Հիշել նախագիծը

ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Artak Arakelyan 15.12.2017 20:46:07 Նախագծում բաց կա: Փոխված ղեկով մեքենաների մասին խոսք չկա: Եթե Վրաստանում ղեկը փոխեն ձախ առանց լուսարձակները , ապակեմաքրիչները եւ այլ կարեւոր մասերը փոխելու, այս նախագծով կարող են ներմուծել: Իսկ այդպիսի մեքենաները ավելի վտանգավոր են քան գործարանային աջ ղեկ ունեցողները: Չի ընդունվել ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 489 որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ստորաբաժանումներում գրանցված և (կամ) հաշվառված, ինչպես նաև գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների` հաշվառման տվյալների փոփոխությամբ վերասարքավորման թույլտվություն տալու հետ կապված և գրանցված և (կամ) հաշվառված, ինչպես նաև գրանցման ենթակա և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու հետ կապված հարաբերությունները:
2 Էդվարդ Ղազարյան 15.12.2017 20:51:36 Առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը չընդունել: Այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Մասնավորապես՝ Հոդված 60. Սեփականության իրավունքը 1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Չի ընդունվել ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>>
3 Մհեր Ղազարյան 15.12.2017 21:24:41 Որպես հիմնավորում նշվում է` Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում: Յա իրոք? Նոր պարզեցինք? Կա հիմնավոր վիճակագրություն վթարների մասով, թե միայն այս մերկապարանոց հայտարարությունն է? Առաջարկում եմ չեղարկել նախագիծը։ Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից:
4 Հայկ Հարությունյան 15.12.2017 22:58:58 1) Եթե վերոնշյալ որոշումների մեջ լրացումներ կատարվում են «ԵՏՄ-ի ստանդարտներին համապատասխանելու համար» և չենք կարող այդ լրացումները չանել քանի որ պայմանագիր ունենք կնքած, այդ դեպքում ինչի համար է այս քննարկումները կամ քվեարկությունը??? Չի ընդունվել <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի Նախագիծ մշակող մարմինը կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը:
5 Արման Հովհաննիսյան 15.12.2017 23:02:32 ”Սույն որոշման 1-ին կետը չի տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների վրա”. որոշման նախագծի այս կետը հակասում է հիմնավորման հետևյալ դրույթներին՝ ”իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում”, "սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը”: Առաջարկում եմ այս երկուսը հանել ընդհանրապես։ Չի ընդունվել Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների վրա, որի նպատակն է չսահմանափակել արդեն իսկ ձեռք բերված տրանսպորտային միջոցների շահագործումը:
6 Արման Հովհաննիսյան 15.12.2017 23:10:23 Աջ ղեկով մեքենա եմ վարում և համաձայն չեմ, թե ”Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում”: Այս հայտարարությունը հիմնավորող փաստերը, վիճակագրությունը համենայն դեպս այստեղ չեմ տեսնում, բայց այն կարող է խախտել աջ ղեկով մեքենաներ վարողների իրավունքները՝ հասարակության մեջ կանխակալ կարծիք ստեղծելով, թե այդ մեքենաները վտանգավոր են, ու ի վերջո բացասական վերաբերմունք ձևավորելով։ Առաջարկում եմ հիմնավորել միայն ՀՀ-ում աջակողմյան երթևեկության հանգամանքով։ Չի ընդունվել Առաջարկը անհասկանալի է:
