Հիշել նախագիծը

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Dalma-Sona 18.10.2023 17:43:01 Կարող եք գրավոր իմ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ ghazaryanr@mail.ru , պատասխանել, ինչ նշանակություն ունեն դասային աստիճանները? Եվ, Եթե դրանք այդքան կարևոր են, ուրեմն՝ ինչու քաղ.ծառայության դասային աստիճաններին համապատասխան համազգեստ և տարբերանշաններ չեն հատկացվում: Չի ընդունվել Անդրադառնալով ներկայացված առաջարկի առաջին մասին, հարկ է նշել, որ դասային աստիճանների շնորհման դեպքերը սահմանվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով և այս մասով տարբերակված մոտեցումը բխում են որոշակի ծառայությունների գործառութային առանձնահատկություններից: Ինչ վերաբերում է առաջարկի երկրորդ մասին, ապա հարկ է նկատել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածով ևս նախատեսված են քաղաքացիական ծառայության համակարգում բարձրագույն դասային աստիճանների շնորհման դեպքերը և կարգը: Բացի այդ, ներկայացված առաջարկը դուրս է սույն նախագծի կարգավորման շրջանակից: