Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՓՈԽԱՆՑՄԱՄԲ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՓՈԽԱՆՑՄԱՄԲ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը բոլոր ջրօգտագործողները՝ անկախ ջրօգտագործման նպատակից, պետք է տեղադրեն  տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր։ 2024 թվականի հունվարի 1-ից հետո, տեղադրված ջրաչափիչ սարքի ցուցմունքը, համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-320-Ն օրենքի, հիմք է հանդիսանալու բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ջրօգտագործողների փաստացի ծավալների հաշվառման համար:

Հաշվի առնելով վերը նշվածի և հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործված (արդյունահանված) պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկա դրությամբ գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և  շահագործման, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգերը և ժամկետները սահմանելու մասին» N1252-Ն որոշումը, որը վերաբերում է միայն մեխանիկական ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերին և չի կարգավորում մակերևութային ջրային ռեսուրսների հաշվառման գործընթացը։

Առաջնորդվելով սույն հիմնավորման 1-ին կետում նշված Ջրային և Հարկային օրենսգրքերի փոփոխություններով՝ մշակվել են կարգեր տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման համար, որոնք վերաբերում են և՛ մակերևութային, և՛ ստորերկրյա քաղցրահամ ջրերին։   

Ներկա դրությամբ արդեն տեղադրված են 512 տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ)  սարքավորումներ, որոնք միացված չեն ընդհանուր համակարգին կամ հարթակին ու հնարավոր չէ առցանց տարբերակով հաշվառել ջրօգտագործողների փաստացի ջրառը։ Կարգի հաստատումից հետո հնարավոր կլինի տվյալների առցանց փոխանցմամբ ջրաչափիչ սարքավորումները միացնել շրջակա միջավայրի նախարարությունում գործարկվելիք փաստացի ջրառի տվյալների առցանց փոխանցման միասնական հարթակին և հաշվառել փաստացի ջրառը։  

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կառավարության որոշման սույն նախագծի ընդունմամբ կարգավորվում է  տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման գործընթացը։ 

Սույն կարգի հաստատմամբ կարգավորվելու է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի գործարկման ընդհանուր պահանջները, ներառյալ տեղադրման պայմանները, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից դրանց կնքման գործընթացը և սարքերի միջոցով փաստացի ջրառի տվյալների առցանց փոխանցման միասնական հարթակին տվյալների փոխանցման պայմանները։  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Կառավարության որոշման սույն նախագծի մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կառավարության որոշման սույն նախագծի ընդունման արդյունքում կապահովի ջրառի փաստացի ծավալների վերաբերյալ տվյալների օպերատիվ ստացումը և հնարավոր կլինի արագ արձագանքել հայտնաբերված խախտումներին։

  Տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման արդյունքում հնարավոր է ձևավորել փաստացի ջրառի վերաբերյալ տվյալների բազա, ինչի առկայությունը կարևոր հանգամանք է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

    Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագիր 4,10 կետի «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» մասին 4-րդ պարբերության 1-ին կետից՝

  • ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում` ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը։
  • Քննարկվել է

    25.08.2023 - 15.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2834

Տպել

Առաջարկներ`

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

26.08.2023

Ամեն մեկիդ օվ կփորձի իրականացնել ընդունել կամ իրագործել մակի կայուն զարգացման ծրագրերը ջրի օգտագործման սահմանափակման իմացեք սատկացնելու է ժողովուրդը ձեզ

Տեսնել ավելին