7 Արման Հովհաննիսյան 18.12.2017 16:34:41 Դեկտեմբերի 15-ին արածս առաջարկը, ինձ թվում էր, հասկանալի էի ձևակերպել, մինչդեռ գրել եք՝ անհասկանալի է: Ավելի պարզ փորձեմ ձևակերպել՝ առաջարկում եմ որոշումները հիմնավորել միայն ՀՀ-ում աջակողմյան երթևեկության հանգամանքով և հանել աջ ղեկով մեքենաների՝ երթևեկության համար վտանգ հանդիսանալու մասին չհիմնավորված պնդումը, քանի որ այն կանխակալ և բացասական վերաբերմունք կարող է ձևավորել հասարակության մեջ նման ավտոմեքենաների նկատմամբ: Հուսով եմ՝ այս անգամ ավելի հասկանալի էր: Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից, համաձայն որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Իսկ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>>
8 Արման Հովհաննիսյան 19.12.2017 23:15:22 Քանի որ գրեթե համատարած բոլոր առաջարկների մոտ գրված է՝ «Չի ընդունվել», ուզում եմ գոնե մեկը ընդունվի. առաջարկում եմ ամենավերևում ԿՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ բառը ուղղել ու դարձնել ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ։ Թեկուզ և նախագծում, բայց լավ չի նայվում։ Շնորհակալություն։ Ընդունվել է Նախագիծը խմբագրվել է:
9 Օհան Ալվանդյան 16.12.2017 00:29:32 Առաջարկում եմ հետաձգել նախագիծը։ Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից:
10 Օհան Ալվանդյան 16.12.2017 00:29:32 Համապատասխան գերատեսչություններին հանձնարարել, գտնել շուկա եւ աջակցել օտարմանը։ Չի ընդունվել ՀՀ սահմանադրության համաձայն <<Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:>>
11 Հենրիկ Մարտիրոսյան 16.12.2017 01:09:45 Առաջարկում եմ նախագիծը բազմաթիվ թերությունների և հակասությունների պատճառով հանել քննարկումից։ Գտեք գիտակ ու ձեռնհաս մարդիկ, թող իրենք նման նախագիծ կազմեն, որով չեն ոտնահարվի քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ինչպես նաև հաշվի կառնվեն աջ ղեկ շահագործող անձանց շահերը։ Չի ընդունվել ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>>: Միաժամանակ, հստակ նշված չեն թերությունները և հակասությունները:
12 Հենրիկ Մարտիրոսյան 17.12.2017 23:43:06 Առաջարկում եմ նախագծից հանել մեքենաների վերահաշվառման արգելքի դրույթը, դրանով խախտում եք իմ սահմանադրական իրավունքը, Առաջարկում եմ նախագծի հիմնավորումները ավելի փաստարկեք հակառակ դեպքում դա դիտվի որպես անգրագետ և ոչ արհեստավարժ աշխատանքի արդյունք՝ իր հետևանքներով հանդերձ, Առաջարկում եմ նախագծի մեջ հստակ սահմանել որ նախկինում, օրինական ներկրված և շահագործվող մեքենաների համար որևէ սահմանափակում կամ երբևէ չի կիրառվելու, Վերջապես առաջարկում եմ կապի և տրանսպորտի ու ՏՏ նախարարը անձեռնհասության պատճառով կամ ինքը հրաժարական տա, կամ վարչապետը ազատի զբաղեցրած պաշտոնից։ Չի ընդունվել Նախագծով հստակ սահմանվում է, որ նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների վրա, որի նպատակն է չսահմանափակել արդեն իսկ ձեռք բերված տրանսպորտային միջոցների շահագործումը: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության համաձայն <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>>
13 Վահագն Մխոյան 16.12.2017 10:05:08 Ժամանակավոր արգելքը ո՞րն է։ Մինչև ե՞րբ է գործելու այդ արգելքը։ Ու ի՞նչ է լինելու ապագայում այն մարդկանց հետ, ովքեր արդեն իսկ ունեն աջակողմյան ղեկով մեքենա։ Չի ընդունվել ՀՀ կառավարության կողմից սահմանվում է ժամանակավոր ներմուծման արգելք մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի <<Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին>> թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելը և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում Հայաստանի Հանրապետությունը ընդգրկելը : Նախագծերով նախատեսված արգելքները չեն տարածվում Մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների վրա:
