Հիշել նախագիծը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ և ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1.Ներկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

«Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին և ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հոկտեմբերի 5-ին և Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվում է լիազորություն՝ բույսերի սորտերի և հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի և հիբրիդների ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու համար։ Վերոնշյալ կարգի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններում փորձարկումների իրականացման հիման վրա մշակության տնտեսական արդյունավետության բացահայտման և բույսերի սորտերի ու հիբրիդների գրանցման, հրապարակման արդյունքում բուսաբուծական արտադրության արդյունավետության ապահովման, տնտեսավարողների նպատակային գործունեության երաշխավորման և հանրապետության կենսաբանական անվտանգության ապահովման կարևորությամբ։

 

 

 

2.Խնդրի սահմանումը։

 «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով թույլատրվում են այն սորտերն ու հիբրիդները և տնկանյութի այն ձևերը, որոնք անցել են տնտեսական արդյունավետության պետական փորձարկում և գրանցվել են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում, ընդ որում նույն հոդվածի  5-րդ կետով վերոնշյալ պահանջի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության։ Միաժամանակ առկա չէ բույսերի սորտերի և հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի  սորտերի և հիբրիդների ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը կարգ։

 

  1. Կարգավորման նպատակը։

Սույն կարգավորման նպատակն է «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների համաձայն բույսերի սորտերի և հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի  սորտերի և հիբրիդների ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգի սահմանումը։

 

  1. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը։

Սույն իրավական ակտի ընդունման դեպքում տնտեսավարողների կողմից բուսաբուծական արտադրության մեջ կատարված ներդրումները կլինեն երաշխավորված, Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը և համախառն արտադրանքի ծավալները, սերմնարտադրության և տնկարանային արտադրության ծավալները, կավելանան և կապահովվի պարենային ու կենսաբանական անվտանգությունը։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

    Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026 թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1886-Լ որոշմամբ հաստատված «Ռազմավարություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների» փաստաթղթով նախատեսված է գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բարելավել սերմերի և տնակնյութի հավաստագրման համակարգը։

Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բուսաբուծության ճյուղի զարգացման խթանումը։

 

  • Քննարկվել է

    01.09.2023 - 18.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2583

Տպել