Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.02.2024 - 28.02.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով ամրագրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը, նկարագրվում է նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթացների հետ կապված գործողությունները։
2 1253

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.11.2023 - 08.12.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Նախագծով պարզեցվել և կարգավորվել են ՌԷԳ-ի, ՇՄԱԳ-ի և փորձաքննության փուլերում հանրային ծանուցման, հանրային լսումների իրականացման և շահագրգիռ հանրության լսումներին մասնակցության գործընթացները:
0 895

Քննարկվել է 31.10.2023 - 16.11.2023

«ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների՝ շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը սահմանելու մասին
0 1026

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.08.2023 - 15.09.2023

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՓՈԽԱՆՑՄԱՄԲ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը բոլոր ջրօգտագործողները՝ անկախ ջրօգտագործման նպատակից, պետք է տեղադրեն  տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր։ 2024 թվականի հունվարի 1-ից հետո, տեղադրված ջրաչափիչ սարքի ցուցմունքը, համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-320-Ն օրենքի, հիմք է հանդիսանալու բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ջրօգտագործողների փաստացի ծավալների հաշվառման համար: Հաշվի առնելով վերը նշվածի և հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործված (արդյունահանված) պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը։
1 2573

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.05.2023 - 09.06.2023

«Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին» Կառավարության որոշման նախագիծ: Գործող հանրային լողափերը գտնվում են Սևան քաղաքի հարակից լողափերում և այդ լողափերից հիմնականում օգտվում են Սևան համայնքից և Երևանից հանգստի մեկնած այցելուները: Մարզի տարածքի հավասարաչափ զարգացման և հանրապետության այլ մարզերից (Տավուշ, Լոռի, Վայք, Սյունիք) այցելուների համար անհրաժեշտ է կահավորել ինչպես չգործող հանրային լողափերը այնպես էլ ստեղծել և կահավորել նոր՝ 4 հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։    Նախագիծն ընդունվել է ՝ Կառավարության 2023 թվականի հուլիսի 13 N 1186-Ն որոշում
0 2196

Քննարկվել է 15.05.2023 - 05.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹ        Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների (506) և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների (345) հաստիքների կրճատում, մասնավորապես նախատեսվում է 506 անտառապահի և 345 տեսուչների փոխարեն ստեղծել 1217 հաստիքային միավորից կազմված Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ։
0 3308

Քննարկվել է 02.09.2022 - 17.09.2022

Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին «Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի վնասակար ազդեցությունից։ Նախագծի ընդունմամբ  կսահմանվի սնդիկի արտահանման կարգ, սնդիկի ներմուծման կարգը կհամապատասխանեցվի Կոնվենցիայի պահանջներին, կարգելվի ֆիզիկական անձանց կողմից անձնական նպատակներով Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծումը (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից ներքին փոխադրումը) և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ սնդիկի ներքին փոխադրումը)։ Սահմանված կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը կլինի շահագրգիռ պետական մարմինների հսկողության ներքո, ինչը կնվազեցնի սնդիկի ապօրինի շրջանառության հետ կապված ռիսկերը։ Նախագծով սահմանված կարգավորումները և սահմանափակումները աստիճանաբար կհանգեցնեն սնդիկի ներմուծման կրճատմանը, շրջանառությունից դրա փուլային դուրսբերմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։
0 2335

Քննարկվել է 27.09.2021 - 12.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 31, 32 և 33 կետերով կարգավորվում են նախարարական կոմիտեների տեսակները, կազմն ու կառուցվածքը, համաձայն որոնց՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգրկված է տարածքային զարգացման և շրջակա միջավայրի և ֆինանսատնտեսական կոմիտեներում։ Միաժամանակ, պետաիրավական և սոցիալական կոմիտեներում ներառված են այնպիսի ոլորտներին առնչվող հարցեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթներին և բխում են ՀՀ տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հիմնախնդիրներից։ Մասնավորապես, Որոշման 35-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգությանը, արտակարգ իրավիճակներին, պետական կառավարման համակարգին, արտաքին հարաբերություններին, միջազգային պայմանագրերին առնչվող հարցերն ընդգրկված են պետաիրական կոմիտեում, իսկ առողջապահությանը, կրթությանը, գիտությանը, աշխատանքին և զբաղվածությանը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, երիտասարդությանը, արհմիություններին առնչվող հարցերը՝ սոցիալական կոմիտեում։ Հաշվի առնելով նախարարական կոմիտեներում ընդգրկված հարցերի ոլորտային բաշխվածության առանձնահատկությունը և դրանցում ընդգրկված հարցերի անմիջական առնչությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթներին, ինչպես նաև ազդեցությունը ՀՀ տնտեսության զարգացմանն առնչվող մի շարք կարևոր ուղղություններին՝ ներկայացվող նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել փոփոխություն, համաձայն որի՝ կապահովվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությունը նաև պետաիրավական և սոցիալական կոմիտեների նիստերին։
0 4089

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 28.11.2019 - 13.12.2019

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծի ընդունմամբ կապահովվի  համայնքում իրականացվող էկոլոգիական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության և դաստիարակության ծրագրերի, ինչպես նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառին վերաբերվող գործողությունների, միջոցառումների իրականացումը
0 6076