14 Վահագն Մխոյան 16.12.2017 10:12:05 Նախագծի հիմնավորման մեջ գրված է, թե «Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ ․․․»։ Տեսանելիության սահմանափակությունից բխող վտանգի մասին պնդումը որևէ վիճակագրական հիմք ունի՞։ Վթարների քանի՞ տոկոսն է աջակողմյան ղեկով մեքենաների վարորդների մեղքով լինում։ Նույն հարցը մահվան ելքով վթարների դեպքում։ Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից:
15 Վահագն Մխոյան 08.01.2018 11:44:14 Իսկ հնարավո՞ր է արդյոք ապրիլի 1-ից հետո աջակողմյան ղեկով մեքենա բերել Հայաստան, Հայաստանում ղեկը փոխելու թույլտվություն ստանալ ու տեղում փոխել, որից հետո կատարել մեքենայի հաշվառում։ Թե՞ այդ տարբերակն հնարավոր չէ և մեքենան ընդհանրապես հնարավոր չի լինի երկիր մտցնել։ Չի ընդունվել 2018 թվականի ապրիլի 1-ից արգելվում է ներմուծումը ՀՀ:
16 Tigran Keyan 16.12.2017 10:14:54 Առաջարկում եմ ձախ ղեկովներին արտոնություներ տրամադրել: Անկեղծ գիտեմ որ չեք քնարկելու բայց ասի գրեմ: Չի ընդունել ՀՀ օրենսդրությամբ կանոնակարգված է տրանսպորտային միջոցների շահագործողների իրավունքները և պարտականությունները:
17 Էդուարդ Սարիբեկյան 16.12.2017 11:23:16 Առաջարկում եմ «Հիմնավորում» բաժնի 4-րդ պարբերության վերջում մեկնաբանել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը «սահմանափակել» եզրույթը: Չի ընդունվել Մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների կարող են շահագործվել Հայաստանի Հանրապետությունում, , սակայն 2018 թվականի ապրիլի մեկից հետո ՀՀ ոստիկանության կողմից աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վերահաշվառում չի իրականացվելու:
18 Գևորգ Մաթոսյան 16.12.2017 12:00:20 Նախագիծը, արդեն իսկ բարձրացրել է հանրության բավականին լայն շերտերի զայրույթն ու դժգոհությունը։ Այն պայմանավորված է նախագծի իրականացման համատեքստում մի շարք բացասական հետևանքներով։ Ավտոշուկայում հայ սպասռողի գնողունակության կտրուկ անկում կարձանագրվի, քանի որ ինչպես հայտնի է ՀՀ քաղաքացիների մի ստվար հատված աջ ղեկանիվով մեքենաները գնում են ոչ այնքան դրա հարմարավետության և անվտանգության հատկանիշներից ելնելով այլ մի պարզ պատճառով, որ դրանք արտասահմանյան շուկայում անհամեմատ ավելի մատչելի գներ ունեն։ Նշված իրավիճակում անձանց պետությունը դնում է երկընտրանքի առջև, քան որ նույն աջակողմյան ղեկով մեքենայի գնով, որ համեմատած ավելի պատկառելի ու հարմարավետ է քան նույնարժեք ձախակողմյան ղեկով մեքենաները։ Այսինքն անձը կամ հին և համեմատած վատորակ մեքենա պետք է գնի կամ շարունակի արդեն ունեցած աջակողմյան ղեկով մեքենան շահագործել երկրի ներսում պահպանելով բոլոր այն ռիսկերն ու վտանգները, որոնք նախագծով փորձ է արվում հաղթահարել։ Վարորդների բավականին կազմակերպված և բազմահազարանոց խմբեր կան մեր երկրի ներսում, որոնք նման անարդար և ոչ համաչափ վերաբերմունքը չեն հանդուժում և բնականաբար դա կարող է հանգեցնել դժգոհության մեծ ալիքի։ Նշված իրավիճակում խնդրում եմ դիտարկեք և ընդունեք իմ կողմից առաջ քաշած հետևյալ առաջարկը․ Աջակողմյան ղեկանիվով մեքենաների արգելմամբ նախագծով նախատեսվող անվտանգության խնդիրը առավել արդյունավետ հաղթարելու համար անհրաժեշտ է մյուս կողմից խթանել ձախակողմյան մեքենաների ներկրմանը։ Այդպիսի արդյունավետ խթանը կարող լինել ձախակողմյան ղեկով մեքենաների մաքսատուրքերի անհամեմատ իջեցումը, ինչը կբալանսավորի և՛ քաղաքացու ծախսերը, և՛ բյուջե մուտքագրվող մաքսատուրքերի համաչափությունը համեմատած մինչ այժմ գործող կարգերի։ Մաքսատուրքի իջեցումը արդյունավետություն կապահովի միայն հետևյալ դեպքում՝ դիցուկ «Ա» աջակողմյան ղեկով մեքենան արտասահմանյան շուկայում արժե 5000$, Իսկ լրիվությամբ նույն մակնիշի «Բ» ձախակողմյան ղեկով մեքենան 7000$, ապա տոկոսային հարաբերությամբ դրանց տարբերության չափով համամասնորեն պետք է իջեցվի «Բ» մեքենայի մաքսատուրքը։ Այսինքն տվյալ դեպքում նույն վճարունակությամբ անձը կկարողանա գնել նույն ստանդարտի մեքենա նույն գնով ինչ աջակողմյան ղեկով մեքենան է, հակառակ դեպքում մենք կկանգնենք խորը սոցիալական անարդարության առջև և դա ևս մեկ անգամ ՀՀ քաղաքացուն կդնի ավելի վատթար վիճակի մեջ։ Ընդունվել է ի գիտություն
