Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

  

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն զինծառայողների պարենային ապահովության կարգում օրենքից բխող փոփոխությունների, ինչպես նաև պարենային ապահովության չափաքանակներում կարագին փոխարինող ապրանքները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի  N 1456-Ն որոշման համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանվել է զինծառայողների պարենային ապահովության կարգը, միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել օրենքին կատարվող հղումները համապատասխանեցնել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> 25.11.2017թ. ՀՕ-195-Ն ՀՀ օրենքի 62-րդ հոդվածին, ինչպես նաև նախատեսել կարագին փոխարինող ապրանքներ՝ անձնակազմի մատակարարումները անխափան իրականացնելու նպատակով:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

   Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է զինծառայողների պարենային ապահովության հետ կապված հարաբերությունների պատշաճ ապահովմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

    Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքին կատարվող հղումները, ինչպես նաև  պարենային ապահովության չափաքանակներում կարագին փոխարինող ապրանքները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

     Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքի դրույթների իրացումը ՀՀ կառավարության գործող որոշման մեջ, ինչպես նաև կարագին փոխարինող ապրանքների մասով անձնակազմի մատակարարումների անխափան իրականացումը:

  

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 <<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

     Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2017թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

    Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  

 

  • Քննարկվել է

    15.12.2017 - 30.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7441

Տպել