Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2017 թվականի N       -Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի

N 1456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

   1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների պարենային ապահովության կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> N 1456-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

     1) որոշման վերնագրում <<հաստատելու>> բառը փոխարինել <<սահմանելու>> բառով.

   2) որոշման նախաբանում <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի>> բառերը փոխարինել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի>> բառերով.

     3) որոշման 1-ին կետում <<Հաստատել՝>> բառը փոխարինել <<Սահմանել՝>> բառով.

   4) որոշման 1-ին հավելվածի N 10 չափաքանակների 11-րդ կետում <<շաքարով>> բառից հետո լրացնել <<, սփրեդով, միքսով>> բառերը:

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    15.12.2017 - 30.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1269

Տպել