19 Արթուր Գրիգորյան 16.12.2017 13:08:05 3 ամիսը մեծ ժամկետ է: Ամենահեռավոր երկրներից ներմուծումը տևում է մոտ 2 ամիս: Իսկ այդ ընթացքում Հայաստան աջակողմյանի ներմուծումը կսաստկանա: Կրճատել է պետք, թող ուժի մեջ մտնի գոնե 2018-ի մարտի 1-ից: Ընդունվել է ի գիտություն
20 Արտեմ Պետրոսյան 16.12.2017 13:27:29 Երթեւեկության համար վտանգ են ներկայացնում նաեւ առանձ այն էլ նեղ փողոցներում կարմիր գծերով առանձնացված կայանման համար տեղերը, առաջարկում եմ անդրադառնալ նաեւ այդ գծերին մասնավորապես Ալեք Մանուկյան փողոց, Հանրապետության փողոց, Վազգեն Սարգսյան փողոց եւ այլ բացմաթիվ փողոցներում առկա կարմիր գծերը խոչընդոտում են երթեւեկությանը։ Առաջարկում եմ նաեւ արգելել ձախակողմյան կառավարմամբ դեռեւս ԽՍՀՄ տարիներին արտադրված մեքենաների շահագործումը։ Առաջարկում եմ կարգի բերել գոնե Երեւանի փողոցների տեղնիկական վիճակները, մասնավորապես կոյուղու դիտանցքների եւ ճանապարհի բարձրությունները։ Վերոնշյալը ավելի մեծ գտանք է ներկայացնում եւ ավելի է խոչընդոտում երթեւեկությանը քան աջակողմյան կառավարմամբ մեքենաների շահագործումը/ ներմուծումը։ Իմ մեքենան ՀՀ կհասնի մայիսին այն աջակողմյան կառավարմամբ է առդեն առք ու վաճառքի պայմանագիրը կնքել եմ գումարի փոխհատուցումը ով է տալու եթե այս որոշումը ուժի մեջ մտնի? Հարգանքներով Արտեմ Չի ընդունվել Ուսումնասիրելով ձեռք բերվող մեքենաների տեղափոխման ժամկետները և հաշվի առնելով արդեն իսկ պատվիրված մեքենաների առկայությունը նախատեսվում է, որ որոշումները ուժի մեջ պետք է մտնեն 2018 թվականի ապրիլի 1-ից
21 Արտեմ Պետրոսյան 27.12.2017 10:10:24 Մեկ անգամ ևս հարցնեմ քանի որ նախորդ գրարմանս պատասծան չեք տվել՝ 1.Երթևեկության համար վտանգ են ներկայացնում նաև առանձ այն էլ նեղ փողոցներում կարմիր գծերով առանձնացված կայանման/կանգառի համար տեղերը, առաջարկում եմ անդրադառնալ նաև այդ գծերին մասնավորապես Ալեք Մանուկյան փողոց, Հանրապետության փողոց, Վազգեն Սարգսյան փողոց եւ այլ բացմաթիվ փողոցներում առկա կարմիր գծերը խոչընդոտում են երթևեկությանը՝ առաջացնելով խցանումներ։ 2. Առաջարկում եմ նաեւ արգելել ձախակողմյան կառավարմամբ դեռեւս ԽՍՀՄ տարիներին արտադրված մեքենաների շահագործումը։ 3. Առաջարկում եմ կարգի բերել գոնե Երևանի փողոցների տեղնիկական վիճակները, մասնավորապես կոյուղու դիտանցքների եւ ճանապարհի բարձրությունները։ Վերոնշյալը ավելի մեծ գտանք է ներկայացնում եւ ավելի է խոչընդոտում երթեւեկությանը քան աջակողմյան կառավարմամբ մեքենաների շահագործումը/ ներմուծումը։ 4. Արգելելով մեքենաների ներմուծումը արհեստական խորընդոտ եք ստեղծում ՀՀ-ում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, որը հակասում է ՀՀ կառավարության վարած քաղաքականությանը: Չի ընդունվել Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել: Միաժամանակ , նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից, համաձայն որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
