Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-264-Ն օրենքի համաձայն  «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ`  Արհեստական սերմնավորումը կարող է իրականացվել գինեկոլոգիական կամ վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, արհեստական (արտամարմնական /փորձանոթային) բեղմնավորումը և սաղմի ներպատվաստումն իրականացվում են վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի շրջանակներում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության և սպասարկման գինեկոլոգիական տեսակով արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար սահմանված կառուցվածքային, գույքային և մասնագիտական որակավորման պայմաններում և պահանջներում կատարել լրացումներ, որի արդյունքում վերոնշյալ տեսակով և պայմաններում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձիք, սույն նախագծով լրացվող պայմանները և պահանջները ապահովելու պարագայում հնարավորություն կստանան իրականացնել սերմի հավաքագրում, պահպանում  և արհեստական սերմնավորում:

  • Քննարկվել է

    05.10.2023 - 20.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1956

Տպել