Հիշել նախագիծը

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք   Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Իրավական ակտի ընդունման համար հիմք են հանդիսանում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին (ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը) և 4-րդ (իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ) կետերը:

Որոշման անհրաժեշտությունը պայմանա­վորված է մշակույթի գործիչների համար խրախուսման համակարգերի ներդրման, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայրի ձևավորման հանգամանքով:

 Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 36.3 և 41.1-րդ կետերին։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է անվանական թոշակներ սահմանել  մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշ­խություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար:

Անվանական թոշակ կտրամադրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի:

Անվանական թոշակի վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով: Միևնույն անձը կարգի համաձայն մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվում է նաև հեղինակավոր փառատոնների և մրցանակաբաշխությունների ցանկը:

 

 

Անվանական թոշակի հատկացումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

Խմբային արդյունքի դեպքում  անվանական թոշակը բաշխվելու է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հատկացվելու է տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվելու է անվանական թոշակի բաշխումը։

Որոշմամբ հաստատված կարգով կանոնակարգվում են նաև անվանական թոշակի դիմելու ժամկետները, ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Անվանական թոշակի թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և անվանական թոշակի թեկնածուների հետագա առաջադրման նպատակով նախարարի կողմից ստեղծվելու է հանձնաժողով, որի կազմը ձևավորվելու է նախարարության 3, մշակույթի ոլորտի ստեղծագործական միությունների մեկական ներկայացուցիչներից: Նշված հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպելու է եռամսյակային պարբերա­կանությամբ և քննարկելով Նախարարություն դիմած անվանական թոշակի թեկնածուների հայտադիմումները համապատասխան առաջարկություններ է ներկայացնելու նախարարին:

Ակնկալվում է, որ տարեկան կրտրվածքով անվանական թոշակ կստանան 7 մշակույթի գործիչ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Մշակույթի ոլորտի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության որոշման ընդունմամբ մշակույթի գործիչների, ինքնազբաղ արվեստագետների համար կձևավորվի բարենպաստ ստեղծագործական

 

միջավայր, կխթանվեն ժամանակակից և ստեղծարար ոլորտի զարգացումը, ազգային ավանդական մշակույթի պահպանության և հանրահռչակման, ինչպես նաև արտերկում հայ մշակույթի դիրքավորման հարցերը:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 

«Մշակույթի ոլորտի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավե­լացում կամ նվազեցում չի սպասվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Մշակույթի ոլորտի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառա­վարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների՝ իրավական ակտերի մշակում հրամայականից։

  • Քննարկվել է

    25.08.2023 - 10.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3225

Տպել

Առաջարկներ`

Armine Anda

09.09.2023

7. Վենետիկի փառատոնի գումարը չափը չի կարող տարբեր լինել Կաննից ու Բերլինից։ Նրանք նույն դասի փառատոներ են։ Ժամանակը չի բավականացնի ուսումնասիրել գումարների և դասերի հարաբերակցությունը, առաջարկում եմ, դա ուսումնասիրել լրջորեն։ Այպիսի փաստաթուղթը չի կարող ռազմավարակն սխալներ թույլ տալ։ Առաջարկում եմ ոլորտի մասնագետների հետ քննարկումներ ունենալ։

Armine Anda

09.09.2023

6. Անվանական թոշակի դիմելու համար, մանրամասնեցված չէ, արդյո՞ք տվյալ աշխատանքին առնչվող ո՞րն մասնագիտությունների գործիչները կարող են դիմել այդ անվանական թոշակին։ Օրինակ, ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարի հեղինակը, դերասանաները, կոմպոզիտորը, խաղարկային կինոյի դեպքում՝ բեմադրող օպերատորը, Անիմացիայի դպքում՝ բեմադրող նկարիչը, կարո՞ղ են դիմել։ Մշակույթի գործիչը լայն հասկացություն է, և այս փաստաթղթից պարզ չէ, թե ում է այն վերաբերվում։ Այդ կանոնակարգումը մշակված չէ։

Armine Anda

09.09.2023

5․ Այս փաստաթղթում կան նաև սխալներ, օրինակ, Սանդանսը, Ռոտերդամը և այլն, նշված են տարածաշրջանային փառատոների մեջ, Ա դասի փառատոներ՝ ըստ ուղղվածության կատոգորիան՝ ամբողջապես սխալ է, կան նաև անհասկանալի ներառված փառատոներ, օրինակ Չիանստանի մուլտֆիլմերի և անիմացիայի փառատոնը։ Ցավոք, ամբողջական անդրաձարձ՝ հնարավոր չէ անել։

Տեսնել ավելին