ ձևի եզրակացությունը լրացվել է սույն Որոշման N 3 հավելվածով սահմանված՝ ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության լրացման կարգի խախտմամբ.

ԵԱՏՄԱ ձևի եզրակացության կամ ՕԱ ձևի եզրակացության մեջ ԵԱՏՄԱ ձևի եզրակացությունը կամ ՕԱ ձևի եզրակացությունը հավաստող անձի ստորագրությունը կատարվել է ֆաքսիմիլեի տեսքով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.12.2017 - 14.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

01.01.2018 17:26

investment@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8252

Տպել