Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
126 Արթուր Մովսիսյան 28.12.2017 15:02:50 Հատուկ գրանցվել եմ, որ դեմ քվեարկեմ այս նախագծին: Չեմ կարծում թե այստեղ արդեն նշված առարկությունները հաշվի եք առնելու և կասեցնելու եք ձեր մտադրությունը... Այնուամենայնիվ, առաջարկում եմ ևս մի անգամ ընթերցել Սահմանադրությունը, հիմնավորել ինչից է հետևում, որ ՛աջակողմյան երթևվեկություն ՛ իրականացնելիս մեքենայի ղեկը պիտի լինի ձախ կողմում? Իսկ եթե այն մեջտեղում է- կարելի է? Ղեկը ձախ կողմում է զուտ ավելի հարմար է, ոչ ավելի, իսկ այն որ մինչև 4000$ գնային տիրույթում շուկայում առկա են զուտ միայն "պառաված ու տրաքած" մեքենաներ՝ չի անհանգստացնում? Չի ընդունվել
127 Eduard Khalapyan 29.12.2017 02:28:02 Առաջարկում եմ, զորավար Անդրանիկի բարերով ասած, գլուխտ բարձին դնելուց, մինչև քնելտ, միքիչ ազգիտ մասին մտածի! Չի ընդունվել
128 Aram Darbinyan 29.12.2017 16:23:17 ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի 3-րդ հավելվածի 48-րդ մասը իսկապես ամրագրում է, որ Միությանը Հայաստանի միանալուց հետո 60 ամսվա ընթացքում Հայաստանում պետք է սկսի գործել ԵԱՏՄ «Անիվային տրանսպորտային միջոցների մասին» տեխնիկական կանոնակարգը: Իսկ այդ կանոնակարգի 19-րդ կետն իսկապես արգելում է M2 և M3 կատեգորիաների աջակողմյան ղեկով մեքենաների արտադրությունն ու շրջանառությունը: M2 և M3 կատեգորիաները 8 և ավելի նստատեղ ունեցող մեքենաներն են (միկրոավտոբուսներ և ավտոբուսներ): Այլ կերպ ասած, 2020 թվականից Հայաստանում պետք է արգելվի աջակողմյան ղեկով միկրոավտոբուսների և ավտոբուսների շահագործումը (և ոչ միայն ներմուծումն ու վաճառքը): Բացառություն են միայն Բելառուսն ու Ղազախստանը, որտեղ արգելված են աջակողմյան ղեկով բոլոր մեքենաները: Այսինքն, ԵԱՏՄ կանոնակարգերը չեն պարտադրում Հայաստանին արգելել կամ որևէ կերպ սահմանափակել աջակողմյան ղեկով թեթև մարդատար ավտոմոբիլների շահագործումը, ներմուծումը կամ վաճառքը: Չի ընդունվել
129 Ռուբեն Մաթևոսյան 08.01.2018 09:36:22 Հիանալի նախաձեռնություն է: Աջակողմյան մեքենաները միայն խանգարում են օրինապաշտ վարորդներին նորմալ երթևեկել Երևանյան փողոցներով: Ցանկացած վերադասավորում, վազանց, շրջադարձ կամ հետադարձ վթարային իրավիճակ է ստեղծում, ստիպելով խախտում կատարել` խուսափելով վթարից: Բոլոր Եվրոապական երկրներում արգելված է ներմուծումը նման մեքենանաների, իսկ շահագործումը դեռ չեն արգելել` ի դեմս Բրիտանական զբոսաշրջիկների, բայց մեր երկիրը չունի նման հարևան պետություն և կարելի է շահագործումն ընդհանրապես արգելել: Ընդունվել է ի գիտություն
130 Հայկազ Հարությունյան 08.01.2018 13:44:18 Հաշվի առնելով այն հանցանքը,որ աջակողմյան ղեկավարման համակարգ ունեցող ավտոմեքենաները կարող են հագեցված լինել տեսախցիկներով որոնք կարող են ապահովվել ավելի լավ տեսանելիություն քան ձախակողմյան ղեկավարման համակարգ ունեցող ավտոմեքենաները Առաջարկում եմ «Աջակողմյան ղեկավարման համակարգ ունեցող» բառակապակցության փոխարեն Նշել վարորդին երթևեկության համար անհրաժեշտ տեսանելիություն չապահովող բառակապակցությամբ: Չի ընդունվել
131 Հայկազ Հարությունյան 08.01.2018 13:44:18 Հավելել օրինագծում «երթևեկության համար անհրաժեշտ տեսանելիություն » տերմինը և նրա սահմանումը Չի ընդունվել
132 Milena Mailyan 09.01.2018 10:56:33 Միանշանակ կողմ: Այդպես անվտանգ է: Ընդունվել է ի գիտություն
