Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

­­­­­ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ Սյունիքի մարզ կատարած արդյունքներով տրված հանձնարարականով՝ ապաստարանների կամ  պարզ թաքստոցների երկակի նշանակությամբ խաղաղ պայմաններում օգտագործման անհրաժեշտության վերաբերյալ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատվել են <ՀՀՇՆ 31-03.02-2022 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերը, որոնցում էլ ըստ ներկայացված նախագծի առաջարկվում են համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ խաղաղ պայմաններում ապաստարանների և թաքստոցների շահագործման պայմանները հստակեցնելու համար:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով ամրագրված  կարգավորումը առավելապես վերաբերում է խաղաղ պայմաններում ապաստարանների և թաքստոցների շահագործման պայմանների սահմանմանը՝ այդ սենքերի ներքին հարդարմանը, վերազինմանն ու արդիականացմանը, ինժեներական հաղորդակցուղիներով և համապատասխան գույքով համալրմանը, նշված սենքերում մարզասրահների գործարկմանը, տարբեր մարզաձևերի զարգացմանը՝ առողջ ապրելակերպի  ձևավորման և այդ գործընթացներում երիտասարդներին ներգրավման նպատակով:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական փոփոխություններ չեն առաջանում:

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք

Հոդված 10.1, 3-րդ մասի կետեր 5, 5.1, 24

- օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.

- հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

- քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության բնագավառում մշակում է պլաններ, կազմակերպում է կոմիտեի զորահավաքային ռեսուրսների հաշվառումը և քաղաքացիական պաշտպանության բնագավառի քաղաքաշինական գործունեությանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները:

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում

 հավելված 1

 91-րդ կետ

<Քաղաքաշինության կոմիտեն Հայաստանի Հանրապետության տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի, կրթական, առողջապահական, վարչական և հասարակական այլ նշանակության շենքերի և շինությունների վերազինումը համապատասխան սարքավորանքով, նկուղային և որմնախարսխային հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների, ապաստարանների և/կամ թաքստոցների (այդ թվում՝ ներկառուցվող) նախագծման պարտադիր պահանջների ապահովումը համարում է առաջնահերթ միջոցառումների համալիր, որն ուղղված է արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը, վտանգների կանխմանը և նվազեցմանը, բնականոն կենսագործունեության ապահովմանը:>

  92-րդ կետ

Կարևորվում են Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությունները արտակարգ իրավիճակներին, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության խնդիրներին առնչվող քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի մշակման (տեղայնացման), վերանայման և արդիականացման գործում, ինչպես նաև արդյունավետ և սերտ փոխգործակցությունը ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ:

13-րդ մաս

Նշված հիմնական ուղղությունների համար անհրաժեշտ գործողությունների համախումբը կամ նախապայմանը հետևյալն է՝

1) ոլորտի օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացում

 

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է բնակելի/բազմաֆունկցիոնալ, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների նկուղային կամ որմնախարսխային հատվածների, կամ առանձին կառուցված թաքստոցների և ապաստարանների խաղաղ պայմաններում շահագործման ապահովում՝ հիմնականում որպես մարզակրթական օբյեկտներ:

 

  • Քննարկվել է

    02.10.2023 - 17.10.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1397

Տպել