ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-264-Ն օրենքի համաձայն «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ` Արհեստական սերմնավորումը կարող է իրականացվել գինեկոլոգիական կամ վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, արհեստական (արտամարմնական /փորձանոթային) բեղմնավորումը և սաղմի ներպատվաստումն իրականացվում են վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի շրջանակներում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության և սպասարկման գինեկոլոգիական տեսակով արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար սահմանված կառուցվածքային, գույքային և մասնագիտական որակավորման պայմաններում և պահանջներում կատարել լրացումներ, որի արդյունքում վերոնշյալ տեսակով և պայմաններում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձիք, սույն նախագծով լրացվող պայմանները և պահանջները ապահովելու պարագայում հնարավորություն կստանան իրականացնել սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում:
-
Discussed
05.10.2023 - 20.10.2023
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 2771
Print