133 Անահիտ Ասրյան 09.01.2018 10:57:08 միանշանակ կողմ եմ օրենքի որոշմանը, քանի որ անվտանգությունից ելնելով է դա արվում: Ընդունվել է ի գիտություն
134 Gohar Khachatryan 09.01.2018 11:05:13 վթարներից խուսափելու համար Չի ընդունվել
135 Gohar Khachatryan 09.01.2018 11:14:28 koxm em, vtarneric xusapelu hamar Ընդունվել է ի գիտություն
136 Ani Aleksanyan 09.01.2018 11:08:00 Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ վտանգում են երթևեկությունը, իսկ կյանքից թանկ ոչ ի բան չկա: Ես լիովին կողմ եմ նախարության որոշմանը: Ընդունվել է ի գիտություն
137 Մարիամ Պետրոսյան 09.01.2018 11:11:22 Ես կողմ եմ, որպեսզի արգելվի աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան: Ընդունվել է ի գիտություն
138 Անա Հայ 09.01.2018 11:12:59 Աշխատանքի բերումով շատ եմ լսում վարորդների կարծիքներ, ովքեր պնդում են, որ մեր փողոցներն այնպիսին են, որ իսկապես խանգարում են նորմալ երթևեկությանը, ու հենց այս կարևոր պատճառով կողմ եմ իհարկե այս օրենքի իրագործմանը, սակայն նաև ցանկալի կլիներ, որ այնպես համակարգված լիներ, որ արդեն պատվիրած մեքենաների վարորդները չտուժեին և այս գործում պետությունը նաև որևէ լուծում առաջարկեր նրանց: Ընդունվել է ի գիտություն
139 Անի Մելքումյան 09.01.2018 11:17:05 Ավտովթարներից խուսափելու համար այս օրենքը պետք է ընդունվի: Ընդունվել է ի գիտություն
140 Arthur Amirkhanyan 09.01.2018 12:58:18 Կարծում եմ, որ աջակողմյան ղեկով մեքենաներն իսկապես վտանգավոր են երթևեկության համար, հատկապես, որ մեր մոտ երթևեկությունը ձախակողմյան է: Վազանցի, ուղևորին իջեցնելու և այլ դեպքերում աջ ղեկով մեքենաները մեծ վտանգ են ներկայացնում Ընդունվել է ի գիտություն
141 Աննա Արզումանյան 09.01.2018 13:04:29 Աջ ղեկով մեքենաներն իսկապես վտանգ են ներկայացնում: Կարծում եմ ճիշտ որոշում է և քանի որ սա անվտանգությանն առնչվող խնդիր է, ապա կառավարությունը պետք է վճռական լինի այս հարցում և արգելի աջ ղեկով մեքենաների շահագործումը Ընդունվել է ի գիտություն
142 Նորայր Հարությունյան 09.01.2018 13:17:23 Առաջարկում եմ արգելել միայն ներմուծումը, սակայն չանդրադառնալ արդեն ներմուծված աջ ղեկ տրանսպորտային միջոցների ազատ տնօրինմանը, թույլ տալ մինչ այդ պահը ՀՀ-ում շահագործվող աջ ղեկ տրանսպորտային միջոցները ազատ օտարել կամ ցանկացած այլ ձևով սեփականության իրավունքի փոխանցում անել՝ առանց աջ ղեկը ձախ փոփոխելու անհրաժեշտության, քանի որ առանց այն էլ ծանր կացության մեջ ապրող ժողովրդի համար սա լրացուցիչ սոցիալական բեռի ավելացում է։ Շնորհակալություն Ընդունվել է
143 Վարդուհի Դաբաղյան 09.01.2018 16:43:24 Կողմ եմ, որպեսզի օրենքը ընդունվի, քանի որ Հայաստանում երթևեկությունը ձախակողմյան է: Ընդունվել է ի գիտություն
144 Armine Chobanyan 09.01.2018 16:43:37 Կողմ եմ, որպեսզի արգելվի աջակողմյա մեքենաների ներմուծումը: Ընդունվել է ի գիտություն
145 Էլինե Չոբանյան 09.01.2018 16:53:00 Կողմ եմ, որ ընդունվի օրենքը. Ընդունվել է ի գիտություն
146 Tatev Hayrapetyan 09.01.2018 16:58:45 Կողմ եմ, որ օրենքն ընդունվի: Ընդունվել է ի գիտություն
147 Karine Grigoryan 10.01.2018 10:45:20 Կողմ եմ, որ օրենքն ընդունվի: Ընդունվել է ի գիտություն
148 Աննա Սիմոնյան 10.01.2018 16:32:31 Կողմ եմ օրենքի ընդունմանը: Ընդունվել է ի գիտություն
149 Հերմինե Վարդանյան 11.01.2018 00:04:32 Դեմ եմ օրենքի ընդունմանը։ Չի ընդունվել
150 Հերմինե Վարդանյան 11.01.2018 00:04:38 Դեմ եմ օրենքի ընդունմանը։ Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: