Հիշել նախագիծը

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված պետական մարմնի վերահսկողությունը տեսչական մարմնի լիազորությունն է, ուստի անհրաժեշտ է օրենքի նպատակների շարքում՝ հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողությունը դիտարկել հիմնական ուղղություն:

«Փրկարար ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ «Փրկարար ծառայությունը  մատուցում է պետական հակահրդեհային ծառայություն», իսկ Ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) կանոնադրության համաձայն՝ Փրկարար ծառայությունը հանդիսանում է ՆԳՆ ենթակա ստորաբաժանում: Օրենքում սահմանված «Պետական հակահրդեհային ծառայություն», «լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայություն» հասկացությունների իմաստով անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել, որ պետական հակահրդեհային ծառայությունը իրականացնում է Փրկարար ծառայությունը:

Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կատարումը համաձայն գործող Օրենքի կատարում է տեսչական մարմինը, այդ ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով: Փրկարար ծառայությունը հրդեհների ահազանգերի ստացման, դրա արդյունքում իրականացրած աշխատանքների (այդ թվում հրդեհաշիջման) արդյունքում քաղաքացիներին տրամադրում է տեղեկանքներ: Կարող ենք փաստել, որ պետական մարմնի կողմից տրամադրած տեղեկանքը, որը կատարվում է գրանցամատյանների տվյալների ուսումնասիրման արդյունքում, իրականացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, այլ ոչ տեսչական մարմինը, ուստի առաջարկվում է հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կատարումը վերապահել Փրկարար ծառայությանը, տեսչական մարմնի կողմից հաշվառված տեղեկատվությանը հասանելության հնարավորությամբ:

Օրենքի ամբողջ տեքստում բացակայում է հրդեհային անվտանգության բնագավառում «նորմատիվ իրավական ակտերի» հասկացության գործածությունը, շեշտադրելով «նորմատիվ փաստաթուղթ» հասկացությունը: Հակահրդեհային նորմատիվ իրավական ակտերը ևս պարտադիր են բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև սարքավորումների արտադրության և շահագործման ժամանակ և նախապես համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հետ:

Անհրաժեշտություն է աառաջանում Օրենքում տարանջատել նաև, որ պետական հրդեհային վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը: Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականցվում է հսկողություն իրենց մարմինների (օբյեկտների) ներսում, բացառելով նրանց կողմից վերահսկողության իրականացումը:

Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Օրենքում տեսչական մարմնի կողմից ընդունվող «որոշում» և «կարգադրագիր» հասկացությունների երկիմաստությունից խուսափելու նպատակով և առաջնորդվելով վերը նշված սահամանադրական նորմով, առաջարկվում է նախատեսել տեսչական մարմնի իրավասությունը՝ կայացնելու որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտ՝ կարգադրագիր:

Միաժամանակ, առաջարկվում է, որ տեսչական մարմնի աշախատակիցները միայն տարբերանշան կրեն, իսկ փրկարարական ծառայողները՝ համազգեստ և տարբերանշան՝ սահմանված Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից:

Ելնելով վերոգրյալից՝  ներակայացվող օրենքի նախագծի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրավական բացը լրացնելու անհրաժեշտությամբ:

 2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է  սահմանել և հստակեցնել՝

  • Տեսչական մարմնի կողմից վերահսկողության, իսկ պետական այլ մարմինների կողմից հսկողության իրականացումը հրդեհային անվտանգության բնագավառում,
  • Պետական հակարդեհային ծառայության իրականացումը համապատասխան մարմնի կողմից,
  • Նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարմանն ուղղված գործողությունները, որպես հրդեհային անվտանգության միջոցներ: 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: 

4.Ակնկալվող արդյունքը

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել առկա իրավական բացերը ու թերությունները, հստակեցնել Օրենքով նախատեսված գործառույթների իրականացումը պետական մարմինների կողմից: 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

 6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Օրենքների նախագծերի փաթեթը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

  • Քննարկվել է

    30.08.2023 - 15.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1602

Տպել