2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունա­վետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերու­թյունների թափանցիկությունը և վստահությունը:  

Ի շարունակություն և ի կատարումն ԲԿԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունների՝ 2021թ. Նոյեմբերից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան հինգերորդ գործողությունների ծրագրի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակու­թյան, միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:

ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568 – Լ որոշմամբ հաստատվեց ԲԿԳ-Հայաստան գործողությունների հինգերորդ  ծրագիրը  2022-2024 թթ. համար:

ՀՀ կառավարության լոկալ որոշման ընդունումը բխում է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պահանջներից:

ԲԿԳ մասնակից երկրներին տրվում է հնարավորություն կատարել համապատասխան փոփոխություններ իրենց գործողությունների ծրագրերում՝ իրականացման փուլի միջնաժամկետում:

«ՀՀ կառավարության 2022 թվականի   հոկտեմբերի 6-ի N  1568–Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության լոկալ որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում կատարված փոփոխություններով և լրացումներով (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=181462 ), ինչպես նաև՝ հանձնառությունների իրականացման ընթացքում իրականացման համար պատասխանատու ոլորտային պետական կառավարման մարմիններում քաղաքականությունների և ծրագրերի փոփոխություններով, ինչպես նաև` իրականացման ընթացքում հայտնաբերված խնդիրներով և ժամկետների փոփոխմամբ, որը թույատրելի է և պահանջ ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկները հնարավորինս ներառելու համար:

Նախագիծը շրջանառվել է պետական կառավարման համակարգի մարմինների միջև՝ առաջարկություններ և դիտողություններ ստանալու համար և ներկայացվել հանրային քննարկման:

 

  • Քննարկվել է

    31.08.2023 - 15.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1761

Տպել