Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

      «____ » __________________  2023 թ.                                    N_______-Ն

 

­­­­­ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

_______________________________________________________________________

 

     Ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ և 24-րդ կետերով, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով

 

                                          ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. <Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի ՀՀՇՆ 31-03.02-2022 <Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ>  N 06-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման) հավելվածի.

1) 3-րդ գլխի 5-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <10) երկակի նշանակության կառույց (ապաստարան, թաքստոց)` արտադրական, հասարակական, բնակելի նշանակության շենքերում և շինություններում նախատեսված սենքեր, որոնք օգտագործվում են ռազմական գործողությունների, դիվերսիաների, ինչպես նաև՝ բնական և տեխնածին աղետների հետևանքով առաջացած վտանգների դեպքում մարդկային, նյութական և տեխնիկական ռեսուսների պատսպարման համար, որոնք խաղաղ պայմաններում  երկրորդ նշանակությամբ կարող են շահագործվել ըստ թույլատրելի գործառնական նշանակության (այդ թվում՝ որպես կրթական ու մարզակրթական և հասարակական նշանակության այլ օբյեկտներ);>

2) 4-րդ գլխի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <20.Խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցներն այլ նպատակներով օգտագործելու հնարավորությունը պետք է համաձայնեցվի համայնքի ղեկավարի և արտակարգ իրավիճակների ոլորտի լիազորված պետական մարմնի հետ ու հիմնավորվի նախագծային լուծումներով: Խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցների օգտագործումը  չպետք է նվազեցնի կոնստրուկցիաների պաշտպանական հատկություններն ու հրակայունության աստիճանը: Խաղաղ պայմաններում երկրորդ նշանակությամբ ապաստարանների և թաքստոցների  շահագործման (այդ թվում՝ ներքին հարդարման, վերազինման ու արդիականացման, ինժեներական հաղորդակցուղիներով և համապատասխան գույքով համալրման և այլն) նախընտրելի տարբերակներն են՝ նշված սենքերում մարզասրահների գործարկումը, տարբեր մարզաձևերի զարգացումը՝ առողջ ապրելակերպի  ձևավորման և այդ գործընթացներում երիտասարդներին ներգրավման նպատակով: Նմանատիպ նախագծային փոփոխությունները պետք է հիմնավորվեն ճարտարապետահատակագծային առաջադրանքով, շենքի (սենքի) տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ, հաստատված նախագծային լուծումներով, շահագրգիռ մարմինների համաձայնեցումներով, շինարարության (այդ թվում՝ հիմնանորոգման/վերակառուցման կամ նորոգման) թույլտվությամբ:

3) 4-րդ գլխի 21-րդ կետի <Խաղաղ պայմաններում> բառերը փոխարինել   <Արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության և խաղաղ պայմաններում> բառերով:

4) 13-րդ գլխի 565-րդ կետի <նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների:> բառերից հետո լրացնել <Էլեկտրամատակարարման համակարգի սարքերն ու սարքավորումները, տեխնիկական միջոցները պետք է նախատեսվեն էներգախնայող և էներգաարդյունավետ՝ նոր տեխնոլոգիական լուծումներով՝ ըստ նախագծային փաստաթղթերի:> բառերը:

2. Սահմանել, որ սույն hրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն Հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                                                                                                                                 

  • Քննարկվել է

    02.10.2023 - 17.10.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1400

Տպել