Հիշել նախագիծը

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 104-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել մաքսային մարմինների կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար հաշվարկվող մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 146-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների (այսուհետ՝ պարտավորություններ), ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման չափի հաշվարկման նպատակով տեղեկությունների օգտագործման հետ կապված հարաբերությունները։

2. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի համար սույն կարգով սահմանված դրույթները գործում են Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված այն դեպքերում, երբ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովումը հանդիսանում է ապրանքների՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման պայման։

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման չափը հաշվարկվում է Օրենսգրքի 75-րդ հոդվածին համապատասխան։

4. Պարտավորությունների կատարման ապահովման չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում տարանցման հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի գումարները՝ Օրենսգրքի 146-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։

5. Եթե պարտավորությունների կատարման ապահովման չափի հաշվարկման ժամանակ հնարավոր չէ ճշգրիտ որոշել վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի գումարները՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մաքսային մարմիններին չեն ներկայացվել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ, ապա այդպիսի պարտավորությունների կատարման ապահովման չափը որոշվում է հետևյալ կարգով՝

1) ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվարկման համար հիմք է ընդունվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված՝ Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ տվյալ ապրանքին համապատասխանող՝ վեցանիշ ենթադիրքի մեջ ներառված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի առավելագույն դրույքաչափը․

2) այն դեպքում, երբ ապրանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունների բացակայությամբ պայմանավորված հնարավոր չէ կիրառել սույն կետի 1-ին ենթակետը, ապա ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվարկման համար հիմք է ընդունվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված՝ Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ տվյալ ապրանքին համապատասխանող քառանիշ ապրանքային դիրքի մեջ ներառված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի առավելագույն դրույքաչափը․

3) ավելացված արժեքի հարկի գումարների հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ հարկային օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված դրույքաչափը․

4) ակցիզային հարկի գումարների հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ տվյալ ապրանքին համապատասխանող վեցանիշ ենթադիրքի մեջ ներառված ապրանքների համար ակցիզային հարկի առավելագույն դրույքաչափը․

5) այն դեպքում, երբ ապրանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունների բացակայությամբ պայմանավորված հնարավոր չէ կիրառել սույն կետի 4-րդ ենթակետը, ապա ակցիզային հարկի գումարների հաշվարկման համար հիմք է ընդունվում Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ տվյալ ապրանքին համապատասխանող քառանիշ ապրանքային դիրքի մեջ ներառված ապրանքների համար ակցիզային հարկի առավելագույն դրույքաչափը։

6. Այն դեպքում, երբ սույն կարգի 5-րդ կետի կիրառման շրջանակներում առկա են Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի վեցանիշ ենթադիրքում կամ քառանիշ դիրքում արժեքային (ադվալորային) և հաստատագրված դրույքաչափերով հաշվարկվող ներմուծման մաքսատուրքեր կամ ակցիզային հարկ, ապա պարտավորությունների կատարման ապահովման չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում հետևյալ երկու չափերից մեկը՝

1) տվյալ վեցանիշ ենթադիրքում կամ քառանիշ դիրքում ներմուծման մաքսատուրքի կամ ակցիզային հարկի արժեքային (ադվալորային) առավելագույն դրույքաչափը` այն դեպքում, երբ այդպիսի դրույքաչափով հաշվարկված գումարները գերազանցում են տվյալ վեցանիշ ենթադիրքում կամ քառանիշ դիրքում հաստատագրված դրույքաչափերով հաշվարկված գումարները.

2) տվյալ վեցանիշ ենթադիրքում կամ քառանիշ դիրքում ներմուծման մաքսատուրքի կամ ակցիզային հարկի հաստատագրված առավելագույն չափը` այն դեպքում, երբ այդպիսի դրույքաչափով հաշվարկված գումարները գերազանցում են տվյալ վեցանիշ ենթադիրքում կամ քառանիշ դիրքում արժեքային (ադվալորային) դրույքաչափերով հաշվարկված գումարները։

7. Սույն կարգի 6-րդ կետի կիրառման նպատակներով հաստատագրված դրույքաչափերի հաշվարկման նպատակներով հիմք է ընդունվում տարանցման հայտարարագրում նշված՝ ապրանքների համախառն քաշը։

8. Այն դեպքում, երբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները փոխադրվում են նաև Միության անդամ այլ պետությունների տարածքներով, ապա Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված չափը հիմք է ընդունվում, եթե այն ավելի ցածր չէ, քան Միության անդամ այլ պետություններում գործող դրույքաչափերով հաշվարկված պարտավորությունների գումարները։

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում Միության անդամ այլ պետություններում գործող դրույքաչափերով պարտավորությունների հաշվարկման համար հիմք են ընդունվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված՝ Միության միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը, իսկ հարկերի հաշվարկման նպատակով՝ Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հարկերի դրույքաչափերը։

10. Սույն կարգի 9-րդ կետին համապատասխան Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հարկերի հաշվարկման համար հիմք են ընդունվում Միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև տարեկան կտրվածքով հարկային օրենսդրությամբ սահմանված՝ փոխադարձ առևտրին առնչվող հարկերի դրույքաչափերի վերաբերյալ փոխանակվող տեղեկությունները։

11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկությունների փոխանակումը հարկային մարմնի և մաքսային մարմինների միջև իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված կարգով։

12. Այն դեպքում, երբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները փոխադրվում են նաև Միության անդամ այլ պետությունների տարածքներով և պարտավորությունների կատարման ապահովման չափի հաշվարկման ժամանակ հնարավոր չէ ճշգրիտ որոշել վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի գումարները՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մաքսային մարմիններին չեն ներկայացվել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ, ապա Միության անդամ այլ պետություններում կիրառվող մաքսատուրքի և հարկերի գումարների չափը որոշվում է սույն կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով և 6-րդ կետով սահմանված կարգով, իսկ ավելացված արժեքի հարկի կամ Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ տեսակի անուղղակի հարկի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ անուղղակի հարկի համար սահմանված առավելագույն դրույքաչափը։

  • Քննարկվել է

    08.09.2023 - 23.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1816

Տպել