22 Արտեմ Պետրոսյան 27.12.2017 13:32:45 Ներկայացված նախագիծը ստեղծում է արհեստական խոչընդոտ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: նախագծի հիմնավորման համաձայն աջակողմյան կառավարմամբ մեխանիկական տրանսպորտային միջոցների առկայությունը վտանգ է ներկայացնում երթևեկությանը, մինչ դեռ երթևեկությանը վտանգ են ներկայացնում առանց այն էլ նեղ ճանապարհներում առկա կարմիր գծանշերը, ճանապարհների որակը, ճանապարհներին առկա կոյուղու և այլ ենթակառուցվածքների դիտանցքների և ճանապարհի միջև բարձրությունների առկա տարբերությունները տեղ-տեղ հասնելով մինջև 35-45 սմ: Նշածս թերություններն ավելի մեծ վտանգ են ներկայացնում երթևեկությանը քան աջ կողմով կառավարվող մեքենաները: եթե նախագծի իմաստը երթևեկության անվտանգությունն է ապա իմ նշվաշների գերակայությունն անվիճելի են և անհրաժեշտ է անդրադառնալ դրանց ոչ թե աջ կառավարմամբ մեքենաների ներմուծման կամ շահագործման արգելմամբ: Այն հանգամանքը որ ՀՀ-ում գործում է աջակողմյան երթևեկություն որևէ կերպ չի արգելում աջ կառավարմամբ մեքենաների ներմուշումը և շահագորշումը: ՀՀ Սահմանադրության 60-րդ հորվածի 3-րդ կետի համաձայն Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: ներկայացված նախագիծը հակասում է սահմանադրությանը: միևնույն ժամանակ հայտնում եմ ձեզ, եթե տեղյակ չեք, ՌԴ-ում նույնպես աջակողմյան երթևեկություն է և որևէ արգելք չկա ՌԴ-ում: Հիշեղնեմ որ ՌԴ -ն և ՀՀ-ն հանդիսանում են ԵԱՏՄ անդամ երկրներ: Չի ընդունվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվում է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, համաձայն որի Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները. սահմանում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը , սահմանում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի և պետական հաշվառման փաստաթղթերի (ազգային ու միջազգային վկայագրերի, ժամանակավոր հաշվառման վկայագրի) ձևերը և այլ լիազորություններ: Իսկ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>>
23 Արտեմ Պետրոսյան 27.12.2017 14:13:08 Ձեր պատասխանի համաձայն՝ ՙՙՆախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից՚՚ փաստորեն մինչ այժմ աջակողմյան կառավարմամբ ավտոմեքենայի վարորդները շահագործելիս իրենց մեքենան և/կամ վաճառելիս այն թույլ են տվել <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար դրույթների կոպիտ խախտում: Չի ընդունվել <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Միաժամանակ, 9-րդ հոդվածով նախատեսվում է, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ կառավարության լիազորությունները, համաձայն որի Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները. սահմանում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը , սահմանում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը և այլ լիազորություններ:
24 Արտեմ Պետրոսյան 28.12.2017 13:29:56 1. <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքով չի արգելվում ներմուծել կամ շահագործել աջ կողմով կառավարմամբ ավտոմեքենաներ, թև սահմանված է աջակողմայն երթևեկություն դա դեռ չի արգելում աջ կողմով կառավարվող մեքենաների շահագործումը: Ներկայացված նախագիծը հակասում է <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի դրույթներին: Չի ընդունվել Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրականացնում է պետական քաղաքականությունը և կրում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պատասխանատվությունը. հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները, սահմանում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և այլ գործառույթներ:
25 Արտեմ Պետրոսյան 28.12.2017 13:29:56 2. Առավել վտանգ են ներկայացնում տեխնիկապես և բարոյապես մաշված ավտոմոբիլների շահագործումը, նեղ ճանապարհներին կարմիր գծերը, դիտահորերի անհամապատասխանությունը ճանապարհին՝ 30-40 սմ ցածր լինելը: Ինչ լուծում է տալիս նախագիծը վերոնշյալ խիստ վտանգ ներկայացնող երևույթների վերացման ուղղությամբ? Չի ընդունվել Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել: