«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Նախագծով առաջարկվում է վերանայել նոտարի թեկնածուների որակավորման ստուգման արդյունքում ստուգումը հաղթահարած անձանց կողմից նոտարի թափուր պաշտոնի համալրման ընթացակարգը՝ սահմանելով, որ որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը տրվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր, ինչպես նաև նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար:
Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշման դրույթների համապատասխանությունը «Նոտարիատի մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև Արդարադատության նախարարությանը վերապահված գործառույթների արդյունավետ իրականացումը:
-
Քննարկվել է
08.09.2023 - 23.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Նոտարական
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2768
Տպել